ԱՄՆ-ի հզորությունը վերականգնելու Թրամփի ձգտումը և առջևում ծառացած մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79075-ԱՄՆ_ի_հզորությունը_վերականգնելու_Թրամփի_ձգտումը_և_առջևում_ծառացած_մարտահրավերները
ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի հրապարակման հետ միաժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ ռազմավարությունն իրագործելու համար կառավարության առաջնահերթությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 09:11 Asia/Tehran

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթի հրապարակման հետ միաժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այդ ռազմավարությունն իրագործելու համար կառավարության առաջնահերթությունները:

ԱՄՆ-ի նախագահը ներքին ազգային պաշտպանությունը, ծայրահեղական գաղափարախոսությանն ընդդիմանալը, տնտեսական բարգավաճումը, հզոր դիրքից հանդես գալով խաղաղության պահպանումը և աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության տարածումը կառավարության ազգային անվտանգության ռազմավարության կարևորագույն հիմքերն է ներկայացրել:

Իր նախընտրական ելույթների նման, Թրամփը ԱՄՆ-ի նախկին կառավարություններին մեղադրել է անկարողության, անհնարամտության և անուշադրության մեջ և հայտարարել է, որ 2017թ. հունվարի 20-ից Սպիտակ Տուն մուտք գործելով, փոխվել է ԱՄՆ-ի այդ ահավոր վիճակը: Թրամփը կրկին անգամ ընդգծել է «Նախ Ամերիկան» կարգախոսը, ասելով, որ ներքին ու արտաքին ոլորտում իր կառավարության որոշումներն այս կարգախոսի վրա են հիմնված լինելու:

Իր ելույթում Թրամփը Իրանին ու Հյուսիսային Կորեային թշնամիներ, իսկ Ռուսաստանին ու Չինաստանին մրցակիցներ է ներկայացրել:

Իհարկե Թրամփի ելույթը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության 68 էջանոց փաստաթուղթը էական տարբերություն չեն ունեցել նրա նախկին ելույթներից ու նախկին փաստաթղթերից: 

ԱՄՆ-ն իրեն վեր է դասում այլ երկրներից և ենթադրում է, որ կարող է տիրել աշխարհին և իր արժեքները պարտադրել այլոց: ԱՄՆ-ի գործող և նախկին ղեկավարները կարծում են, որ իրենց երկիրը բարության, խաղաղության ու հումանիզիմի խորհրդանիշ է և ամերիկյան այդ կարծիքը չընդունող երկիրը կամ շարժումը արժանի է տնտեսական ու ռազմական պատժի:

Չնայած Թրամփը ձգտում է դրական ներկայացնել ԱՄՆ-ում տիրող պայմանները, այդ երկիրը կառուցվածքային խորը թուլություններ է դիմագրավում: ԱՄՆ-ում աղքատությունը խիստ մտահոգիչ է: Այդ երկրում թմրամոլությունը տարածվելով, խիստ տուժել է տնտեսությունը և այդ երկիրն աշխարհի ամենամեծ պարտապանի է վերածել:

Աշխարհի տարբեր երկրների դեմ ռազմական գործողությունների իրականացումից հետո, ԱՄՆ-ում խափանվել է ազգային կարողության ամրապնդման գործընթացը և այդ երկիրը սահմաններից դուրս միայնակ ու ատելի է դարձել: Աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացման վերջին օրինակը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը դատապարտող ՄԱԿ-ի ԱԽ-ի 14 անդամների քվեն է:

Ամեն դեպքում, Թրամփի հայտարարությանը հակառակ, նրա միամյա նախագահության գործունեությունն ապացուցում է, որ նրա կառավարություը մտադիր է կրկնել նախկին պաշտոնատարների թույլ տված սխալները:

ԱՄՆ-ի քաղաքացիական ազատությունների միության ազգային անվտանգության նախագծի տնօրեն Հինա Շամսին ասել է.«ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը չպետք է շատ լուրջ ընդունել, որովհետև Թրամփի կառավարությունն ամեն օր ազգային անվտանգության քողի տակ խախտում է օրենքի իշխանությունն ու իրավունքները»: