ԵՄ-ի ղեկավարները համաձայնեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարաձգման շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78753-ԵՄ_ի_ղեկավարները_համաձայնեցին_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_ժամկետի_երկարաձգման_շուրջ
ԵՄ անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի օրը համաձայնեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի՝ վեց ամսով երկարաձգման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2017 13:42 Asia/Tehran
  • ԵՄ-ի ղեկավարները համաձայնեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարաձգման շուրջ

ԵՄ անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի օրը համաձայնեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի՝ վեց ամսով երկարաձգման շուրջ:

Այս մասին որոշումն ընդունվեց, երբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայում բախումներին վերջ տալու Մինսկի համաձայնագրի գործադրման շուրջ զեկույց ներկայացրեցին ԵՄ-ի մյուս անդամներին, որը վկայում էր այդ հարցում ուշագրավ առաջընթաց չլինելու մասին:

Ռուսաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից բաղկացած քառակողմ խումբը տարածաշրջանում բախումներին վերջ տալու կապակցությամբ 2015 թվականի փետրվարին հանգեց Մինսկ-2 համաձայնագրին, որի գործադրման արդյունքը մինչ այսօր գոհացուցիչ չէ:

Ռուսամետ ընդդիմությունը և նրանց գլխավոր հովանավոր Ռուսաստանն բազմաթիվ անգամներ Կիևի արևմտամետ կառավարությանը մեղադրել են Մինսկ-2 համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ անուշադրության մեջ: Փոխադարձաբար Ուկրաինայի իշխանություններն էլ ռուսներին ու ընդդիմությանը մեղադրում են Ուկրաինայի արևելքում բախումները շարունակելու և Մինսկ-2 համաձայնագրի գործադրման ուղղությամբ լրջորեն տրամադրված չլինելու մեջ: Ռուս փորձագետ Դմիտրի Թրենինի ընդգծմամբ. «Մինսկի համաձայնագրի գործադրման հարցում հապաղումը կարող է ժամանակի ընթացքում դրան անազդեցիկ դարձնել ու պատմության գիրկն ուղարկել»:

ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքի բախումներին Ռուսաստանի միջամտության և այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ է գործադրել Ռուսաստանի դեմ, որոնք հանդիպել են Մոսկվայի պատասխան քայլին: Մոսկվայի դիտանկյունից Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները թշնամական ու անհիմն են: Այդուհանդերձ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման հարցը ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում վերածվել է բարդ կծիկի: Մոսկվայի դիտանկյունից պատժամիջոցների գործադրման ժամկետի վեցամսյա երկարացումը ոչ-բարեկամական ու վանողական քայլ է բնութագրվում Բրյուսելի կողմից: Ռուսաստանի Եվրոպական տեղեկությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Թոփորնինի ընդգծմամբ Ուկրաինայի արևելքում հակամարտությունն ու դրա համար լուծում գտնելն այս պահին լուրջ խնդիր է դարձել Ռուսաստանի համար: ԵՄ-ն թեև ցանկություն է հայտնել պահպանել Ռուսաստանի դեմ ճնշումները սակայն միևնույն ժամանակ հակառակել է «Քաթսա»-ի օրենքի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին: Հատկապես, որ այդ պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն գործել նավթի ու գազի հետ կապված քաղաքականությունների և եվրոպական ընկերությունների վրա: ԵՄ-ն շարունակելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության գործադրումը, պահանջում է հարգել այդ կապակցությամբ իր կարմիր գծերը: Այդուհանդերձ այս հարցի կապակցությամբ երկու տարբեր կողմնորոշումներ գոյություն ունեն:  ԱՄՆ-ի մոտիկ գտնվող, այդ թվում արևելյան Եվրոպայի երկրների կողմնորոշումը հիմնված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու և խստացնելու վրա: Մինչդեռ ԵՄ-ի մեծ երկրներն, այդ թվում Գերմանիան, Հունգարիայի, Կիպրոսի ու Հունաստանի նման երկրների կողքին, որոնք ծավալուն հարաբերություններ են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ կողմնակից են սահմանափակ պատժամիջոցներին և Ռուսաստանի հետ որոշ բնագավառներում, այդ թվում էներգետիկայի ոլորտում համագործակցության պահպանմանը: Ընդհանրության մեջ թվում է, որ չնայած Մոսկվայի դեմ Բրյուսելի նոր պատժամիջոցներին, ԵՄ-ն ընդհանրապես հակված է պահպանել որոշ բնագավառներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմանը: