Լոնդոնը չկարողացավ օգտվել Թեհրանի հետ կապերի առավելություններից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78277-Լոնդոնը_չկարողացավ_օգտվել_Թեհրանի_հետ_կապերի_առավելություններից
Թեև Թեհրան կատարած այցի ժամանակ, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը տարածաշրջանային զարգացումներում Իրանի դերակատարության մասին անհիմն հայտարարություններ արեց, սակայն միաժամանակ ընդունեց, որ Լոնդոնը որոշ սխալներ է թույլ տվել: «Բրիտանիան սխալ է եղել տարածաշրջանում ռեժիմների կործանման հարցում»ասել է Ջոնսոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 08:14 Asia/Tehran
  • Լոնդոնը չկարողացավ օգտվել Թեհրանի հետ կապերի առավելություններից

Թեև Թեհրան կատարած այցի ժամանակ, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը տարածաշրջանային զարգացումներում Իրանի դերակատարության մասին անհիմն հայտարարություններ արեց, սակայն միաժամանակ ընդունեց, որ Լոնդոնը որոշ սխալներ է թույլ տվել: «Բրիտանիան սխալ է եղել տարածաշրջանում ռեժիմների կործանման հարցում»ասել է Ջոնսոնը:

Բրիտանիայի ԱԳ նախարարը փորձեց  ԻԼԻՊ-ի տապալման պատճառը դարձած և բոլոր մրցակիցներին իր կարողությունը ցուցադրած և տարածաշրջանային հզոր երկիր համարվող Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլեր անել: Նա հանդիպեց նաև Իրանի որոշ պետայրերի քննադատություններին, որոնցից մեկն իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերն էին: Ալի Լարիջանին ասաց, որ ՀԳՀԾ-ին հաջորդող շրջանում Լոնդոնի ընդունած դիրքորոշումը չի համապատասխանել Թեհրանի պահանջներին:

Այցի ընթացքում Ջոնսոնը թեև պաշտպանեց միջուկային համաձայնությունը, սակայն գործնականում ՝ անցյալի սխալը փոխհատուցելու համար որոշակի առաջարկային փաթեթ չներկայացրեց: Ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործընթացում առ այսօր տեղի ունեցած թերությունների շտկմանը:

Ըստ միջուկային համաձայնության, Իրանին շրջափակող երկրները, մասնավորապես՝ Բրիտանիան, որը կարևոր դեր է ունեցել շրջափակումների ընթացքում Իրանին ճնշելու գործում, հանձնառու էին եղել համաձայնությունը ստորագրվելուց հետո նպաստավոր պայմաններ ստեղծել համաշխարհային բեմերում Իրանի տնտեսական գործունեության համար: Գործնականում այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել:

Բրիտանիայի ԱԳ նախարարը Թեհրանը լքեց առանց որոշակի արդյունքների: Թեև Լոնդոնը կարող էր համատեղ համաձայնագրերի մասին նոր բնութագրում ներկայացնելով և երկկողմ հուշագրեր ստորագրելով, այցից ավելի շատ արդյունքներ քաղել: Թվում է, որ տարածաշրջանի արաբ ուժերի, հատկապես՝ Աբուդաբիի և Ռիադի դերակատարության ճահճուտում Լոնդոնի մնալու, նաև Թեհրանից հեռու մնալու համար Վաշինգտոնի կողմից թաքուն ու անթաքույց քաղաքական ճնշումների տակ հայտնվելու պատճառով, Բորիս Ջոնսոնն իր այցի ընթացքում չանցավ երկկողմ հարաբերությունների քննարկման շրջանից ՝ բավարարվելով երկու երկրի միջև տարաձայնելի որոշ մանր հարցերի արծարծմամբ:

Միջուկային համաձայնության ստորագրումից հետո, շատ երկրներ փորձեցին ստեղծված հնարավորությունն օգտագործել ՝ Իրանի տնտեսական պոտենցիալից օգտվելու նպատակով , իսկ թշնամի պետությունները, կամ նրանք, ովքեր հակաիրանական սցենարների ազդեցության ներքո չէին կարող սերտ կապեր ունենալ Իրանի հետ, դուրս մնացին շահողների շարքերից: Այդ երկրներից մեկը Բրիտանիան էր, որ դեռևս չի կարողացել ինչպես հարկն է օգտվել ՀԳՀԾ-ի առավելություններից և դրա փոխարեն խոչընդոտում է միջուկային համաձայնության իրագործմանը:

Ինչ վերաբերում է Իրաքում ԻԼԻՊ-ի կործնամանը, ասենք, որ քիչ չեն երկրները, որոնք խոստովանել են Իրանի տարածաշրջանային հզորությունը և փորձել են այդ ուժը ծառայեցնել կայունությունը տարածաշրջան վերադարձնելուն: Այստեղ էլ Լոնդոնը ջրի հոսքին հակառակ լողալով , հետ մնաց մյուսներից:

Թվում է, որ Իրանի նկատմամբ Բրիտանիայի սխալների հատուցումը նախքան երկրի ԱԳ նախարարի Թեհրան կատարած այցը,  բարեփոխման կարիք ունի: Բարեփոխումներ, որոնք կարող են մեկընդմիշտ Լոնդոնին փրկել սիոնիստական լոբբիի ճնշումներից և Սպիտակ տանից կախվածությունից: