Լոնդոնին շարունակում են մտահոգել Brexit-ին հաջորդող առևտրական հարաբերությունները
Բրիտանիայի առևտրի նախարարի հայտարարությամբ, այդ երկիրը ցանկանում է ԵՄ-ից դուրս գալուց հետո, միության անդամ երկրների հետ սերտ հարաբերություններ ունենալ:
Բրիտանիայի առևտրի նախարար Գրեգ Քլարքը Գերմանիայի Բայերնում կայացած Քրիստոնեական-սոցիալական միության (CSU) նիստում, կարևորելով ԵՄ-ի հետ իր առևտրական ծավալուն հարաբերությունները պահպանելու Բրիտանիայի ցանկությունը, հույս է հայտնել, որ հաշվի առնելով 2017 թվականի դեկտեմբերի նիստում Brexit-ի բանակցությունների զարգացումները, դա իրականացվելու է:
Առևտրական հարաբերությունների պահպանումը համարվում է Brexit-ի բանակցություններում Լոնդոնի պետայրերի գլխավոր մտահոգությունը: Բանակցության առաջին օրերից, Լոնդոնը ցանկացել է քննարկել կողմերի միջև առևտրական հարաբերությունների ապագայի հետ կապված հարցը, սակայն եվրոպական երկրները չեն պատրաստվել նախքան Բրիտանիայում բնակվող եվրոպական երկրների քաղաքացիների իրավիճակի, երկու իռլանդիաների միջև սահմանային դրության և ԵՄ-ից երկրի դուրս գալու ծախսերի պարզվելը, բանակցել այլ հարցերի շուրջ:
Այսօր հաշվի առնելով սեպտեմբերյան նիստի համաձայնությունը, Բրյուսել-Լոնդոն բանակցությունների գլխավոր առանցքներն են Անվտանգությունը և Տնտեսությունը: Դա այն դեպքում, երբ Լոնդոնի տնտեսական խնդիրները շատացել են : Վերջերս Բրիտանիայի խորհրդարանին երկրի տարեկան բյուջեի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հաստատեց, որ Բրիտանիան զրկվել է աշխարհի հինգերորդ տնտեսության իր դիրքից ՝ իր տեղը Ֆրանսիային զիջելով և վեցերորդ տեղում հայտնվելով:
Բրիտանիայի առևտրի բաժնի պատասխանատուները մտահոգված են այդ երկրի տնտեսությամբ: Հեռանկարների անորոշության պատճառով, խնդիրները բարդացել են: Բրիտանացի հանրահայտ գործիչ Մարտին Սորելն այդ մասին ասել է .«Քանի դեռ չի պարզվել Եվրամիության հետ Բրիտանիայի առևտրական հարաբերությունների ապագան, շատ ընկերություններ հավանաբար հետաձգելու կամ նույնիսկ չեղարկելու են Բրիտանիայում ներդրումային ծրագրերի իրականացումը :
Լոնդոնի պետայրերը փորձում են երկրի քաղաքացիների համար ԵՄ-ի շուկաներին մաքսիմալ հասանելիության պայմաններ ստեղծել: Իսկ եվրոպական երկրների ղեկավարները դեմ են Լոնդոնի այդ պահանջին: ԵՄ ղեկավարները շեշտում են, որ Brexit-ից հետո, որն իրականալու է մինչև 2019 թվականը, Լոնդոնը եվրոպական ընդհանուր շուկայում ներկայությունը շարունակելու ոչ մի իրավունք չի ունենալու: Դա այն դեպքում, երբ բրիտանական ապրանքների ավելի քան 60 տոկոսը ԵՄ երկրներ է արտահանվում և Brexit-ի առևտրական բաժինն իրականացվելուց հետո, Եվրամիությունը Լոնդոնի համար բարձր մաքսային սակագներ է սահմանելու: Անկասկած Բրյուսելում նման սակագները Բրիտանիայի տնտեսության վրա ծանր հետևանքներ են թողնելու: Բրիտանիայի աշխատուժի 17 տոկոսը եվրոպական երկրների քաղաքացիներ են և կանխատեսվում է, որ նրանց թվի կրճատման պատճառով, Բրիտանիայի տնտեսությունը մեծապես տուժելու է:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քաղաքացիներին խոստացել է, որ իր կառավարությունը ջանքեր է գործադրելու երկիրը ԵՄ-ի խիստ օրենքներից ձերբազատելու համար, փորձելով Brexit-ի իրագործումից առավելագույն շահերը քաղելով, որպեսզի հնարավոր լինի մյուս երկրների հետ ազատ առևտրական հարաբերություններ հաստատել: Դա խոստում է , որի իրականացման հեռանկարն այնքան էլ լուսավոր չէ: