Իրանի ներքին գործերին միջամտության քաղաքականությունը ՝ Սպիտակ տան օրակարգում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80195-Իրանի_ներքին_գործերին_միջամտության_քաղաքականությունը_Սպիտակ_տան_օրակարգում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ անթաքույց միջամտել է տարածաշրջանի գործերին, ողջունելով Իրանի ներքին անհանդարտությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 06:35 Asia/Tehran
  • Իրանի ներքին գործերին միջամտության քաղաքականությունը ՝ Սպիտակ տան օրակարգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ անթաքույց միջամտել է տարածաշրջանի գործերին, ողջունելով Իրանի ներքին անհանդարտությունները:

Թրամփը Թուիթերում տարածել է Սպիտակ տան հաղորդագրությունը, գրելով.«Բազմաթիվ լուրեր են տարածվում Իրանի քաղաքացիների խաղաղ ցույցերի մասին, որոնք հոգնել են ռեժիմի քայլերից և արտերկրում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար երկրի հարստությունը վատնելուց»: Թրամփը Թուվիթերում գրել է«Իրանի կառավարությունը պետք է հարգի ժողովրդի , այդ թվում կարծիքներ արտահայտելու իրավունքները»:

Թրամփից բացի, ով դիվանագիտական նորմերը հաշվի չառնելով , աջակցում է անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի անկայունությանը, ԱՄՆ մյուս պետայրերը ևս  արտահայտվել են Իրանում խաղաղ ցույցերի և սահմանափակ հավաքների մասին ՝ փորձելով չափազանցնելով հարցերը և շարունակել միջամտել Իրանի ներքին գործերին: Նրանք հենց նույն դեմքերն են, որոնք անցյալ տարիներին հակաիրանական դիրքորոշում էին ընդունել:

Հատկանշական է, որ այս անթաքույց միջամտությունից մեկ օր առաջ, լուրեր էին հաղորդվել Իրանի դեմ համատեղ աշխատանքային խումբ կյանքի կոչելու հարցում Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև համաձայնության կայացման մասին : Թվում է, որ Իրանում վերջին անհանդարտություններին սատարումը հենց այդ խմբի աշխատանքային օրակարգում է:

Իշխանության գալուց հետո, Թրամփը ջանացել է ցուցադրել Իրանի դեմ իր թշնամությունը: Միջուկային համաձայնության խախտումը, շրջափակումների վերականգնումը, հրթիռային ծրագրերը դադարեցնելուն ուղղված ջանքերը, իրանական քաղաքակրթությունն ու պատմությունն անարգելը և ահաբեկիչներին աջակցելու հարցում Իրանին մեղադրելը, բոլորը եղել են Իրանի ժողովրդի դեմ Սպիտակ տան քայլերի մի մասը: Իսկ այսօր նոր քաղաքականություն որդեգրելով, Վաշինգտոնն օրակարգում է դրել Իրանի ներքին գործերին միջատելու քաղաքականությունը:

Վաշինգտոնը մեծ փորձ ունի անկախ երկրներում կործանարար խմբերին սադրելու հարցում և մինչ օրս տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ է իրականացրել: ԱՄՆ-ը հուսով է, որ այդ տեսություններից կարող է օգտվել Իրանում իսլամական հեղափոխությանը դիմագրավելու համար: Երևի հենց այդ պատճառով է, որ տարածաշրջանում իսլամական հեղափոխության դեմ ահաբեկչական շարժման պարտությամբ, այսօր Վաշինգտոնը ենթադրում է , որ չարաշահելով ստեղծված իրավիճակը և տնտեսական հարցերում դժգոհությունները, կարող է քայլեր ձեռնարկել իսլամական հանրապետության համակարգի դեմ:

Դա այն դեպքում, երբ Իրանի հասարակությունը համոզված է Վաշինգտոնի օրինականության բացակայության հարցում, ուստի Սպիտակ տունն իր հեղինակությունը ցուցադրելու ոչ մի շանս չունի և Իրանի ժողովուրդը, որն արիաբար հաղթել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, թույլ չի տալու, որ ահաբեկիչների աջակիցները միջամտեն Իրանի ներքին գործերին:

Թրամփն այս օրերին իր ուժերը կենտրոնացրել է Ասիայի արևմուտքում պարտվող ուժերի վրա և Թել Ավիվի ու Ռիադի աջակցությամբ փորձում է հատուցել իր պարտությունները, ոչ միայն Իրանի ներքին իրադարձությունների վրա ազդելու բավարար իրավունք չունի, այլև նույնիսկ չի կարող տարածաշրջանի իրադարձություններում դեր ունենալ: Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի արաբների հետ միասին աշխատանքային խմբեր կյանքի կոչելով, նա չի կարող նույնիսկ կանխել տարածաշրջանում Վաշինգտոնի հեղինակազրկումը :

Իրանում անհանդարտություններին  Դոնալդ Թրամփի աջակցությունը համարվում է 2017 թվականին Իրանի ուղղությամբ Վաշինգտոնի արձակած վերջին գնդակը: Քարեր նետելու Վաշինգտոնի քաղաքականությունն իհարկե շարունակվելու է նաև 2018 թվականին և ամենայն հավանականությամբ, սխալ նշանառության պատճառով, դրանք թիրախին չեն հասնելու: