Իրանի ռազմական և պաշտպանական հայեցակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i79871-Իրանի_ռազմական_և_պաշտպանական_հայեցակարգը
Յուրաքանչյուր անկախ երկիր իրավունք ունի իր անվտանգությունը ապահովելու նպատակով հասանելիություն ունենալ սովորական սպառազինությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2017 08:37 Asia/Tehran
  • Իրանի ռազմական և պաշտպանական հայեցակարգը

Յուրաքանչյուր անկախ երկիր իրավունք ունի իր անվտանգությունը ապահովելու նպատակով հասանելիություն ունենալ սովորական սպառազինությանը:

Այդ իրավունքի համաձայն, Իրանը կարողացել է հենվելով տեղական կարողության վրա, հասանելիություն ունենալ բոլոր տակտիկական և սովորական սպառազինություններին: 

Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար գեներալ Ամիր Հաթամին նշել է.«Հաշվի առնելով Իրանի նկատմամբ խոր թշնամանքը, երկրում ձևավորվել է հեռանկարային  ռազմավարություն, որը Իսլամական Հանրապետությանը  հնարավորություն է տվել պաշտպանական կարողություններ ձեռք բերել»: 

Անվտանգության և պաշտպանական հարցի կարևորությունը  պատճառ է դարձել որ Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում անվտանգությունը սպառնացող գործոնները դիմագրավելու նպատակով լուրջ դիրքորոշում ընդունվի: 

Ներկայումս Իսրայելի ռեժիմի զինանոցում կան ամենարդիական սպառազինություն և միջուկային մարտագլխիկներ, որոնք սպառնում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: 

Մյուս կողմից տարածաշրջանի որոշ արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, միլիարդավոր դոլար արժողությամբ սպառազինություն են գնում  ԱՄն-ից որի հետևանքով լարվածություն են ստեղծում Պարսից ծոցի տարածշրջանում:

Տարածաշրջանի որոշ կախյալ երկրներ փորձում են տարածաշրջանի անվտանգությունը կապել օտարների ներկայության հետ: Այդ տեսակ երկրները սպառնում են տարածշրջանի անվտանգությունը: Բնական է, որ նման պայմաններում Իրանը փորձում է  դիմակայել սպառնալիքներին: 

Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնին ասել է.-«Յուրաքանչյուր երկրի ռազմական և պաշտպանական կարողությունը կանխում է թշնամիների դավադրությունը և այդ կարևոր գործոնի անտեսումը կարող է վնասակար հետևանքներ ունենալ Միջին Արևելքի գերլարված տարածաշրջանում»:

Անկասկած ԻԻՀ կշարունակի իր հրթիռային և պաշտպանական կարողությունների հզորացման գործընթացը: Իրանի պաշտպանական ամուր դիրքորոշման մասին Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.-«Թշնամիների ռազմավարությունն Իրանի ազգային հզորության և պաշտպանական կարողության թուլացումն է, բայց Իսլամական հանրապետությունն իր ամբողջ կարողությամբ, որևէ մեկին թույլ չի տա վնասել իր պաշտպանական կարողությանը»:

Անկասկած այն պայմաններում երբ  որոշ երկրներ սպառնալից լեզվով են խոսում ԻԻՀ հետ, Իրանը կշարունակի հզորացնել իր պաշտպանական և ռազմական կարողությունները: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  ասել է.« Եվրոպացիները չպետք է միանան Իրանի պաշտպանական կարողության հզորացման և տարածաշրջանում ներկայության մասին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքներին, քանի որ մենք այդ չենք ընդունում ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները»:

Անկասկած Իրանը երբեք չի փորձել հասանելիություն ունենալ միջուկային սպառազինությանը, սակայն սպառնալիքների մակարդակի համաձայն հզորացրել է իր պաշտպանական  սպառազինության կարողությունը: