«Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» խորագրով նիստը Իսլամաբադում
Դեկտեմբերի 24-ին Իսլամաբադում կայացավ «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» թեմայով նիստը:
Մեկօրյա այս նիստին մասնակցել են Իրանի, Պակիստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահները:
«Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» նիստի ընթացքում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ահաբեկչությունը այսօրվա աշխարհի և հատկապես Ասիայի ամենամեծ մարտահրավերը համարելով ասել է. «Արևմտյան երկրների կողմից այլ երկրների օկուպացումը պատճառ է դարձել որ ահաբեկչությունը տարածվի աշխարհում»:
Պակիստանի պառլամենտի նախագահ Այազ Սադեղը նիստի ընթացքում ասել է. «Այս նիստերի կայացումը նոր ճանապարհ է հարթում տարածաշրջանում կայունություն հաստատելու և բանակցության միջոցող հարցերը կարագավորելու համար»:
Պակիստանում «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» խորագրով նիստի կայացումը հարմար առիթ է ստեղծել որպեսզի վեց երկրների խորհրդարանների նախագահները մտքերի փոխանակում կատարեն տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ:
Չնայած նույն նպատակով անցյալում ևս տարբեր նիստեր են կայացել տարածաշրջանային մակարդակում, սակայն ծայրահեղականությանը դիմակայելու նպատակով խորհրդարանների նախահաների մակարդակով կայացած նիստը նոր նախաձեռնություն է համարվում:
Այն երկրները, որոնք դիմագրավում են ահաբեկչության վտանգը համոզված են, որ վերտարածաշրջանային երկրների միջամտությունը և նրանց վարած միակողմանի քաղաքականությունը պատճառ են դարձել, որ վերջին տարիներին ահաբեկչական խմբերը տարածվեն տարածաշրջանում:
ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում իրականացված ռազմական հարձակումը, Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերին աջակցելը ավերիչ հետևանքներ են ունեցել տարածաշրջանի երկրների համար և նպաստել է ահաբեկչության տարածմանը տարածաշրջանի երկրներում:
Քաղաքական հարցերի փորձագետ Մոհամեդ Աքբար Վարդագն ասել է. «ԱՄՆ-ը ահաբեկչության տարածման գործոնն է տարածաշրջանում և Աֆղանստանը գրավելուց ի վեր այդ երկրում զգալիորեն աճել են մաքսանենգությունը և թմրաբիզնեսը»:
ԱՄՆ և նրա Արևմտյան դաշնակիցները միջամտելով տարածաշրջնի երկրների ներքին հարցերին խոչընդոտել են հակաահաբեկչական պայքարի գործընթացին և նոր մարտահրավերներ են առաջացրել տարածաշրջանի երկրների համար:
Քաղաքական հարցերի փորձագետ Թասնիմ Քոսարն ասել է. «ԱՄՆ-ը, Եվրոպան և տարածաշրջանի որոշ երկրներ Իրաքում և Սիրիայում հովանավորում են ահաբեկչական խմբերին»:
Ահաբեկչության դեմ պայքարում առաջացած խոչընդոտները քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանի որոշ երկրների՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի ավերիչ դերակատարությանը ահաբեկչական խմբերին հովանավորելու գործում, ինչպես նաև պետք է նկատի ունենալ, որ Աֆղանստանի, Պակիստանի և Հնդկաստանի միջև առկա քաղաքական անհամաձայնությունները խոչընդոտում են համատեղ գործակցություններին ահաբեկչության դեմ պայքարում: