Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի բանակը պետք է հզորանա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թ. առիթով հղած ուղերձում հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, ամենահզոր բանակն է:
Ալիևն ասել է.-«2017 թ. Ադրբեջանի բանակը հզորացել էր և ապագայում ևս Բաքուն կշարունակի հզորացնել իր ռազմական կարողությունը»:
Չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ներքին ասպարեզում սխալ քաղաքականությունների որդեգրման հետևանքով, Ադրբեջանի բանակում և ռազմական կառույցներում պակասել են հայրենասիրական զգացմունքները:
Չնայած Ադրբեջանի բանակում տիրող անբարենպաստ պայմաններին, այդ երկրի նախագահը ամեն տարի ընդգծում է երկրի բանակի կարողությունների բարձրացման անհրաժեշտությունը և համոզված է, որ ռազմական բյուջեի բարձրացմամբ կարող է կարգավորել երկրի ներքին և արտաքին բոլոր խնդիրները :
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի հասարակության մեծ մասն ունի կենցաղային դժվարություններ և չի կարողանում ապահովել իր առօրյա կյանքի ծախսերը:
Իլհամ Ալիևի որդեգրած սխալ քաղաքականության հետևանքով մեծացել են հակառակությունները նրա կառավարության դեմ:
Թուրքիայի Կիրասոն քաղաքի համալսարանի դասախոս Աբբաս Քարա Աղաչլին ասել է.-«2003 թ-ին Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո, երկրի ռազմական բյուջեն ամեն տարի բարձրացել է: Սա այն դեպքում երբ երկիրը տնտեսական և հասարակական մեծ խնդիրներ է դիմագրավում և ամեն օր ավելանում են ժողովրդական դժգոհությունները»:
Բաքվի իշխանությունները շարունակում են ավելացնել երկրի ռազմական բյուջեն և փորձում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժերի հարաբերակցությունը ավելի մեծ ձևացնել: Սակայն իրականում ռազմական բյուջեի ավելացումը բացասական ազդեցություն է թողել Ադրբեջանի տնտեսության վրա:
Այս կապակցությամբ Ադրբեջանի տնտեսական հարցերի փորձագետ Սամիր Ալիովն ասել է .«Ադրբեջաի ռազմական բյուջեի ավելացումը բացասական ազդեցություն է թողել այդ եկրի տնտեսության վրա: Ներկայումս Բաքվի իշխանությունները երկընտրանքի առջև են կանգնած, քանի որ մի կողմից Հայաստանի հետ պատերազմը և մյուս կողմից Ադրբեջանի տնտեսական դեֆիցիտը, բացասական ազդեցություն են թողել այդ երկրի բանակի վրա»:
Այդուամենայնիվ, Բաքվի իշխանությունների կարծիքով, ռազմական բյուջեի ավելացումը կարող է նպաստել ռազմական գերակայությանը: Հետևաբար Ադրբեջանը փորձում է ամեն տարի ավելացնել երկրի ռազմական բյուջեն:
Այդ ուղղությամբ Բաքվի իշխանություններն ամեն տարի սպառնալով Հայաստանին հայտարարում են, որ կարող են ազատագրել Ադրբեջանի գրավված տարածքները:
Ռազմական փորձագետների կարծիքով, ռազմական բյուջեի ավելացումը կարող է օգնել Ադրբեջանի ներքին խնդիրների կարգավորմանը: