ԱՄՆ-ն սպառնացել է ՄԱԿ-ի անդամներին
Ղոդսի մասին ԱՄՆ նախագահի որոշումը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի գումարման սեմին, ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչը սպառնացել է անդամ երկրներին:
ՄԱԿ-ի պատմության մեջ աննախադեպ քայլի դիմելով, ԱՄՆ ներկայացուցիչը սպառնացել է, որ ՄԱԿ-ի անդամների հետ այդ երկրի առաջիկա հարաբերությունները պայմանավորված են լինելու Ղոդսի մասին նրանց քվեարկությամբ: Նիքի Հեյլին թվիթերում գրել է, որ Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ ԳԱ-ում քվեարկող երկրների անվանացանկը նախագահին է տրամադրվելու ՝ առաջիկա հարաբերությունների ձևավորման մասին որոշումներ ընդունելու համար:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱԽ-ը քվեարկություն է անցկացնելու : Կանխատեսվում է, որ անդամ երկրների մեծամասնությունը , այդ թվում ԱԽ-ի 14 անդամները քվեարկելու է Ղոդսը Սիոնիստսկան ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք փոխադրելու Թրամփի որոշման դեմ : Երկուշաբթի օրը քվեարկության է դրվել այդ հարցի վերաբերյալ Եգիպտոսի առաջարկած նախագիծը, որին աջակցել են անդամ 14 , նաև վետոյի իրավունք ունեցող երկու երկրներ ՝ Ֆրանսիան և Բրիտանիան: Իհարկե նախագիծը չի վավերացվել ԱՄՆ-ի կողմից վետոյի դրվելու պատճառով, սակայն դա ի տես Վաշինգտոնի և Թել Ավիվի դաշնակիցների, ապացուցեց ԱՄՆ-ի և Իսրայելի մեկուսացումը:
Եթե ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ ընդդիմանում է Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն, դա խիստ մեծ հարված է լինելու ԱՄՆ-ի նախագահի անձի, այդ երկրի տարածաշրջանային նոր քաղաքականությունների , նաև օկուպացված Ղոդսի նկատմամբ սիոնիստաների ջանքերի համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, Ղոդսի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով , կազմակերպության ԳԱ-ի կողմից և օրինական պահանջները հաշվի առնելով:
ԱՄՆ կառավարությունը փորձում է բացահայտ սարսափի քաղաքականության միջոցով, ՄԱԿ-ի անդամ երկրներին պարտադրել համաձայնել Ղոդսի մասին միջազգային օրենքներին հակասող Թրամփի սկանդալային որոշումներին: Այդ երկրների մի մասը խոցելի է ԱՄՆ-ի քաղաքական ու ֆինանսական ճնշումների հանդեպ, ինչն էլ ամերիկացիներին խրախուսում է սպառնալիքով խոսել ՄԱԿ-ի հետ: Իհարկե ՄԱԿ-ի գոյության 70 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի նման երկրներ բազմիցս ՄԱԿ-ից կախված ու թույլ անդամների դեմ սարսափ են հարուցել:
Այնուամենայնիվ, դեռևս նման դեպք չի եղել, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն այսքան բացահայտորեն ու առանց դիվանագիտական կոծկումների, սպառնում է միջազգային ամենամեծ կառույցի անդամներին: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի կոնսենսուսի կարողությունը Թրամփի նախագահության օրոք նվազել է և այդ երկիրը խոսում է սպառնալիքի լեզվով: