Սաուդյան Արաբիան Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելով ավելի է խայտառակվում
Անհիմն հայտարարություններ կատարելով, Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Մանսուր Ալ-Թորքին ասել է.«Ահաբեկիչների ենք ճանաչում, որոնք առնչություն ունեն Իրանի հետ»:
Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում , Ալ-Թորքին ասել է.«Ահաբեկչությունը հովանավորող երկրները որևէ ապացույց չեն թողնում և խմբավորումներ են կյանքի կոչում ու նրանց հանձնարարում ահաբեկչական գործողությունները: Մենք դա նկատել ենք Եմենի հուսիների և Լիբանանի Հեզբոլլահի մոտ»:
Որոշ ժամանակ առաջ, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նիստում անհիմն հայտարարություններ կատարեց Իրանի, Հեզբոլլահի և Սիրիայի դեմ:
Սաուդցի պաշտոնատարներն այն պայմաններում են նման հայտարարություններ կատարում, երբ Ռիադը Սիրիայում ու տարածաշրջանում ֆինանսապես ու գաղափարապես աջակցում է ահաբեկիչներին: Ապացուցված իրողություն է որ Ալ-Ղաիդան ու ԻԼԻՊ-ը կազմավորվել են Մոսադի ու ԿՀՎ-ի ռազմական ուսուցումներով և տարածաշրջանի որոշ արաբական երկրների գումարներով:
Սաուդյան Արաբիան տարածաշրջանում ահաբեկչության ձևավորման գլխավոր օղակներից մեկն է համարվում:
Երկուշաբթի օրը, «Վաշինգտոն փոսթ» օրաթերթը «Սաուդյան Արաբիայի խաբեբա գահաժառանգը» թեմայով հոդվածում, անդրադառնալով Բեն Սալմանի քայլերին ու հայտարարություններին, այդ թվում՝ ահաբեկչության ու կոռուպցիայի դեմ պայքարի կեղծ հայտարարությանը, գրել է.«Սաուդցի գահաժառանգը Ֆրանսիայում 300 միլիոն դոլար արժողությամբ պալատ է գնել: Ավելի վաղ նա իր համար 550 միլիոն դոլար արժողությամբ նավ էր գնել»:
Գաղտնի ահաբեկչության մասին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության խոսնակի զավեշտալի հայտարարությունը նորություն է: Անտարակույս տարածաշրջանում ահաբեկչության երևույթը անվտանգության ու քաղաքական առումով մտահոգիչ է բոլորի համար: Սակայն թվում է, թե Ռիադը գնդակն Իրանի խաղադաշտ նետելով և սխալ հասցեներ տալով, փորձում է փախնել իրականությունից:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության խոսնակն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ ԱՄՆ-ն ու Արաբիան երկուսն էլ հավասարապես դերակատար են տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ստեղծման հարցում, որի անցյալը վերադառնում է Ալ-Ղաիդայի կազմավորմանը և 11-սեպտեմբերյան դեպքերին:
Սաուդյան Արաբիան փորձում է ԱՄՆ-ի հետ մի քանի հարյուրավոր միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր կնքելով, մաքրել բուն հարցը:
Իրանի դեմ մեղադրանքներ ներկայացնելու Ռիադի կեցվածքից օգուտ են քաղում ԱՄՆ-ը, Իսրայելը և բոլոր նրանք, ովքեր քաղաքական ու անվտանգության այս կեղտոտ խաղում իրենց ապօրինի շահերն են հետապնդում:
Սակայն հարց է ծագում, թե արդյոք նման մեղադրանքներ ներկայացնելով անվտանգություն կհաստատվի տարածաշրջանում. այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայի տիրակալությունն անմեղ մարդկանց կոտորածին է հանգեցրել, որի վկայությունն է Եմենի պատերազմը: