Իրանական նոր տարվա բյուջեի օրինագծի լուսանցքում
Կիրակի դեկտեմբերի 10-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իսլամական խորհրդարանին է ներկայացրել իրանական 1397 թվականի բյուջեի օրինագիծը: 12-րդ կառավարության ներկայացրած առաջին բյուջեի օրինագիծն ինչո՞վ է տարբերվում:
Իրանի բյուջեի կազմակերպության տվյալների համաձայն, Իրանի հաջորդ տարվա ընդհանուր բյուջեի հանրային աղբյուրները կազմում են 368 հազար միլիարդ թուման, իսկ հարկային, մաքսային և այլ եկամուտները ՝ 193 հազար միլիարդ թուման:
Բյուջեի մշակման համար երկու խոշոր հարցեր են նկատի առնվում: Առաջինը ՝ ռիալով եկամուտների աղբյուրների որոշված լինելը, իսկ երկրորդը ՝ գործադիր մարմինների ընդհանուր ծախսերի համեմատությամբ եկամտային աղբյուրների նպատակային հատկացումը և շինարարական նախագծերի պահանջվող աղբյուրների ապահովումը:
Եկամուտների հետ կապված, պետք է ասել, որ արտարժութային բյուջեն ապահովելու համար Իրանն ունի երկու աղբյուրներ և երկու տարբեր մեխանիզմներ: Առաջինը նավթի վաճառքից գոյացած արտարժույթն է, իսկ երկրորդը ՝ ոչ-նավթային արտահանումներից , ծառայությունների ու զբոսաշրջության ոլորտի ստացած եկամուտներն են:
Այդ շրջանակում, նավթի վաճառքից գոյացած եկամուտները ռազմավարական նշանակություն ունեն: Հաջորդ տարվա բյուջետային օրինագծում , յուրաքանչյուր բարել նավթի վաճառքի համար նկատի է ռնվել 55 դոլար, սակայն դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե այդ գումարն ինչքանո՞վ հնարավոր կլինի իրացնել: Երկրի տնտեսությանը նավթային դրամների ներարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ, սակայն որոշ դեպքերում, եղել են խնդիրներ, որ նավթային արտարժույթի մեծ մասը ծախսվում է սպառողական ապրանքների ներկրման համար: Մինչդեռ այսօր Իրանի տնտեսության հասարակությունը ներքին արտադրանքին աջակցության կարիք ունի: Պետք է ներքին արտադրության օգնությամբ և ապրանքի մաքսանենգման դեմ պայքարի միջոցով կանխել ոչ-անհրաժեշտ ապրանքների ներկրումը և արտարժութային աղբյուրների արտահոսքն ու ազգային կապիտալների վատնումը:
Իրանի տնտեսությունը երկու կողմից է տուժել, որի հատուցումը երևի տարիներ պահանջի: Մինչդեռ ներդրումների շնորհիվ տնտեսական աճը և շահերի ապահովումը հնարավոր է իրականացնել տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդմամբ: Առաջիկա տարվա բյուջետային օրինագծում կանախատեսվել է 6-ից 7 տոկոս տնտեսական աճ: Նման նպատակների սահմանումն ավելի է լրջացնում բյուջեում նավթի դերակատարությունը: 12-րդ կառավարության վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ առաջին եռամսյակում առանց նավթի տնտեսության յոթ տոկոսանոց աճ է նկատվում: Իհարկե այդ նույն տվյալների համաձայն, անցյալ տարիներին ներդրումային աճը բացասական է եղել, իսկ այս տարի, դա կազմել է 1.7 տոկոս:
Ընդհանուր կտրվածքով կարելի է ասել, որ կառավարությունն առաջիկա տարվա բյուջեն կազմել է երեք խոշոր ուղղվածություններով ՝ տնտեսական աճի տևակայման, սղաճի վերահսկման և գործադիր մարմինների ծախսերի նպատակային ծրագրերով: Իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ է լինելու դիմադրողական տնտեսության միջին և երկարաժամկետ ծրագրեր իրականացնել: Հաշվի առնելով տնտեսական խնդիրները, գործազրկության հարցը և կենցաղային դժվարությունները, որոնք աղերսվել են կառավարության կողմից կնխիկ սուբսիդների վճարման հարցի հետ, այդ նպատակների իրագործումը դյուրին չի լինելու: Այնուամենայնիվ, պետք է տեսնել, թե առաջիկա տարվա բյուջետային օրինագիծը քննարկելու հարցում, խորհրդարանն ինչպե՞ս է կողմնորոշվելու և ներկայացված օրինագիծն ի՞նչ հավանական փոփոխությունների է ենթարկվելու: