Բրիտանիայի անվտանգության մարմինների կարծիքով Ռուսաստանը խոշոր սպառնալիք է
Բրիտանիայի խորհրդարանի տեղեկությունների հսկիչ կոմիտեն չորեքշաբթի օրը տարեկան զեկույցում հայտարարել է, որ երկրի հետախուզական երեք գործակալությունները Ռուսաստանին անվտանգության գլխավոր սպառնալիք են համարել , սակայն միաժամանակ համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է Մոսկվայի հետ սահմանափակ կապեր պահպանել:
Ներքին անվտանգության ծառայություն MI5-ը, գաղտնի հետախուզական գործակալություն SIS-ը և Բրիտանիայի կառավարական կապերի կենտրոն GCHQ-ն, որպես ներքին, արտասահմանյան ու կիբեր հետախուզական կազմակերպություններ, Ռուսաստանին համարում են իրենց մտահոգող գլխավոր երկիրը:
Այդ կազմակերպությունների հայտարարությամբ, հետախուզական ու անվտանգության համագործակցության ընդհանուր դաշտեր են կան ՝ ինչպես օրինակ ահաբեկչության դեմ պայքարն է: Statecraft հաստատության փորձագետ Վիկտոր Մադեիրան համոզված է, որ Ռուսաստանի հետախուզական ծառայության անդամների թիվը գերազանցում է բրիտանացիների պաշտոնյաներին:
Սա առաջին անգամը չէ, որ նախազգուշացում է հնչում Բրիտանիային ուղղված Ռուսաստանի սպառնալիքների կապակցությամբ: Բրիտանիայի ազգային կիբերային անվտանգության կենտրոնը Ռուսաստանին մեղադրել է Բրիտանիայի կառավարական կենտրոնների դեմ կիբերային հարձակումներ իրականացնելու մեջ: Բրիտանիայի զինված ուժերի շտաբի պետ ՝ Ստուարտ Փիչը զգուշացրել է, որ Ռուսաստանը համաշխարհային առևտրի ու ինտերնետային կապերի համար անհրաժեշտ անդրծովային մալուխները վնասելով, կարող է լուրջ սպառնալիք համարվել այդ երկրի և ՆԱՏՕ-ի անդամների համար: Վերջին տարիներին Ռուսաստանի և Բրիտանիայի հարաբերությունները շարունակվել են մշտական լարվածությամբ և որոշ հարցերի շուրջ նույնիսկ լարվածությունը մեծացել է:
Տարաձայնությունների գլխավոր պատճառներից մեկն էլ Ուկրաինայի խնդիրն է: Բրիտանիան որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներից մեկը և ԱՄՆ-ի ստրատեգիական դաշնակիցը, Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի կողմնորոշումն է ընդունել: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը Եվրոպայի արևելքում ռազմական ներկայությամբ, կրկին անգամ կարևորել է գոնե ռազմական ու անվտանգության առումով Եվրոպայում իր դերակատարության շարունակումը: Այդ հարցը Մոսկվայի տեսանկյունից համարվել է Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ այդ երկրի դեմ Բրիտանիայի թշնամական փորձ: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը համարվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ու շարունակման գլխավոր հովանավորներից մեկը:
Ներկա պահին Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումներում Լոնդոնն առաջ է անցել նույնիսկ Վաշինգտոնից և պահանջել է խիստ լինել Մոսկվայի նկատմամբ: Ընդսմին, 2017 թվականի ապրիլին Բրիտանիայի պաշտպանության ժամանակի նախարար ՝ Մայքել Ֆալոնը հայտնեց միջուկային աննախադեպ սպառնալիքի մասին, ինչին խստորեն հակադարձեց Մոսկվան: Ֆալոնն ասել էր, որ Լոնդոնն իրեն է վերապահում միջուկային զենք կիրառելու հարցում թշնամու կանխարգելիչ հարձակման իրավունքը: Ռուսները հայտարարեցին, որ սպառնալիքն իրենց էր ուղղված և համարվում էր Մոսկվայի դեմ Արևմուտքի հրահրած հոգեբանական պատերազմի մի մասը:
Փաստորեն, այդ սպառնալիքով Բրիտանիայի պահպանողական կառավարությունն անթաքույց արտահայտել է Ռուսաստանի դեմ իր թշնամական դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի դեմ Լոնդոնի կառավարության և Բրիտանիայի հետախուզական մարմինների դիրքորոշումը սպառնալի է : Դա այնքան էլ չի խոսում համագործակցության ընդհանուր դաշտերի առկայության մասին: