Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները
Իրանի և Ռուսասատանի ռազմական հարաբերությունների հեռանկարի մասին Իրանի պաշտպանության նախարար Գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Ռազմական համագործակցությունից բացի, Իրանը տնտեսական և քաղաքական ոլորտներում ևս Ռուսասատանի ռազմավարական գործընկերն է համարվում»:
Իրանի պաշտպանության նախարարը հավելել է. «Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունների հեռանկարը փայլուն է»:
Իրանը և Ռուսաստանը համատեղ դիրքորոշում ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ և այդ հատկությունը օգնում է կողմերի ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը:
Նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Ռուսաստանն Իրանի բարեկամ և ռազմավարական գործընկեր հարևան երկիրն է և Թեհրանը վճռակամ է ընդլայնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ռուսաստանի նախագահը, ընդգծելով, որ Իրանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, նշել է. «Կողմերն ունեն համատեղ շահեր և փորձում են ընդլայնել համագործակցությունները»: Իրանը և Ռուսաստանը համատեղ հաղորդագրությանբ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:
Այժմ Իրանի և Ռուսասատանի ռազմավարական գործակցությունը խորը ազդեցությունն է թողել տարածաշրջանում: Հետևաբար կողմերը ցանկանում են անվտանգության և ռազմական ոլորտներում ընդլայնել հարաբերությունները: Այժմ տարածաշրջանում Արևմուտքի ռազմական միջամտությունը կանխելու նպատակով Իրանը և Ռուսաստանը փորձում են համատեղ շահերի հիման վրա խորացնել ռազմավարական համագործակցությունները:
Անվտանգության և ռազմավարական հարցերում համատեղ դիրքորոշումները պատճառ են դարձել, որ Իրանը և Ռուսաստանը ռազմական ոլոտրում ևս փորձեն ընդլայնել համագործակցությունները: Այդ շրջագծում Իրանը և Ռուսասատանը կարողացան ԻԼԻՊ-ի դեմ պայքարում լավ համագործակցություն ունենալ և արդյունքում կայունություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում:
Իրանը և Ռուսաստանը ցույց են տվել, որ պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի հեգեմոնիային տարածաշրջանում:
Իրանի ազգային անվտանգության գերագույն Խորհրդի նախագահ Ալի Շամխանին ասել է. «Կարևոր է պահապանել Իրանի և Ռուսաստանի ռազմավարական և անվտանգության համագործակցությունները»:
Անկասկած միջազգային և տարածաշրջանային զարգացումների ֆոնին պետք է ավելի խորացնել կողմերի համագործակցությունները:
Ռուս քաղաքական փորձագետ Անտուան Խալափովն համոզված է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի խորացնեն ռազմավարական հարաբերությունները:
Այժմ ռազմավարական ոլորտում ավելի է մեծացել Իրանի և Ռուսասատանի համագործակցությունների մակարդակը մի հարց, որի մասին ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարը: