Տարածաշրջանային եռակողմ համագործացակցության ձևավորում՝ արտաքին միջամտությունները կանխելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79109-Տարածաշրջանային_եռակողմ_համագործացակցության_ձևավորում_արտաքին_միջամտությունները_կանխելու_նպատակով
Դեկտեմբերի 20-ին, Բաքվում կկայանա Իրան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ նիստը: Այս նիստը ցույց է տակիս որ տարածաշրջանային երկրների համագործակցությամբ հնարավոր կլինի առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության, աշխարհի տարբեր վայրերում կարգավորել խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 14:40 Asia/Tehran
  • Տարածաշրջանային եռակողմ համագործացակցության ձևավորում՝  արտաքին միջամտությունները կանխելու նպատակով

Դեկտեմբերի 20-ին, Բաքվում կկայանա Իրան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ նիստը: Այս նիստը ցույց է տակիս որ տարածաշրջանային երկրների համագործակցությամբ հնարավոր կլինի առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության, աշխարհի տարբեր վայրերում կարգավորել խնդիրները:

Միջազգային հարաբերության տեսության համաձայն՝ տարածաշրջանային երկրների  տնտեսական, քաղաքական և անվտանգության համագործակցությունները  կարող են օգնել խաղաղության կայացմանը, իսկ այն պայմաններում, երբ առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության տարածաշրջանային կառավարությունները փորձել են միմյանց հետ բանակցել, արդյունքում կայունության է հաստատվել: 

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ նիստի արդյունքում Սիրիայում պարտության մատնվեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը և վերջ տրվեց տարածաշրջանի ճգնաժամերից մեկին: Այսպես   մասնակից ավելի քան 50 երկիրներ չկարողացան կարգավորել Սիրիայի ճգնաժամը:

Ավելի վաղ Իրանի և Իրաքի համագործակցությամբ ԻԼԻՊ-ը չկարողացավ օկուպացնել Բաղդադը և կամ Իրանի ու Կատարի համագործակցության արդյունքում կարգավորվեց այդ երկրի և Սաւդյան Արաբիայի միջև առաջացած ճգնաժամը: 

Այդ ուղղությամբ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը  կարող է լավ օրինակ հանդիսանալ՝ տարածաշրջանային համագործակցությունների համար: 

ԻԼԻՊ-ը տարածաշրջանում սպառնում է Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի անվտանգությանը: Ավելի վաղ ԻԼԻՊ-ը հայտարարել էր որ ներթափանցել է Ադրբեջան և փորձում է սպառնալ Միջին Ասիայի տարածաշրջանի անվտանգությունը: Հաշվի առնելով ԻԼԻՊ-ի պարտությունը Սիրիայում, այս ահաբեկչական խումբը  փորձում է ամրապնդել այլ տարածքներում իր դիրքերը:  Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը կարող է օգնել տարածաշրջանում անվտանգության կայացմանը :  

Բաքվում կայանալիք եռակողմ նիստի ընթացքում կքննարկվի նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակը, Մերձկասպյան երկրների համատեղ շուկայի ստեղծման հարցը և երեք երկրների տնտեսական ներուժի օգտագործումը՝ համագործակցությունների ընդլայնման նպատակով: 

Անկասկած վերտարածաշրջանային դերակատար ուժերը  կփորձեն խոչընդոտել այդ համագործակցությունների կայացմանը: Ավելի վաղ նրանք փորձել են Ռիադի կամ Աբուդաբիի օգնությամբ պառակտում առաջացնել տարածաշրջանում և միջամտել այլ երկրների ներքին հարցերին: 

Իսկ եթե տարածաշրջանի բոլոր երկրները փորձեն շարունակել համագործակցությունները, ապա երկարատևում կարող են կայունություն հաստատել տարածաշրջանում և  կանխել վերտարածաշրջանային ուժերի այդ թվում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներթափանցումը տարածշրջանի երկրներ: