َԱՄՆ-ի կոնգրեսը մերժել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78469-َԱՄՆ_ի_կոնգրեսը_մերժել_է_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_Թրամփի_դիրքորոշումը
ԱՄՆ-ի կոնգրեսը մերժել է ՀԳՀԾ-ի քննարկման կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 14:12 Asia/Tehran
  • َԱՄՆ-ի կոնգրեսը մերժել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը

ԱՄՆ-ի կոնգրեսը մերժել է ՀԳՀԾ-ի քննարկման կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները:

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը  իր  սկանդալային ելույթի ժամանակ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց ԻԻՀ դեմ և ասաց, որ ԱՄՆ-ն չի հաստատում ՀԳՀԾ-ն: 

2015 թ.-ին ԱՄՆ-ի կոնգրեսը վավերացրել էր Իրանի հետ միջուկային համաձայնության վերանայման նախագիծը: Այդ օրենքի համաձայն, երբ ԱՄՆ-ի նախագահը հայտարարի, որ Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ին ,  կոնգրեսը 60 օր ժամանակ ունի նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ կամ վերականգնել չեղարկված սահմանափակումները:

Դոնալդ Թրամփի ելույթին հաջորդող օրերին կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, որ նոր նախագծեր են մշակել  ՀԳՀԾ-ի լրացման կամ Իրանի հրթիռային հարցով Թեհրանին ճնշելու նպատակով: Իրանի դեմ ծայրահեղական դիրքորոշումներով երկու հանրապետական սենատորներ Բոբ Քրուքերը և  Թոմ Քաթենն այդ կապակցությամբ նոր նախագիծ էին ներկայացրել Կոնգրեսին: 

Եթէ այս նախագիծը վավերացվի , ապա կոնգրեսը կարող է Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրերի հարցի շուրջ նոր շրաջափակումներ սահմանել ԻԻՀ դեմ և  այդ քայլով հավանաբար կտապալվի նաև ՀԳՀԾ-ն: Սակայն եվրոպական երկրների ներկայացուցիչների և ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների արդյունքում, Քրուքեր-Քաթեն նախագիծը մի կողմ դրվեց: ԱՄՆ-ի կոնգրեսը  նույնիսկ պատարստ չեղավ քննարկել ՀԳՀԾ-ի վերանայման նախագիծը: 

Այսպես 2018 թ.-ի հունվարի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար կհաստատի Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին կամ կրկին կհարաժարվի այդ խնդրից: Մի խոսքով Ստիակ Տան կողմից ՀԳՀԾ-ի հարցի մասին որոշում  կայացնելը կոնգրեսին հանձնելուց հետո, այս անգամ Կոնգրեսը գնդակը նետել է Սպիտակ Տան գետինը որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի օրենսդիրները  համարձակությունը չունեն ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահի արած սպառնալիքներն իրականացնել: ԱՄՆ-ի  քաղաքական մեկուսացումից վախենալը և Վաշինգտոնի դաշնակիացների հակադրձության մասին մտահոգությւոնը  պատճառ են դարձել որ ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարները քայլեր չձեռնարկեն ՀԳՀԾ-ի դեմ: 

Իհարկե վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը փորձում է աշխարհում իրանաֆոբիա տարածելով Իրանին զրկել ՀԳՀԾ-ի հետևանքով ֆինանսական և տնտեսական հնարավորւթյունների հասանելիությունից: Այդուամենայնիվ ԱՄՆ-ի նախագահի կողմից այդ երկրի պատմության ամենավատ համաձայնագիրը  դեռ շարունակում է ապրել: