Նեթանյահուն փորձում է խուսափել իսրայելցիների բողոքի ցույցերից
Բազմահազար մարդիկ ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուիի և նրա կառավարության կոռուպացվածության դեմ, ցույց են անցկացրել Թել-Ավիվում:
Ցույցերը շարունակվում են հինգ շաբաթ անընդմեջ: Կոռուպցիան դարձել է Բենիամին Նեթանյահուիի և նրա կառավարության Աքիլեսի գարշապարը: Ներկայումս Նեթանյահուի դեմ երեք գործ է հարուցվել՝ այն է կոռուպցիա, կաշառք ստանալ և պետական պաշտոնի չարաշահում: Նրա ընտանիքը ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Մինչ այժմ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մեղադրանքով 7 անգամ դատական գործ է հարուցվել: Նեթանյահուն փորձում է արտաքին ճակատում սկանդալային իրավիճակ ստեղծելով շեղել հանրային կարծիքը իր դեմ ուղղված բողոքներից: Այս կապակցությամբ Իսրայելի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Իհուդ Բարաքը համոզված է, որ Նեթանյահուն լարվածություն առաջացնելով և պատերազմ հրահրելով տարածաշրջանում փորձում է փախչել իր դեմ ուղղված կոռուպցիայի մեղադրանքից:
Այս շրջագծում, 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ին Իսրայելը որոշել է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության կազմակերպության կազմից։Իրականում Սիոնիստական ռեժիմի վարչակարգի ընտրած այս գործընթացը նմանում է Դոնալդ Թրամփի աշխատաոճին, որով նա փորձում է իր ուսերից թոթափել պատասխանատվությունը:
2017 թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարեց, որ ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: ՄԱԿ-ին կապված միջազգային տասնյակ կառույցներից դուրս գալու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի ընդունած որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը և Թել-Ավիվը անտեսում են միջազգային օրենքները:
Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելը ներքին իմաստով քաղաքական դրական քայլ էր համարվում Բենիամին Նեթանյահուիի համար: Նեթանյահուն փորձում է այդ քայլը ներկայացնել որպես իր արտաքին քաղաքականության հաջողություն, որպեսզի այդ ձևով բռնագրավված տարածքներում հանրության կարծիքը շեղի իր կոռուպցիոն գործունեությունից:
Արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Բենիամին Նեթանյահուիի ձեռնարկած քայլերը ևս նրա նախաձեռնությունն է ներքին ճնշումները թեթևացնելու համար: Այսպես նա փորձում է Լիքուդ կուսակցության հաղթանակի շանսը ևս բարձրացնել:
Նեթանյահուն և Թրամփը նույն մեթոդն են կիրառում ներքին ճնշումներից փախչելու համար: Իրականում նրանք սկանդալային քաղաքականություն որդեգրելով փորձում են արտաքին քաղաքականության ոլորտում հաջողություններն օգտագործել ներքին մատրահրավերներից խույս տալու համար: