4 պատճառ որ ԱՄՆ-ը փորձում է հակաքարոզչություն տանել ԻԻՀ դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78793-4_պատճառ_որ_ԱՄՆ_ը_փորձում_է_հակաքարոզչություն_տանել_ԻԻՀ_դեմ
Հինգշաբթի օրը, Նյու-Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նիքի Հեյլին հայտարարել է, որ Իրանը ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանված շրջափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 08:36 Asia/Tehran
  • 4 պատճառ որ ԱՄՆ-ը փորձում է հակաքարոզչություն տանել ԻԻՀ դեմ

Հինգշաբթի օրը, Նյու-Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նիքի Հեյլին հայտարարել է, որ Իրանը ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանված շրջափակումները:

Նիքի Հեյլին նկատի ուներ որ Իրանը զենք է առաքում Եմենի Անսարալլահ շարժման համար և խախտում է միջուկային մարտագլխիկներով բալիստիկական հրթիռների արտադրումը արգելող բանաձևերը: 

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի՝ Իրանին ներկայացրած մեղադրանքների կապակցությամբ իր  թուիթերյան գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի կողմից որևէ  փաստ կամ որևէ ապացույց ներկայացնելը չի կարող քողարկել Եմենի պատերազմում այդ երկրի մեղսակցությունը կամ մասնակցությունը»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հակաիրանական հայտարարություններից հետո Ռիադը և Դամասկոսը  ողջունել են այդ քայլը  և փորձել են իրենց անմեղ ձևացնելով, չափազանցնել Իրանի պաշտպանական հրթիռային կարողությունը: 

Այն բանից հետո երբ աշխարհի երկրները հակառակվեցին Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ-ի  հայտարարությանը, Վաշինգտոնը այժմ ավելի է մեկուսացվել Միջին Արևելքի տարածաշրջանում: Հետևաբար Սպիտակ տան պաշտոնատարները  իրենց դիվանագիտական սխալը ուղղելու համար փորձեցին այդ քայլով սիրաշահել Վաշինգտոնի դաշնակիցներին տարածաշրջանում:

ՀԳՀԾ-ի հարցը ԱՄՆ-ի կոնգրեսին հանձնելու հարցով ևս Թրամփը ձախողել  է և այժմ նրա կառավարությունը  փորձում է պատրավակներ գտնել ՀԳՀԾ-ից դուրս գալու համար: Բնական է որ Վաշինգտոնը փորձում է իրանաֆոբիա տարածելով  միջազգային ասպարեզում իրվական ենթահող պատարստել ՀԳՀԾ-ից դուրս գալու համար:

Մյուս կողմից ԱՄՆ-ը որ մեղադրվում է Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու և Եմենի դեմ հրահրած պատերազմին մասնակցելու մեջ, իրականությունից խույս տալու նպատակով փորձում է իրեն ներկայացնել որպես միջազգային դատավոր և անիմն մեղադրանքներ հնչեցնել ԻԻՀ դեմ: 

Այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփը մեղադրվում է սեռական ոտնձգության և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ թույլ տալու մեջ և  ԱՄՆ-ի հանրային կարծիքի ոը ըդդիմադիրների կողմից խիստ ճնշման տակ է գտնվում, Վաշինգտոնը փորձում է Իրանի հրթիռային ծրագիրը մեծացնելով, ԱՄՆ-ի հանրային կարծիքը շեղել ներքին հարցերից: 

Այդուամենայնիվ համաշխարհային հանրության կողմից Նիքի Հեյլիի դեմ ցուցաբեած հակադարձությունը  ցույց է տալիս որ ՄԱԿ-ը, Արևելյան պետությունները և տարածաշրջանի երկրները պատրաստ չեն Իրանի դեմ միանալ Վաշինգտոնին: Նույիսկ ԱՄՆ-ի ԶԼՄ-ները և նույիսկ Նյու-Յորք Թայմզ օրաթերթը և CNN հեռուստակայանը  Սպիտակ տանը քննադատել են, որ անհիմն մեղարանքներ է հնչեցրել ԻԻՀ դեմ: 

Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավներում խոստացել էր  փորձելու է կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին հարցերի վրա սակայն այժմ պետք է ընդունի որ Իրանի դեմ հնամաշ սցենարի արծարծումը չի կարող ազդեցություն ունենալ և այդ քաղաքականություն առավել մեկուսացրել է ԱՄՆ-ի աշխարհում: