Ղոդսի մասին բանաձևը և ԱՄՆ-ի մեկուսացման ապացույցը
Ղոդսի հարցում դեմ գնալով միջազգային հանրությանը և պնդելով իր որոշման վրա , ԱՄՆ-ն ու մասնավորապես այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ծանր պարտություն կրեցին:
Այն դեպքում ,երբ ԱՄՆ նախագահն անձամբ սպառնացել էր աշխարհին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ դատապարտեց Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը:
Անցկացված պատմական քվեարկության արդյունքում,ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 128 կողմ, 25 ձեռնպահ և 8 դեմ ձայներով հաստատեց բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղոդսը, որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: 25 անդամ երկիր չմասնակցեց քվեարկությանը:
Ընդունված բանաձևում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Ղոդսի հատուկ կարգավիճակը և շեշտել, որ այն փոփոխելուն ուղղված ցանկացած քայլ «չունի իրավական ուժ»: Նշենք, որ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:
Մինչ քվեարկությունը,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին սպառնացել էին, որ ԱՄՆ-ն կարող է նվազեցնել բանաձևին աջակցող երկրների ֆինանսական աջակցությունը:Փաստորեն նրանք երկրներին ուղղված աջակցությունը պայմանավորել են Ղոդսի վերաբերյալ բանաձևի օգտին քվեարկությամբ:
Այլ խոսքով, Սպիտակ Տունը ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց ընտրություն կատարել Ղոդսի ապագայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևերն ու միջազգային իրավունքները պաշտպանելու և ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության միջև :
Թրամփը և նրա խորհրդականները հույս ունեին, որ ԱՄՆ-ի քաղաքական ու ֆինանսական աջակցությունից կախված երկրները կպաշտպանեն Ղոդսը, որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ից ու Իսրայելի ռեժիմից բացի, ընդամենը վեց երկրներ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունից չզրկվելու համար , Վաշինգտոնի որոշմանը դեմ չգնացին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրեննանն այդ մասին ասում է.«Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը ընդդիմացող և իրենց իրավունքից օգտվող երկրների դեմ Թրամփի հնչեցրած սպառնալիքը բռնապետական էր: Դա ցույց տվեց, որ Թրամփը ակնկալում է, որ բոլոր երկրները կուրորեն հնազանդվեն իրեն: Յուրահատկություն, որը նկատվում է բոլոր ավտորիտար ու քինախնդիր իշխանավորների մոտ»:
Այնուամենայնիվ շատ տարբերակներ չկան ընդդիմադիր երկրների դեմ հնչեցված ԱՄՆ նախագահի սպառնալիքների իրագործման համար: Որպես օրինակ՝ Եգիպտոսի, Աֆղանստանի, Իրաքի ու Պակիստանի նման երկրները, որոնց ԱՄՆ-ն ֆինանսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, հատուկ տեղ ունեն այդ երկրի տարածաշրջանային ու համաշխարհային ռազմավարություններում և վերջիններիս ուղղված Վաշինգտոնի աջակցության դադարեցումը անփոխարինելի վնաս կհասցնի ԱՄՆ-ի ռազմավարություններին: Մյուս կողմից ՄԱԿ-ի որոշ անդամ երկրներին ուղղված ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը դադարեցնելու կամ կրճատելու Թրամփի սպառնալիքի իրագործումը կընդառաջվի Չինաստանի նման հարուստ երկրների կողմից, քանի որ այդպիսով այս երկիրը միջազգային համակարգում կգրավի ԱՄՆ-ի տեղը:
Թերևս իրենց պահանջներն այլ երկրներին պարտադրելու ԱՄՆ-ի և նրա նախագահի ցանկությունը կվերածվի միջազգային ընդվզման՝ ընդդեմ Վաշինգտոնի միակողմանիության ու ընչաքաղցության: