ԱՄՆ-ը և Wall Street-ից մինչև Իրանում բողոքների աջակցումը
Վերջին օրերին Իրանի որոշ քաղաքներում տնտեսական ու կենցաղային իրավիճակի դեմ բողոքների ակցիաները լարվածություններով են ուղեկցվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ միջադեպը հարմար առիթ է համարում՝ Իրանի դեմ իր թշնամական դիրքորոշումը շարունակելու համար: Նա հերթական անգամ թվիթերում իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին:
Թրամփն այն դեպքում է հայտարարում, թե աջակցում է Իրանի ժողովրդին, երբ Սպիտակ տուն մտնելուց ի վեր, արտաքին քաղաքականության դաշտում, նա որդեգրել է իրանաֆոբիայի տարածման քաղաքականություն:
Իր միջամտողական հայտարարությունում Թրամփը կրկնել է անհիմն մեղադրանքներ, գրելով.«Իրանը որպես պետական ահաբեկչությանը սատարող ամենամեծ երկիր, մարդու իրավունքների ոտնահարման անցյալ ունի»: Թրամփը պետք է հաշվի առնի Wall Street-ի շարժումը և վերջին տարիներին իր երկրում տեղի ունեցած իրադարձությունները և հիշի, թե ինչպիսի՞ անցյալով է այսօր հանդես գալիս Իրանում տնտեսական բողոքներին աջակցելու դրոշակակրի դերում:
2012 թվականի սկզբին ԱՄՆ-ում տնտեսական անարդար համակարգի դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան: 2011 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակային հավաքներն ու բողոքները մեկնարկեցին Նյու Յորքի Wall Street-ից, որը համարվում է ԱՄՆ տնտեսության սիրտը: Ավելի ուշ դա անվանեցին Wall Street-ի շարժում:
«Գրավեք Wall Street-ը» շարժումն իր կայքում գրել էր .«Մենք այն 99 տոկոսն ենք, որը վտարվել են իրենց տներից: Մենք զրկվել ենք բուժծառայություններից: Մենք տառապում ենք կենսոլորտային ախտոտումներից, երկար ժամեր աշխատում ենք չնչին աշխատավարձի դիմաց՝ առանց օրինական իրավունքներից օգտվելու: Իհարկե դա այն դեպքում, եթե մեզ հաջողվի աշխատանք գտնել: Դա այն դեպքում, երբ մյուս մեկ տոկոսն ունի ամեն ինչ, իսկ մենք՝ ոչինչ: Մենք հասարակության 99 տոկոսն ենք կազմում»:
Սկզբում ԱՄՆ կառավարությունը փորձեց այդ բողոքներն անկարևոր, մակերեսային ու առանց արմատների ներկայացնել: Սակայն բողոքարարների նկատմամբ բռնությունների կիրառման մասին վկայող կադրերը միայն մի մասն էր այն իրողության, որը կարող է տեղի ունենալ արևմտյան ցանկացած երկրում: Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի կողմից, որն իր դաշնակիցների հետ միասին, մյուս երկրներին մեղադրում են քաղաքացիական ու մարդու իրավունքների ոտնհարման և բռնության մեջ: Այսօր ԱՄՆ-ը նույն մեթոդին է հետևում՝ Իրանի ժողովրդին աջակցելու տեսքով:
Իրանի ժողովուրդը, սակայն չի մոռացել, որ երեք ամիս առաջ ունեցած ելույթում, Թրամփն ինչպե՞ս ստեց, ասելով, որ Իրանը հավատարիմ չի եղել միջուկային համաձայնությանը: Նա Իրանի ժողովրդին անվանեց «ահաբեկիչ ժողովուրդ» և մի հրամանագիր ստորագրելով արգելեց իրանցիների մուտքն այդ երկիր:
Այն ծրագիրը, որը այս օրերին իրականացնում է Դոնալդ Թրամփը՝ ոչ թե ժողովրդին աջակցել, այլև խաբեություն է նշանակում: