Բացահայտվել են նոր ԻԼԻՊ ստեղծելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը
Սիրիայի ԱԳ փոխնախարարը հայտարարելով այն մասին, որ ԱՄՆ-ն պաշտպանում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (QSD ) կոչվող ահաբեկչական նոր խմբին, ընդգծել է. «Ով որ զենք վերցնի երկրի օրինական կառավարության դեմ, ահաբեկիչ է համարվում»:
Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադը «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Սիրիայի ժողովրդավարական ուժերը ծառայելով ԱՄՆ-ին, Սիրիայի հյուսիս-արևելքում Սիրիայի ժողովրդի ու կառավարության դեմ սադրանքի են դիմում»:
Տարածաշրջանի վերջին տասնամյակների զարգացումներն ապացուցում են, որ այնտեղ ուր ԱՄՆ-ն ռազմական ուղղակի միջամտություն է կատարել, ամեն ինչ ոչնչացվել է և ԱՄՆ-ի բռնազավթած տարածքներում առաջացել են կործանարար չարագործ խմբեր: Ամերիկացի պաշտոնատարներ տարբեր միջոցներով ցանկանում են հետ-իլիպյան շրջանում իրենց ներկայությունը պահպանել Իրաքում ու Սիրիայում ու այդ բերումով էլ ամերիկացի պաշտոնատարները հայտարարել են, որ չնայած ԻԼԻՊ-ի կտրած պարտության իրենց զորայիններին չեն հեռացնելու այդ երկու երկրներից: Նման մթնոլորտում այսպես կոչված կոալիցիոն ուժերը մտադիր են Սիրիայի հյուսիս-արևելքում ԻԼԻՊ-ի ու ահաբեկչական այլ խմբերի թափթփուկներից զինված նոր խմբավորում առաջացնել:
Ամերիկացիները երբևէ ԻԼԻՊ-ի ոչնչացումը չեն ցանկացել: Նրանք ցանկանում էին, որ ԻԼԻՊ-ն իր գոյությունը շարունակի տարածաշրջանում, որպեսզի տարածաշրջանի անկախ երկրների դեմ ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ի ձեռքում միջոց, իսկ տարածաշրջանում նրա զավթողական ռազմական ներկայության համար պատրվակ ծառայի: Հիմա երբ հայտարարվել է Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի ավարտը, ամերիկացիները նոր սցենար են մշակում: Նրանք ԻԼԻՊ-ի մաքրագործումը շարունակելու պատրվակով ցանկանում են պահպանել Իրաքում ու Սիրիայում իրենց ռազմական ներկայությունը, որը վերջին մեկ-երկու տարիների ընթացքում անօրինական կերպով ուշագրավ չափերով ընդլայնվել է:
Միևնույն ժամանակ նրանք կրկնօրինակներ են ստեղծում և ԻԼԻՊ-ի փոխարեն կազմակերպում ու վարժեցնում են նոր ուժեր ու նրանց զինում են ռազմական տեխնիկայով, որպեսզի ԱՄՆ-ի ծառայող ահաբեկչական հակումներով զինված ուժի վերածվեն:
Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ահաբեկչական որոշ խմբեր, այդ թվում ԻԼԻՊ-ն ամերիկացիների ստեղծածն են: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր «Բարդ ընտրություններ» գրքում հստակ կերպով խոստովանում է, որ «Մենք ինքներս ստեղծեցինք ԻԼԻՊ-ը»: Սիրիայում այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան կոալիցիայի տեղաշարժերը միայն ուղղված են այդ երկրի թուլացմանը, դրա ենթակառուցվածքների լիարժեք ոչնչացմանն ու Սիրիայի ժողովրդի մոտ վախ ու սարսափի տարածմանը նպատակ ունենալով նրանց հեռու պահել ահաբեկիչների հանդեպ ցանկացած դիմադրություն ցուցաբերելուց: Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ի գլխավորած ամերիկյան կոալիցիայի քայլերն ահաբեկիչների դեմ պայքարի նպատակը չհետապնդելով ու միայն ահաբեկչական խմբերի կառավարմանը ձգտելով գործնականում որևէ ազդեցություն չեն ունեցել ահաբեկչության դիմակայման հարցում: Ամերիկյան ոտնձգող կոալիցիայի քայլերն ու հետապնդած նպատակները միայն լրացրել են Սիրիան ավերելու և այդ երկրում պատերազմն ու ճգնաժամը երկարացնելու ուղղությամբ ահաբեկչական խմբերի դերակատարությունը և հենց դա էլ սրում է նրանց կասկածելի ու թշնամական քայլերի հանդեպ մտահոգությունները: