Ջանսոնի այցը Թեհրան. վեճերի լուծման առիթ, թե՞ նոր տարաձայնությունների ենթահող
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78211-Ջանսոնի_այցը_Թեհրան._վեճերի_լուծման_առիթ_թե_նոր_տարաձայնությունների_ենթահող
Շաբաթ օրը Բրիտանիայի ԱԳ նախարարը այցելել է Թեհրան։ Պաշտոնական լրատվության համաձայն այս այցի ընթացքում քննարկելու է Թեհրան-Լոնդոն հարաբերությունների զարգացման խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 15:13 Asia/Tehran
  • Ջանսոնի այցը Թեհրան. վեճերի լուծման առիթ, թե՞ նոր տարաձայնությունների ենթահող

Շաբաթ օրը Բրիտանիայի ԱԳ նախարարը այցելել է Թեհրան։ Պաշտոնական լրատվության համաձայն այս այցի ընթացքում քննարկելու է Թեհրան-Լոնդոն հարաբերությունների զարգացման խնդիրը:

Տարիներ է ինչ Թեհրանն ու Լոնդոնը, որպես գործընկերներ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այդուհանդերձ երբեմն Իրանի ներքին խնդիրներում Բրիատանիայի միջամտություններ պատճառով վատացել են երկկողմ հարաբերությունները:

Հատկանշական է, որ Ջանսոնի այցի հետ միաժամանակ Գարդիան օրաթերթը գրել է, որ այցի օրակարգում է դրված Նազանին Զագարիի խնդրի մասին զրույցը: Մի քանի ժամանակ առաջ բրիտանական լրատվամիջոցները փորձեցին Բրիտանիայում Իրանի սառեցված ակտիվների մի մասի ազատման հարցը կապել իրանցի-բրիտանացի այս քաղաքացու ազատւթյան խնդրին:

Սա այն դեպքում է, երբ Ջանսոնն ինքը խստովանել է Իրանում Նազանին Զաղերիի անսովոր առաքելության մասին: Հետևաբար պարզ է, որ Լոնդոնը նույնպես խոստովանում է Իրանի ներքին գործերին միջամտելու ռազմավարական սխալը և գուցե Բրիտանիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցի ընթացքում Ջանսոնի աշխատանքային օրակարգում ներառված է այդ կարգի սխալների փոխարինման հարցը:

Երբ Դոնալդ Թրամփի անհավատարմությունները անորոշության են մատնել Իրանի և «5+1» խմբի միջուկային համաձայնության ապագան, Բրիտանիայի ԱԳ նախարարի այցը հարմար առիթ կարող է լինել Իրանի դեմ Վաշինգտոնի թշնամության հարցում Լոնդոնի դիրքորոշումը պարզելու համար:

Իրանը Բրիտանիայից ակնկալում է, որ որպես Վեցյակի անդամ երկիր համաշխարհային շուկաներ մտնելու հարցով դյուրին պայմաններ ստեղծի Իրանի համար ու միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի պարտավորությունների իրագործման հարցում դիմակայի ԱՄՆ-ի սադրիչ քայլերին:

Ներկայումս Բրիտանիան տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի քաղաքական ու ռազմական գործընկերն է:

Հետևաբար Ջանսոնի Թեհրան կատարած այցի ընթացքում հավանաբար քննարկման կենթարկվի տարածաշրջանային հարաբերությունները, Սաուդյան Արաբիայի կողմից պատերազմների հրահրման, ԱՄՆ-ի կողմից Պաղեստինի բռնագրավված տարածքներում ճգնաժամերի հարուցման և այդ կարգի այլ խնդիրներ:

Այս այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյաների կողմից ընդգծվող խնդիրներից մեկը մարդու իրավունքների ոլորտում արծարծված խնդիրներն են: Հավանաբար Ջանսոնի այցի ընթացքում արծարծվեն նաև այդ կարգի գործեր: Այնուամենայնիվ Եմենում Բրիտանիայի արտադրության զենքերի կիրառմամբ տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման գագաթնակետին անհնար է թվում, որ Ջանսոնը համարձակվի կրկին արծարծել վիճելի թեմաներն ու տարաձայնությունները:

Գուցե Ջանսոնը փորձի իրատեսական հայացքով նայել մարդու իրավունքների խնդրին և այս այցի ընթացքում փորձի Եվրոպայի հայացքները մոտեցնել Իրանին և փորձի կանգնել այն լոբբիների դեմ, որոնք ուզում են մեծացնելով մարդու իրավունքներին կապվող խնդիրները տարաձայնություններ առաջացնել Թերանի ու Լոնդոնի միջև ու այդպիսով ապահովեն իրենց քաղաքական շահերը:

Ուստի Բրիտանիայի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցը նույնպես կարող է հանգել Իրան-Բրիտանիա հարաբերությունների բարելավման ու տարաձանությունների վերացման: Նաև Բրիտանիայի այս պաշտոնիայի կողմից սխալ դիրքորոշումների որդեգրմամբ այս այցը կարող է նոր թյուրիմացությունների առաջացման պատճառ դառնալ: Ջանսոնի Իրան կատարած այցի արդյունքները մեծապես կախված են վերջինիս որդեգրած դիրքորոշումներից։