«Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» խորագրով նիստը Իսլամաբադում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79625-Ահաբեկչությանը_դիմակայելու_մարտահրավերները_և_տարածաշրջանային_համագործակցությունների_դերակատարությունը_խորագրով_նիստը_Իսլամաբադում
Դեկտեմբերի 24-ին Իսլամաբադում կայացավ «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» թեմայով նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 14:35 Asia/Tehran
  • «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» խորագրով նիստը Իսլամաբադում

Դեկտեմբերի 24-ին Իսլամաբադում կայացավ «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» թեմայով նիստը:

Մեկօրյա այս նիստին մասնակցել են  Իրանի, Պակիստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահները: 

«Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» նիստի ընթացքում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ահաբեկչությունը  այսօրվա աշխարհի և հատկապես Ասիայի  ամենամեծ  մարտահրավերը համարելով ասել է. «Արևմտյան երկրների կողմից այլ երկրների օկուպացումը պատճառ է դարձել որ ահաբեկչությունը տարածվի աշխարհում»:

Պակիստանի պառլամենտի նախագահ Այազ Սադեղը նիստի ընթացքում ասել է. «Այս նիստերի կայացումը նոր ճանապարհ է հարթում  տարածաշրջանում կայունություն հաստատելու և բանակցության միջոցող հարցերը կարագավորելու համար»:

Պակիստանում  «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» խորագրով  նիստի կայացումը հարմար առիթ է ստեղծել որպեսզի վեց երկրների խորհրդարանների նախագահները մտքերի փոխանակում կատարեն տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: 

Չնայած նույն նպատակով անցյալում ևս տարբեր նիստեր են կայացել տարածաշրջանային մակարդակում, սակայն ծայրահեղականությանը դիմակայելու նպատակով խորհրդարանների նախահաների մակարդակով կայացած նիստը  նոր նախաձեռնություն է համարվում:  

Այն երկրները, որոնք դիմագրավում են ահաբեկչության վտանգը համոզված են, որ  վերտարածաշրջանային երկրների միջամտությունը և նրանց  վարած միակողմանի քաղաքականությունը պատճառ են դարձել, որ  վերջին տարիներին ահաբեկչական խմբերը տարածվեն տարածաշրջանում: 

ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում իրականացված ռազմական հարձակումը, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերին աջակցելը ավերիչ հետևանքներ են ունեցել տարածաշրջանի երկրների համար և նպաստել է ահաբեկչության տարածմանը տարածաշրջանի երկրներում: 

Քաղաքական հարցերի փորձագետ Մոհամեդ Աքբար Վարդագն ասել է. «ԱՄՆ-ը ահաբեկչության տարածման գործոնն է տարածաշրջանում և Աֆղանստանը գրավելուց ի վեր  այդ երկրում զգալիորեն աճել են մաքսանենգությունը և թմրաբիզնեսը»:

ԱՄՆ և նրա Արևմտյան դաշնակիցները միջամտելով տարածաշրջնի երկրների ներքին հարցերին  խոչընդոտել են հակաահաբեկչական պայքարի գործընթացին և նոր մարտահրավերներ են առաջացրել տարածաշրջանի երկրների համար: 

Քաղաքական հարցերի փորձագետ Թասնիմ Քոսարն ասել է. «ԱՄՆ-ը, Եվրոպան և տարածաշրջանի որոշ երկրներ  Իրաքում և Սիրիայում հովանավորում են ահաբեկչական խմբերին»:

Ահաբեկչության դեմ պայքարում առաջացած խոչընդոտները քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանի որոշ երկրների՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի ավերիչ դերակատարությանը ահաբեկչական խմբերին հովանավորելու գործում, ինչպես  նաև պետք է նկատի ունենալ, որ Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի միջև  առկա քաղաքական անհամաձայնությունները խոչընդոտում են համատեղ գործակցություններին ահաբեկչության դեմ պայքարում: