Սիոնիստական ռեժիմի ընչաքաղցությունը Արևմտյան Ասիայի երկրների հանդեպ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79729-Սիոնիստական_ռեժիմի_ընչաքաղցությունը_Արևմտյան_Ասիայի_երկրների_հանդեպ
Սիոնիստական ռեժիմի և Արաբական աշխարհի որոշ երկրների ղեկավարների հարաբերություններն ավելի են սերտացել: Սակայն Սիոնիստական ռեժիմը մտադիր չի նրանց օգնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 14:47 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի և Արաբական աշխարհի որոշ երկրների ղեկավարների հարաբերություններն ավելի են սերտացել: Սակայն Սիոնիստական ռեժիմը մտադիր չի նրանց օգնել:

Այս անգամ ևս Սիոնիստական օկուպանտ ռեժիմը փորձում է թալանել մուսուլմանների ունեցվածքը և այդ քայլով արաբական երկրների ղեկավարները ցույց են տալիս իրենց անտարբերությունն ու հիմարությունը:  

Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարարության կալվածների բաժինը  նոր նախագիծ է ներկայացնելու Կնեսետին որով Իսրայելի ռեժիմին հանձնարարվում է  արաբական որոշ երկրներից պահանջել 400 միլիարդ դոլար  հատուցում վճարել այդ երկրներից Իսրայել ներգաղթաց հրեաներին: Սիոնիստական  ռեժիմը այն պայմաններում է նման նախագիծ առաջարկել երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս քայլում է Սիոնիստական ռեժիմի ծահերի ապահովման ուղղությամբ: Այն պայմաններում երբ Դոնալդ Թրամփը միլարդներ դոլար արժողությամբ սպառազինական պայմանագրեր է ստորագրել արաբական երկրների հետ, այս անգամ Սիոնիստական ռեժիմը  փորձում է թալանել արաբական երկրների ունեցվածքը: 

Քաղաքական հարցերի փորձագետները համոզված են, որ արաբական որոշ երկրների կախվածությունը Սիոնիստական ռեժիմից ավելի է մեծացրել այդ ռեժիմի հանդգնությունը և Իսրայելը այժմ փորձում է շանտաժի ենթարկել արաբական երկրներին: Չնայած աշխարհը դեմ է Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու քայլին, սակայն Կնեսետին ներկայացրած նախագիծը բաղկացած է երկու մասից: 

Առաջին բաժնում կոչ է արվել Եգիպտոսին, Մավրիտանիային,Մարոկկոին, Թունիսին, Ալժիրին, Լիբիային, Սուդանին, Սիրիային, Իրաքին, Լիբանանին, Հորդանանին և Բահրեյնին 300 միլիարդ դոլար հատուցում վճարել  այդ երկրներից Իսրայել ներգաղթած հրեաներին: Սիոնիստական ռեժիմը նաև հայտարարել է, որ Մավրիտանիայի անկախության ժամանակ այդ երկրում բնակվող հրեաների տվյալներն պահպանվել են և պահանջել է նրանց ունեցած ակտիվներն վերադարձնել Իսրայելին: 

Երկրորդ բաժնում  կոչ է արվել Սաուդյան Արաբիային այդ երկրում հրյաների ունեցած կալվածների դիմաց 100 միլիարդ դոլար հատուցում վճարել Իսրայելին: Թվում է Բենիամին Նեթանյահում մի քանի արաբական երկրների է միայն նկատի առել Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:

Այդ կապակցությամբ վերջին մեկ տարվա ընթացքում Սիոնիստական ռեժիմն իր հարաբերությունները ընդլայնել է ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետ: 

ԱՄԷ-ը փորձում է իր կապերն ամրապնդել Սիոնիստական ռեժիմի հետ: Արաբական որոշ երկրների կողմից Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ արված փորձն ավելի են հանդգնեցրել Իսրայելին, քանի որ տարածաշրջանի որոշ արաբական երկրներ  իսլամական աշխարհի շահերը նկատի առնելու փոխարեն  քայլում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի ուղղությամբ և այդ կապակցությամբ նրանք անտեսում են իսլամական ժողովուրդների ընդհանուր շահերը: