Սաուդցիների գործարքն ԱՄՆ-ի հետ ՝ Իսրայելին աջակցելը և Եմենում ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79055-Սաուդցիների_գործարքն_ԱՄՆ_ի_հետ_Իսրայելին_աջակցելը_և_Եմենում_ոճրագործությունները
Ղոդսի և Եմենի մասին Ալե-Սաուդական ռեժիմի քայլերը վկայում են այն մասին, որ սաուդցիները ԱՄՆ-ի հետ գործարք են կնքել, որն ավարտվելու է զրո արդյունքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 07:00 Asia/Tehran
  • Սաուդցիների գործարքն ԱՄՆ-ի հետ ՝ Իսրայելին աջակցելը և Եմենում ոճրագործությունները

Ղոդսի և Եմենի մասին Ալե-Սաուդական ռեժիմի քայլերը վկայում են այն մասին, որ սաուդցիները ԱՄՆ-ի հետ գործարք են կնքել, որն ավարտվելու է զրո արդյունքով:

Ըստ երևույթին, Արաբիան Ղոդսի մասին որոշակի դիրքորոշում է ընդունել է դուրս գալով թաքստոցից: Ռիադը նպատակ ունի Ղոդսի հարցում իսլամական աշխարհից անկախ քայլել: Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հայտնել է, որ Ռիադն ունի ուղեքարտեզ, որը կոչել է «Արաբական խաղաղության նախաձեռնություն» և օգտագործվում է Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Ըստ այդ ուղեքարտեզի, Արաբիան կողմ է օկուպացված Ղոդսը Սիոնիստական ռեժիմին կցելուն: Այդ ուղղությամբ, Ջեդդայի Միջինարևելյան ուսումնարանի տնօրեն Աբդոլհամիդ Հեքիմը ցանկացել է Ղոդսը ճանաչել որպես հրեական կրոնի խորհրդանիշ: Փաստորեն, սաուդական ռեժիմին կից կենտրոնները ևս փորձում են միջազգային հանրության մոտ արդարացնել Ղոդսի մասին Ռիադի որոշումը:

Թվում է, որ սաուդական ռեժիմն Իսրայելին Ղոդսի կցումն աջակցելու դիմաց շահել է Եմենում իր ոճրագործությունների հարցում ռեժիմի  և ԱՄՆ-ի լռությունը: Վերջին 10 օրերին , սաուդական կործանիչներն ինտենսիվորեն ռմբակոծել են Եմենը: Միայն տասն օրերի ընթացքում, զոհվել է 240 եմենցի, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են: 

Կարելի է ասել, որ ԱՄՆ-ի հետ սաուդական ռեժիմի գործարքը համարվում է զրո արդյունքով քայլ և Ռիադի համար պարտություն-պարտություն ձևաչափով խաղ: Արաբիայի ոճրագործությունները սակայն հանգեցրել են Ալե-Սաուդի նկատմամբ ատելության ու քննադատության ծավալմանը: Սաուդական ռեժիմի նկատմամբ ատելությունն Ալժիրում, Հորդանանում ու Թուրքիայում այնքան նկատելի է եղել, որ նույնիսկ այդ երկրներում սաուդական դեսպաննաերը հարկադրված են եղել հակադարձ քայլեր անել: Սաուդցիներին քննադատում էին ոչ միայն Միջին Արևելքում: Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերով նախարար ՝ Պենի Մորդանտը քննադատելով Եմենում Ռիադի ոճրագործություններն ասել է .«Արաբիան ոչ մի պատճառ չունի Եմենի պաշարումը շարունակելու և հումանիտար օգնությունների ու սննդի առաքումն այդ երկիր արգելելու համար»:

Ղոդսի մասին ԱՄՆ նախագահի ընդունած որոշումը պաշտպանելով և այդ հարցում իսլամական երկրներից անկախ քայլեր անելով և Եմենում ոճրագործությունները շարունակելով, Արաբիան զրկվել է իսլամական երկրների միջև իր կրոնական դիրքից և արաբական աշխարհում առաջատարի իր դերից և միաժամանակ, կանգնել Սիոնիստական ռեժիմի կողքին, որպես մանկասպան մի ռեժիմ:

Վեց ամիսների ընթացքում, Արաբիայի գահաժառանգի դերում, Մոհամմեդ Բին Սալմանը ցույց է տվել, որ ոչ միայն դիվանագիտության արվեստից շատ հեռու է կանգնած, այլև Ալե-Սաուդին կործանման ուղում դնելու մեծ պոտենցիալ ունի: Independent բրիտանական օրաթերթը նրան ընտրել էր ՝ որպես Միջինարևելյան տարվա դեմք : Ընտրությունը կատարվել էր ոչ թե ձեռներեցության ու դրական քայլերի, այլև այն պատճառով, որ նա եզակի դեմք է համարվում ապարդյուն քաղաքականության որդեգրման հարցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործարքի արդյունքը ՝ Միջին Արևելքի ձախողած դեմք ընտրվելն է :