Բահրեյնը փրփուրներից է կախվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79583-Բահրեյնը_փրփուրներից_է_կախվել
Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բին Աhմեդ Ալե-Խալիֆան թուիթերում կրկնել է իր հակաիրանական հայտարարարությունները, գրելով.«Այն դեպքում, երբ ներկայումս պայքարում ենք ֆաշիստ իսլամական հանրապետության վտանգի դեմ, չպետք է կողմնակի խնդիրների պատճառով ԱՄՆ-ի հետ վեճի բռնվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 08:35 Asia/Tehran
  • Բահրեյնը փրփուրներից է կախվել

Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ Բին Աhմեդ Ալե-Խալիֆան թուիթերում կրկնել է իր հակաիրանական հայտարարարությունները, գրելով.«Այն դեպքում, երբ ներկայումս պայքարում ենք ֆաշիստ իսլամական հանրապետության վտանգի դեմ, չպետք է կողմնակի խնդիրների պատճառով ԱՄՆ-ի հետ վեճի բռնվել»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հակադարձել է Իրանի և նրա կառավարության մասին Բահրեյնի ԱԳ նախարարի հանդուգն  հայտարարություններին, ասելով.«Շատ փոքր եք հին ու հարուստ քաղաքակրթության տեր երկիր ՝ Իրանի մասին նման հանգուգն հայտարարություններ անելու համար»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պետայրերի ուշադրությունը գրավելու նպատակով, Բահրեյնի ԱԳ նախարարը Ղոդսի հարցը կողմնակի խնդիր էր համարել, ասելով որ Պաղեստինի հարցով ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ առաջացնելն անօգուտ է լինելու:

Նման սին դիրքորոշումը հնջում է վարչակազմի կողմից, որն իր իշխանությունը վտանգված է տեսնում և որի միակ ուրախությունը ՝ տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականություններին ձայնակցելն է:

Բահրեյնի ԱԳ նախարարի կարծիքով, տարածաշրջանի ներկա վտանգն Իրանն է: Նա արաբական երկրներին ևս խորհուրդ է տալիս կողմնակի հարցերի համար ամերիկացիների հետ խնդիր չստեղծել:

Բահրեյնի ԱԳ նախարարը փաստորեն անուղղակիորեն ակնարկում էր ՄԱԿ-ի ԳԱ-ում  անցկացված քվեարկությանը, որտեղ 128 երկիր  ընդդիմացել էր Ղոդսի մասին օրինագծի նախագծին: Այդպիսով ՄԱԿ-ը Ղոդսն Իսրայելի ռեժիմի մայրաքաղաքը չի ճանաչել: Բահրեյնի ԱԳ նախարարը հայտնել է արաբական որոշ երկրների կողմից հայտարարությունները դատապարտելու իր մտահոգությունը: Սակայն ոչ ԱՄՆ-ը ոչ էլ Բահրեյնի նման թույլ ռեժիմները չեն կարող արդարացնել Իրանի դեմ իրենց սին հայտարարություններն ու կողմնորոշումները: 

Ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է բազմիցս շեշտել, տարածաշրջանային ու միջազգային մակարդակում արագընթաց զարգացումները պահանջում են տարբեր հարցերը վերլուծելու իմացություն , անկախության ու ինքնության առկայություն: Պատմությունը ցույց է տվել, որ չնայած բոլոր դավերին և կեղծ  ճգնաժամերի ստեղծմանը, Պաղեստինը շարունակելու է մնալ Իսլամական աշխարհի գլխավոր խնդիրը , քանի  ամբողջապես չի ազատագրվել:

Անկասկած Բահրեյնն առանց ԱՄՆ-ի և Արաբիայի աջակցության չի կարող շարունակել իր բռնաճնշողական քայլերը: Ուստի գոյատևման համար պարտավոր է այդ աջակցության դիմաց վճարել Իրանի դեմ իր կարողություններից վեր հայտարարություններ կատարելով:

Այն, որ Բահրեյնի ԱԳ նախարարը Պաղեստինի խնդիրը կողմնակի հարց է համարում ՝ Իրանին մտահոգության գլխավոր աղբյուր ներկայացնելով, դա լավագույն դեպքում վկայում է քաղաքական խորը գիտակցության բացակայության և համաշխարհային ամենապարզ հարցերը վերլուծելու անկարողության մասին: Նրա հայտարարությունները կարելի է գնահատել նաև ԱՄՆ-ին և Իսրայելին մատուցած ծառայություն: Դա համարվում է փրփուրներից կախվելու քաղաքականություն: