ՌԴ-Թուրքիա հարաբերությունները. անցյալի իրականություններից մինչև այսօրվա հեռանկարը
ՌԴ-ի կողմից Թուրքիային S-400 հրթիռային պաշտպանական համակարգի հնձնումից հետո հավանկան է այդ երկրում ռուսական ռազմաբազա կառուցվի: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի օրաթերթերից մեկը: «Թուքական լուր» օրաթերթը գրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգի տեղակայումն անհրաժեշտ է դարձնում ռուս զորայինների ներկայությունը, այնպես որ շատ հավանական է անհրաժեշտ լինի ռուսական ռազմաբազա կառուցել Թուրքիայի հողում:
Մյուս կողմից ռուսական Stackin Focus օրաթերթը անհավանական է համարում այն, որ Թուրքիային ռուսական արտադրության ՀՕՊ համակարգի վաճառումը այդ երկրում ռուսական բազայի կառուցման պատճառ դառնա:
Թուրքական օրաթերթի կողմից այդ երկրում ռուսական բազա կառուցելու մասին հրապարակված լուրը ավեի շուտ խնդրանք է քան իրականություն, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան չեն մոռացել Թուրքիայի սահմանում ռուսական «Սու-24» կործանիչի խոցման օրվանից երկրների միջև ծագած լուրջ լարվածությունը, չնայած, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն է խնդրել այդ կործանիչի խոցման ու օդաչուի սպանության համար:
ՌԴ-ն չի մոռացել Թուրքիայում իր դեսպանի սպանության վիրավորանքը: Վաղ անցյալում ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ցույց են տալիս, որ այդ երկու երկրները դարեր շարունակ հակառակորդներ են եղել: Բյուզանդիայի փլուզումից հետո ռուսները թուրքերի դեմ բազմաթիվ ռազմական գործողություններ են իրականացրել։ Ռուսաստանը դեռևս վաղ անցյալում իրեն համարում էր ուղղափառ եկեղեցու իրական պաշտպանը և այժմ էլ այդ կարծիքին է: Այդ ժանամակաշրջաններում էլ օսմանները նույնպես բազմիցս պատերազմել են ռուսների դեմ: Երկրորդ աշխարհամարտից հետո Թուրքիան միացավ ՆԱՏՕ-ին ու արևմտյան կոալիցիային:
Մյուս կողմից ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի միջև մշտապես լուրջ լարվածություններ են եղել, որոնք դեռ շարունակվում են և դեպի արևելք ընդարձակման ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, որը սպառնում է ՌԴ-ի սահմաններին, միշտ վիճաբանության պատճառ է եղել: Հետևաբար ՌԴ-ն թույլ չի տա, որ իր ռազմաբազան տեղակայավի ՆԱՏՕ-ի երկրորդ ուժն համարվող Թուրքիայում: Իհարկե կարևոր է նաև ընդգծել, որ ռուսական ՀՕՊ համակարգ գնելու հարցով Թուրքիայի քայլը հենց սկզբից արժանացավ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մի շարք անդամների քննադատություններին: Որովհետև ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմական ու ֆինանսական ուժ համարվող ԱՄՆ-ի կարծիքով ավելի լավ է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը իրեն անհրաժեշտ զինտեխնիկան ձեռք բերի ՆԱՏՕ-ին անդամակցող մյուս երկրներից:
Մյուս կողմից վերջին ամիսների ընթացքում բազում խնդիրների, այդ թվում Թուրքիայի ներքին քաղաքականության բերումով Թուրքիան ընդհարումեր է ունեցել ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների և ԱՄՆ-ի հետ և իվերջո Սիրիային կապվող խնդիրների ու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայումից հետո Թուրքիան մոտեցել է Իրանին ու ՌԴ-ի: Փաստորեն այժմ Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի միջև համագործակցությունները, որոնք ՆԱՏՕ-ի այս անդամի նկտմամբ ԱՄՆ-ի թույլ կառավարման ընկալման հետևանքն են, պատճառ են դարձել, որ Թուրքիան զգա ԱՄՆ-ի աջակցության բացակայությունը և նախընտրի ապավինել արևելյան ուժերին և իհարկե ՌԴ-ին: