Ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան կոալիցիաները՝ խոսքից մինչև գործ
Կիրակի օրը, Իսլամաբադում կայացած «Ահաբեկչության դեմ պայքարի մարտահրավերները և տարածաշրջանի համագործակցությունների դերը» թեմայով առաջին մասնագիտական նիստում, Ալի Լարիջանին քննադատել է ահաբեկչության դեմ պայքարող ամերիկյան կոալիցիաներին:
Հիշեցնելով 2001թ. ԱՄՆ-ի կոալիցիայի աղմկահարույց ներկայությունը և ահաբեկչությունն արմատախիլ անելու կեղծ հայտարարությունը, Լարիջանին հարց է ուղղել. այս տարիների ընթացքում ահաբեկչությունը նվազել է, թե՝ տարածվել: Լարիջանին ասել է.«Ամերիկացիների ստեղծած կոալիցիան միտված էր Աֆղանստանում արմատախիլ անել ահաբեկչությունը և վերացնել այդ երկրում թմրանյութի արտադրություն ու մաքսանենգումը, սակայն այդ կոալիցիան չի հաջողել այդ երկու նպատակների իրագործման հարցում»:
Ահաբեկչության դեմ պայքարում լուրջ հակասություններ են նկատվում ԱՄՆ-ի հայտարարած քաղաքականություններում:
ԱՄՆ-ի պաշտոնատարները խոստովանել էին, որ իրենք են ստեղծել ԻԼԻՊ խմբավորումը և պայքարում են ահաբեկչության դեմ: ԱՄՆ-ի նպատակն ահաբեկչության դեմ պայքարը չէ: ԱՄՆ-ը տարածաշրջանում նոր արկածախնդրությունների է ձգտում և Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի ձախողումից հետո, այս արկածախնդրությունը Երուսաղեմի մասին նոր տեղաշարժերով սկսվեց:
Իսրայելը նույնպես փորձում է տարածաշրջանային լարվածություններն ու ճգնաժամերն իր նպատակների իրականացման առիթի վերածել: ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարի ձգտելու փոխարեն, կարևորում է տարածաշրջանային համակարգ ստեղծելով Իսրայելի նպատակների իրականացումը և պնդում է, որ նման համակարգը պետք է տարածաշրջանում անվտանգության հիմք ընդունել : Այս բոլորն այն դեպքում, երբ Իսրայելը փորձում է տարածաշրջանային լարված իրավիճակը ծառայեցնել Երուսաղեմի հարցը հօգուտ իրեն ավարտելու համար:
ԱՄՆ-ը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով և իր դեսպանությունն այդ քաղաք փոխադրելով, խախտել է ՄԱԿ-ի հռչակագիրը և զավթողականությունն արգելող միջազգային օրենքը:
Իր արտաքին քաղաքականության մասին նոր հաղորդագրության մեջ, Թրամփը Իրանին սպառնալիք է ներկայացրել տարածաշրջանում: Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես հայտարարել է, որ արևմտյան Ասիայում բախումների հեղինակն Իրանն է:
Այս հայտարարությունները մի փազլի մասեր են, որոնք արդեն լրանում են:
Երուսաղեմի հարցն անկարևոր ներկայացնելու և Իրանի դեմ մեղադրանքներ ուղղելու տարածաշրջանի արաբական երկրների մի շարք պաշտոնատարների դիրքորոշումները հաստատում են այդ իրողությունը: Բոլոր այս քայլերը՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ հայտարարությունից ու ԱՄՆ-ի տարածաշրջանային կոալիցիաների կազմավորումից սկսած մինչև Երուսաղեմը Իսրայելի զավթիչ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը, վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն է տարածաշրջանում տիրող ճգնաժամերի հեղինակը: Այդ իսկ պատճառով բոլոր այս ճգնաժամերը հնարավոր չէ արագ կարգավորել:
Այս ճգնաժամերի հետևանքները տարածվել են և դրանցից ողջ տարածաշրջանն է ազդեցություն կրել: Սակայն այսօր ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ Իսրայելը չեն կարող մի կողմ կանգնել և ձևացնել թե իրենք տարածաշրջանային այս բարդ իրավիճակի մաս չեն կազմում :