Տարակուսանք Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80753-Տարակուսանք_Դոնալդ_Թրամփի_հոգեկան_առողջության_մասին
Այս օրերին ԱՄՆ-ում և աշխարհում խոսվում է նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության վիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 14:55 Asia/Tehran

Այս օրերին ԱՄՆ-ում և աշխարհում խոսվում է նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության վիճակի մասին:

«Կրակ և ցասում․ Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գիրքը հրատարկվելուց մեկ օր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆին, որն իր «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարույց գրքում կասկած է հայտնել Թրամփի մտավոր կարողությունների վերաբերյալ, հայտարարել է, որ ինքը «հանճար է»:

 ԱՄՆ նախագահ Թրամփը  Twitter-ի իր էջում գրել է.-«Ես հաջողակ մեկ առևտրականից կարողացել եմ դառնալ ԱՄՆ-ի նախագահը» : 

ԱՄՆ նախագահը նշել է, որ  ոչ միայն խելացի է, այլև՝ հանճար: Ըստ նրա՝ իր ամբողջ կյանքի ընթացքում իր երկու մեծագույն ակտիվներն են եղել մտավոր կայունությունն ու խելքը:

ԱՄՆ-ի նախագահին քննադատող դեմոկրատականները և ԶԼՄ-ները համոզված են, որ Դոնալդ Թրամփը կայուն հոգեվիճակ չունի  և  չի կարող ղեկավարել երկիրը»:

«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում»  գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Ուոլֆը գրել է, որ Սպիտակ տան բոլոր աշխատակիցները համոզված են, որ ԱՄՆ նախագահը իրեն ոչ թե նախագահի, այլ երեխայի նման է պահում:

Թրամփի քննադատները համոզված են, որ նա չունի հոգեկան կայունություն և իրեն երխայի նման է պահում, քանի որ  թուիրերյան էջում գրել է, որ ինքը  հանճար է:

Ամերիկացի որոշ հոգեբաններ ևս համոզված են, որ  Դոնալդ Թրամփը տառապում է հոգեկան խանգարումներով և նարցիսիզմ հիվանդությամբ: 

Կոնգրեսի հանարապետական ներկայացուցիչ Ջոն Գարամանդին ասել է.-«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կասկածում են  Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունների վրա»: 

Ներկայումս ԱՄՆ-ի քաղաքական և լրատվական շրջանակները փորձում են դիմել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ հոդվածին, որով հնարավոր է աշխատանքից ազատել ԱՄՆ-ի նախագահին: Սահմանադրության այս հոդվածի համաձայն՝  եթե կառավարության կաբինետը և ԱՄՆ-ի նախագահի տեղակալը հայտարարեն, որ ֆիզիկական կամ հոգեկան անառողջ վիճակի պատճառով նախագահը այլևս չի կարող շարունակել աշխատանքը, ապա օրենքով հնարավոր է նրան ազատել պաշտոնից: Այս օրենքը մինչ այժմ ԱՄՆ-ում երբեք չի գործադրվել: 

Սակայն վերջին ամիսներին ԱՄՆ-ի նախագահի սկանդալային վարքերը հիմք են ծառայում  ենթադրելու, որ ԱՄՆ-ի օրենսդիրները կարող են դիմել սահմանդրության 25-րդ հոդվածին՝ Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնից ազատելու նպատակով: