Թրամփը մոլորվել է միջինարևելյան հարցերում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78883-Թրամփը_մոլորվել_է_միջինարևելյան_հարցերում
Միջին Արևելքում ամերիկացիների քաղաքականությունը մշտապես ուղեկցվել է չարակամությամբ: Վերջին տարիներին մասնավորապես ԱՄՆ-ը սարսափից, լարվածությունից, խառնաշփոթից ու դավադրությունից բացի, տարածաշրջանի համար ոչ մի դրական քայլ չի արել: Թեև ԱՄՆ-ի բոլոր նախագահները հայտարարել են այդ կարևոր տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու իրենց ցանկության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 08:48 Asia/Tehran

Միջին Արևելքում ամերիկացիների քաղաքականությունը մշտապես ուղեկցվել է չարակամությամբ: Վերջին տարիներին մասնավորապես ԱՄՆ-ը սարսափից, լարվածությունից, խառնաշփոթից ու դավադրությունից բացի, տարածաշրջանի համար ոչ մի դրական քայլ չի արել: Թեև ԱՄՆ-ի բոլոր նախագահները հայտարարել են այդ կարևոր տարածաշրջանում ժողովրդավարություն հաստատելու իրենց ցանկության մասին:

Սակայն այսօր առավել քան մյուս խնդիրներն, ուշադրության արժանի են ԱՄՆ նախագահի  հայտարարությունները , որոնք բացահայտում են Միջին Արևելքում ԱՄՆ քաղաքականությունները: Օրինակ Արաբիայի նկատմամբ արած քայլը, որտեղ այդ երկիրը նմանեցվել էր կաթնատու կովի: Դա հենց վերջին տարիների ԱՄՆ քաղաքականության բանաձևն է եղել:

Այսօր ամերիկյան ԶԼՄ-ները խոստովանել են, որ ոչ երկրի կառավարությունը, ոչ էլ հենց Թրամփն անձամբ, իրենց հայտարարություններով, Միջին Արևելքի հետ կապված որոշակի ու հստակ քաղաքականություն չունեն : Washington Post օրաթերթը վերջերս գրել էր, որ Թրամփը Միջին Արևելքի համար ոչ մի ծրագիր չունի: Թրամփի նախագահության շրջանից 11 ամիս անց, այդ երկրի արտաքին քաղաքականությունը մի շարք խոչընդոտների է բախվել, այդ թվում՝ Սիրիայի դեմ միակողմանի հարձակումը, ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության չհաստատումը, Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը: Այս բոլորը բերել են տարածաշրջանում այդ երկրի դեմ նոր կոալիցիայի ձևավորման և ԱՄՆ-ի դաշնակիցների ու աշխարհի մյուս երկրների մոտ այդ երկրի նկատմամբ վստահության խիստ նվազման:

Ամերիկյան Washington Post օրաթերթի գրությամբ ՝ Թրամփի կառավարության արտաքին քաղաքականությունն իրականացվել է սխալ քայլերով: Արդյունքում ձևավորվել է Ռուսաստան-Իրան, այլ ոչ թե ԱՄՆ-Իսրայել :կոալիցիան:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Ադելմենն ասել է .«Տարածաշրջանում Թրամփի քաղաքականությունը հիմնված է եղել տարբեր հռետորաբանությունների վրա, սակայն իրականում դա հենց նախկին նախագահների քաղաքականությունն է»:

Քաղաքագետները զգուշացրել են, որ այսօր Միջին Արևելքում ԱՄՆ շահերին ուղղված են երկու գլխավոր սպառնալիքներ՝ տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը և ծայրահեղականներին ամերիկացիների օգնությունները, որոնք տարածաշրջանում ճգնաժամերի են հանգեցրել: Իսկ Թրամփը չի ընկալում այդ վտանգի մեծությունը: Նախագահի թիմը նրան չի ներկայացրել տարածաշրջանի իրավիճակի լրջությունը և կարևորությունը:

Պետք է ասել, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը գնալով մեծացնում է տարածաշրջանային լարվածությունը: Այդ քաղաքականությունը նպատակ ունի վերահսկել Իրանի ազդեցությունը: Այնպես, որ  կառավարությունն էլ հնարավորություն ունենա ուղղակիորեն ռազմական ներկայություն ունենալ  տարածաշրջանում և Իրանի դեմ տնտեսական քայլեր իրականացնել:

Նման հանգամանքներում, տարածաշրջանի խաղաղությունը խորը ճգնաժամի է մատնվելու և պետությունների ստրատեգիական սխալները կարող են Միջին Արևելքում պատերազմի հանգեցնել: Տարածաշրջանում իրավիճակն ավելի բարդացավ այն բանից հետո, երբ Թրամփը Ղոդսը հայատարարեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաքը: