Տարածաշրջանային եռակողմ համագործացակցության ձևավորում՝ արտաքին միջամտությունները կանխելու նպատակով
Դեկտեմբերի 20-ին, Բաքվում կկայանա Իրան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ նիստը: Այս նիստը ցույց է տակիս որ տարածաշրջանային երկրների համագործակցությամբ հնարավոր կլինի առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության, աշխարհի տարբեր վայրերում կարգավորել խնդիրները:
Միջազգային հարաբերության տեսության համաձայն՝ տարածաշրջանային երկրների տնտեսական, քաղաքական և անվտանգության համագործակցությունները կարող են օգնել խաղաղության կայացմանը, իսկ այն պայմաններում, երբ առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության տարածաշրջանային կառավարությունները փորձել են միմյանց հետ բանակցել, արդյունքում կայունության է հաստատվել:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ նիստի արդյունքում Սիրիայում պարտության մատնվեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը և վերջ տրվեց տարածաշրջանի ճգնաժամերից մեկին: Այսպես մասնակից ավելի քան 50 երկիրներ չկարողացան կարգավորել Սիրիայի ճգնաժամը:
Ավելի վաղ Իրանի և Իրաքի համագործակցությամբ ԻԼԻՊ-ը չկարողացավ օկուպացնել Բաղդադը և կամ Իրանի ու Կատարի համագործակցության արդյունքում կարգավորվեց այդ երկրի և Սաւդյան Արաբիայի միջև առաջացած ճգնաժամը:
Այդ ուղղությամբ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ՝ տարածաշրջանային համագործակցությունների համար:
ԻԼԻՊ-ը տարածաշրջանում սպառնում է Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի անվտանգությանը: Ավելի վաղ ԻԼԻՊ-ը հայտարարել էր որ ներթափանցել է Ադրբեջան և փորձում է սպառնալ Միջին Ասիայի տարածաշրջանի անվտանգությունը: Հաշվի առնելով ԻԼԻՊ-ի պարտությունը Սիրիայում, այս ահաբեկչական խումբը փորձում է ամրապնդել այլ տարածքներում իր դիրքերը: Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը կարող է օգնել տարածաշրջանում անվտանգության կայացմանը :
Բաքվում կայանալիք եռակողմ նիստի ընթացքում կքննարկվի նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակը, Մերձկասպյան երկրների համատեղ շուկայի ստեղծման հարցը և երեք երկրների տնտեսական ներուժի օգտագործումը՝ համագործակցությունների ընդլայնման նպատակով:
Անկասկած վերտարածաշրջանային դերակատար ուժերը կփորձեն խոչընդոտել այդ համագործակցությունների կայացմանը: Ավելի վաղ նրանք փորձել են Ռիադի կամ Աբուդաբիի օգնությամբ պառակտում առաջացնել տարածաշրջանում և միջամտել այլ երկրների ներքին հարցերին:
Իսկ եթե տարածաշրջանի բոլոր երկրները փորձեն շարունակել համագործակցությունները, ապա երկարատևում կարող են կայունություն հաստատել տարածաշրջանում և կանխել վերտարածաշրջանային ուժերի այդ թվում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներթափանցումը տարածշրջանի երկրներ: