Թուրքիայի վարչապետի և սաուդցի պաշտոնյաների բանակցությունները Ռիադում
Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռիադ: Չորեքշաբթի օրը թուրք պաշտոնյան հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգին:
Բին Ալի Յըլդրմի ու սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում: Սրանից առաջ թուրք պաշտոնյան հանդիպում-զրույց էր ունեցել Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի հետ:
Ռիադի պաշտոնատարերի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման ու բանակցության առանցքը կազմել են երկկողմ հարաբերությունների ընդլայմնան ուղիների քննարկումը և Արաբիա-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ղոդսի պատմական նշանակությունը և պաղեստիցիների իրավունքների պաշտպանման հարցում իսլամական աշխարհի միաբանությունը:
Թուրքիայի վաչապետը բանակցության առանքներից նշել է երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը և պաշտպանական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը: Բինալի Յոլդրմը հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Ռիադն ու Անկարան 90 տոկոսով համակարծիք են:
Երկու երկրի տարածայնություները վերաբերում են Թուրքիայի կողմից Կատարի աջակցման խնդրի նկատմամբ Սուդյան Արաբիայի խիստ մտահոգությանը: Հատկապես այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբայի ու Կատարի ցամաքային սահմանները փակվելուց հետո, Անկարան Իրանի ճանապարհով մի քանի հազար տոննա սննդամթերք առաքեց Դոհա: Մի իրավիճակ, որն իր ազդեցությունն ունեցավ Անկարա-Ռիադ հարաբերությունների անկման վրա: Չնայած որ Սիրիայի ներքին պատերազմը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մերձեցման պատճառ դարձավ, սակայն հենց այս ճգնաժամը նույնպես նրանց միմյանցից հեռանալու ազդակներից մեկը դարձավ: Տարածաշրջանային հարցերի վերլուծաբան և քաղաքական փորձագետ Ռամազան Բորսան ասել է.«Սիրիայի զարգացումները չեն կարող Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ստրատեգիական կայուն միաբանության պատճառ դառնալ»:
Սիրիայի ճգնաժամի ձևավորմամբ, Ռիադ-Անկարա հարաբերությունները զարգացան, քանի որ երկու կողմերը համակարծիք էին Բաշար Ասադի իշխանության կործանման հարցում: Սակայն այդ միաբանությունը շատ շուտ իր տեղը զիջեց տարաձայնություններին: Ռամազան Բուրսայի խոսքերով. «Բաշար Ասադի իշխանության կործանումից հետո Անկարան ու Ռիադը ընդհանուր շահեր չեն ունենալու, որոնք պատճառ դառնան, որպեսզի այդ միաբանությունը շարունակվի»:
Սիրիայի քրդերին դիմակայելու կամ աջակցելու խնդիրը նույնպես Անկարայի ու Ռիադի միջև տարաձայնություն է առաջացրել:
Եգիպտոսի զարգացումներում իսլամական զարթոնքի դերը, այդ երկրում Ախավան Ալ-Մոսլեմին շարժման դեմ Ռիադի ընդդիմությունը և Ակնարայի կողմի այդ շարժումներին ցուցաբերվող աջակցությունն Անկարայի ու Ռիադի միջև տարածաշրջանային այլ տարաձայնություներն են: Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջման կապակցությամբ արաբական ԶԼՄ-երի գոհունակությունը գուցե հնարավոր լինի համարել Ռիադ-Անկարա տարաձայնությունների շրջադարձային կետը: Չնայած որ Ռիադի պաշտոնյաները բացահայտորեն չեն խոսել Թուրքիայի հեղաշրջմանը նախորդող ու դրան հաջորդող իրադարձությունների մասին, սակայն այս չեզոք դիրքորոշումը աննկատ չի մնացել թուրք պաշտոնյաների կողմից: Այնպես որ, Թուրքիայի վարչապետի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, երկու երկրի պաշտոնյաները չեն կարողացել անտարբեր անցնել տարաձայնությունների կողքով ու ճարահատված հանդիպումն անցկացրել են փակ դռների հետևում: Սակայն ելնելով դիավանագիտական սկզբունքներից, թուրք պաշտոնյան հարկադրված է եղել հայտարարել, որ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների ու հավասարությունների 90 տոկոսի հարցով Անկարան ու Ռիադը համակարծիք են: