ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է հակաիրանական զեկույցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i78975-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_հերքել_է_հակաիրանական_զեկույցները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է Գերմանիայում ապօրինի կերպով միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաներ գնելու Իրանի ջանքերի մասին ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 09:18 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է հակաիրանական զեկույցները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հերքել է Գերմանիայում ապօրինի կերպով միջուկային ու հրթիռային տեխնոլոգիաներ գնելու Իրանի ջանքերի մասին ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունը:

Անտոնիո Գութերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի իրագործման կապակցությամբ իր զեկույցում ասել է.«Գերմանիայի դաշնային խորհրդի ներքին անվտանգության կազմակերպության 2016 թ. զեկույցի համաձայն, ՀԳՀԾ-ի խախտում չի գրանցվել»:

Գութերեշը նշել է, որ 2017թ. նոյեմբերի 27-ին, Գերմանիայի դաշնային կառավարությունը իրեն տեղեկացրել է, որ ոչ մի ապացույց չկա այն մասին, թե Իրանը Գերմանիայում թիվ 2231 բանաձևի B հավելվածի երկրորդ պարբերությանը հակասող քայլեր է ձեռնարկել:

Ավելի վաղ, Fox news լրատվական գործակալությունը հայտարարել է, որ ձեռք է բերել Գերմանիայի կողմից հրապարակված երեք զեկույցներ, որոնք ապացուցում են, թե 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մտադրություն է ունեցել միջուկային և հրթիռային ծրագրերում օգտագործվող ապօրինի տեխնոլոգիաներ գնել:

Այս լուրերի հրապարակումից հետո, ԱՄՆ-ի կառավարության լրատվամիջոցները աղմուկ են բարձրացրել ՀԳՀԾ-ի ապագայի և Իրանի հրթիռային աշխատանքների մասին: Նրանք գրել են, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ի համաձայնությունը և ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևը: ԱՄՆ-ի գործող կառավարությունը փորձում է Իրանին օրինախախտ ներկայացնելով, չկատարել իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի համաձայն և նոր շրջափակումներ սահմանել ԻԻՀ դեմ: Այս բոլորն այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ի բոլոր ինը զեկույցները հաստատել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԻԻՀ կատարյալ հանձնառությունը: Այդ համաձայնության մեջ նշված կետերից է Իրանի պաշտպանական ու միջուկային կարիքների վերացման համար երկակի նշանակության ապրանքների գնման հնարավորություն ստեղծելը: Իրանն այդ ապրանքների գնման իր պահանջներն է ներկայացնում և քննարկումներից հետո, գնման թույլտվություն է հրապարակվում: Վերջին երկու տարիներին, Իրանը բազմիցս ներկայացրել է իր ցանկությունները, որոնք պատկան մարմինների կողմից հաստատվելուց հետո, առիթ է ստեղծվել այդ կարիքների ապահովման համար:

Հաշվի առնելով այս գործընթացը, ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ն անտեսելու կարիք չի ունեցել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես հաստատել է այն փաստը, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն ինը անգամ հաստատել է Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը, հետևաբար այդ համաձայնությունը շարունակելու է ընթացքի մեջ մնալ»:

Ամեն դեպքում, չի թվում, որ ԱՄՆ-ում և Ասիայի արևմուտքում սաուդցիներին ու սիոնիստներին առաջնորդող հակաիրանական շարժումը ուշադրություն դարձնի նման զեկույցներին:

ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հանձնառությունը չհաստատելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կեցվածքը և Եմենի համար իրանական հրթիռներ առաքելու մասին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունը վկայում են, որ Վաշինգտոնը ձգտում է իրանաֆոբիայի նոր ալիք առաջացնել աշխարհում, ինչը չընդունվեց միջազգային հանրության կողմից: