ԱՄՆ-ն նոր մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը ներկայացնլով, հետևելով Ջորջ Բուշի օրինակին Իրանին անվանել է «Չարիքի առանցք»-ը:
Դոնալդ Թրամփի խորհրդատու ստրատեգները երեք գործընթաց են որդեգրել Իրանին դիմակայելու նպատակով:
1- Հակառակվել Իրանի հետ՝ ՀԳՀԾ-ի դեմ դիրքորոշում ընդունելով:
2- Իրանի հրթիռային պածտպանական ծրագիրը հարցականի տակ դնել:
3-Իրանին մեղադրել տարածաշրջանային հարցերին միջամտելու մեջ:
Թեհրանը հակադարձել է այս դիրքորոշումներին : Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն փորձի պատռել ՀԳՀԾ-ն ապա Իրանն այն կհրկիզի:
Այաթոլլահ Խամենեի կողմից ցուցաբերած կտրուկ վերաբերմունքը պատճառ դարձավ որ Դոնալդ Թրամփը չհամարձակվի խախտել ՀԳՀԾ-ն և նույնիսկ ԱՄՆ-ի կոնգրեսը չի համաձայնվել վերականգնել Իրանի դեմ շրջափակումները: Թրամփը նույնպես չի կարողացել աշխարհին միավորել Իրանի դեմ:
ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը ձախողելուց հետո նա հասկացել է, որ մեկուսացված է աշխարհում և այժմ փորձում է Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը հարցականի տակ դնել:
Այդ ուղղությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին Իրանին մեղադրել է Եմենի Անսար Ալլահ շարժմանը հրթիռներ տարամադրելու մեջ: Հեյլիի այս դիրքորոշումը ևս արժանացավ այլ երկրների հակառակությանը:
Չնայած Փարիզը և տարածաշրջանի որոշ երկրներ փորձում են հրթիռային պաշտպանական ծրագրի հարցով ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն ԻԻՀ դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքները և իրանաֆոբիայի տարածման քաղաքականությունը ևս ապարդյուն են անցել:
Դոնալդ Թրամփը այժմ փորձում է իր տարածաշրջանային դաշնակիցների օգնությամբ Իրանին կանխելու քաղաքականությունն իրականացնել և իրանաֆոբիայի փոխարեն հեղափոխության հանդեպ սարսափի քաղաքականությունը տարածել տարածաշրջանում: Այս ռազմավարությունը միտված է Միջին Արևելքի տարածաշրջանում հարվածել Իրանի շահերին:
Անկասկած Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ներքին խնդիրների և տնտեսական ճգաժամերի ու Արևելյան Ասիայի տարածաշրջանում առաջացած լարվածության հետևանքով կարողությունն չունի դիմակայել Իրանին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ցույց է տալիս որ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողանում ազդեցություն ունենալ Միջին Արևելքի տարածշրջանի քաղաքական գործընթացների վրա:
Ներկա պայմաններում Դիմադրության առանցքը մեծ ազդեցություն ունի Միջին Արևլքի տարածաշրջանի զարգացումներում և ԱՄՆ-ը չի կարողանում իր առաջարկած եռյակ գործընթացներով փոփոխության ենթարկել տարածաշրջանի ուժային հավասարությունները: