Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78319-Իրանի_և_Ռուսաստանի_ռազմավարական_հարաբերությունները
Իրանի և Ռուսասատանի ռազմական հարաբերությունների հեռանկարի մասին Իրանի պաշտպանության նախարար Գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Ռազմական համագործակցությունից բացի, Իրանը տնտեսական և քաղաքական ոլորտներում ևս Ռուսասատանի ռազմավարական գործընկերն է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 14:48 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները

Իրանի և Ռուսասատանի ռազմական հարաբերությունների հեռանկարի մասին Իրանի պաշտպանության նախարար Գեներալ Ամիր Հաթամին ասել է. «Ռազմական համագործակցությունից բացի, Իրանը տնտեսական և քաղաքական ոլորտներում ևս Ռուսասատանի ռազմավարական գործընկերն է համարվում»:

Իրանի պաշտպանության նախարարը հավելել է. «Իրանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունների հեռանկարը փայլուն է»:

Իրանը և Ռուսաստանը համատեղ դիրքորոշում ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ և այդ հատկությունը օգնում է կողմերի ռազմավարական հարաբերությունների ձևավորմանը: 

Նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  Թեհրան կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ասել էր, որ Ռուսաստանն Իրանի  բարեկամ և ռազմավարական գործընկեր հարևան երկիրն է և Թեհրանը վճռակամ է ընդլայնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ: 

Ռուսաստանի նախագահը, ընդգծելով, որ Իրանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, նշել է. «Կողմերն ունեն համատեղ շահեր և  փորձում են ընդլայնել համագործակցությունները»: Իրանը և Ռուսաստանը համատեղ հաղորդագրությանբ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը: 

Այժմ Իրանի և Ռուսասատանի ռազմավարական գործակցությունը խորը ազդեցությունն է թողել տարածաշրջանում: Հետևաբար կողմերը ցանկանում են անվտանգության և ռազմական ոլորտներում ընդլայնել հարաբերությունները: Այժմ տարածաշրջանում Արևմուտքի ռազմական միջամտությունը կանխելու նպատակով Իրանը և Ռուսաստանը փորձում են համատեղ շահերի հիման վրա խորացնել ռազմավարական համագործակցությունները: 

Անվտանգության և ռազմավարական հարցերում համատեղ դիրքորոշումները պատճառ են դարձել, որ Իրանը և Ռուսաստանը ռազմական ոլոտրում ևս փորձեն ընդլայնել համագործակցությունները: Այդ շրջագծում Իրանը և Ռուսասատանը կարողացան ԻԼԻՊ-ի դեմ պայքարում լավ համագործակցություն ունենալ և արդյունքում կայունություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում: 

Իրանը և Ռուսաստանը  ցույց են տվել, որ պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի հեգեմոնիային տարածաշրջանում: 

Իրանի ազգային անվտանգության գերագույն Խորհրդի նախագահ Ալի Շամխանին ասել է. «Կարևոր է պահապանել Իրանի և Ռուսաստանի ռազմավարական և անվտանգության համագործակցությունները»:

Անկասկած միջազգային և տարածաշրջանային զարգացումների ֆոնին պետք է ավելի խորացնել կողմերի համագործակցությունները: 

Ռուս քաղաքական փորձագետ Անտուան Խալափովն համոզված է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի խորացնեն ռազմավարական հարաբերությունները: 

Այժմ ռազմավարական ոլորտում ավելի է մեծացել Իրանի և Ռուսասատանի համագործակցությունների մակարդակը մի հարց, որի մասին ընդգծել է Իրանի պաշտպանության նախարարը: