Թրամփը և մեկուսացված ԱՄՆ-ն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78155-Թրամփը_և_մեկուսացված_ԱՄՆ_ն
ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրն արտահերթ նիստ գումարելով քննարկեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս քայլով ԱՄՆ-ը ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 08:28 Asia/Tehran
  • Թրամփը և մեկուսացված ԱՄՆ-ն

ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրն արտահերթ նիստ գումարելով քննարկեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս քայլով ԱՄՆ-ը ավելի է մեկուսանում միջազգային ասպարեզում:

Նիստի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ  գրեթե բոլոր անդամ երկրները քննադատել են Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Նիստի ընթացքում ՄԱԿ-ի ԱԽ-ում Վաշինգտոնի քաղաքական դաշնակիցներ Բրիտանիան, Ֆրանսիան, Գեմանիան, Շվեդիան և Իտալիան դեմ արտահայտվեցին  Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ-ի դեմ նման դիրքորոշում աննախադեպ է : 

Ռուս փորձագետ և Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ելենա Սոպոնինան, անդրադառնալով Թրամփի որոշման վտանգավոր հետևանքներին, ասել է. «ԱՄՆ-ը պետք է իր քայլերը համադրի այլ երկրների հետ»:

Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո, այդ երկիրն աշխարհում  մեկուսացել է : Երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալու Փարիզի կլիմայական պայմանագրից, աշխարհի այլ երկրներն ընդգծեցին, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության կշարունակեն իրենց ճանապարհը: Տրանս Պասիֆիկ պայմանգրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո էլ  այդ կազմակերպության անդամ երկրները հայտարարեցին, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության կկատարեն իրենց հանձնառությունները Տրանս Պասիֆիկ պայմանագրում: Իսկ Չինաստանը հայտարարեց, որ պատրաստ է ղեկավարել այդ կազմակերպությունը: 

Իսրայելին պաշտպանելու պատրվակով ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը ևս ցույց է տալիս որ ոչ մի երկիր պատրաստ չէ հետևել Վաշինգտոնի օրինակին: Դա նաև տեղի ունեցավ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարություների դեպքում: Սակայն միջազգային ասպարեզում բոլոր դերակատար կառույցներն ընդգծել են, որ հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին:Այս քայլից հետո Դոնալդ Թրամփը ավելի զուսպ դիրքորոշում է ընդունել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարության նկատմամբ: 

Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ ԱՄՆ-ը անելանելի վիճակում է հայտնվել: ՄԱԿ-ի ԱԽ-ը 15 անգամ բանաձև է արձակել Ղոդսի օկուպացման կապակցությամբ և Դոնալդ Թրամփի վերջին որոշումը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը: 

Սպիտակ տան ծայրահեղական շարժումը Դոնալդ Թրամփի գլխավորությամբ փորձում է առանց միջազգային համագործակցության և Վաշինգտոնի քաղաքական և ռազմական դաշնակիցներից հեռու կանգնելով, ԱՄՆ-ի ցանկացած համակարգը հաստատել աշխարհում: 

Սակայն այսօրվա աշխարհը պատրաստ չի ընդունել ԱՄՆ-ի նախագահի որոշումները և այլ երկները ցույց են տվել, որ առանց ԱՄՆ-ի օգնության կարող են շարունակել իրենց ճանապարհը: