ԱՄՆ-ն՝ ԱԽ-ում ձախողումից մինչև ՀԳՀԾ-ի հարցում անորոշություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80813-ԱՄՆ_ն_ԱԽ_ում_ձախողումից_մինչև_ՀԳՀԾ_ի_հարցում_անորոշություն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ ՀԳՀԾ-ի հարցով խորհրդակցում է ամերիկացի օրենսդիրների հետ և հնարավոր է ինչ-որ փոփոխություններ մտցնել ԱՄՆ-ի ներքին օրենքներում: Որո՞նք են ՀԳՀԾ-ի հարցով Թիլերսոնի նշած փոփոխությունները կամ ինչպես ինքն է ասում բարեփոխումները և նրա այս արտահայտությունն ի՞նչ հաղորդագրություն է պարունակում ՀԳՀԾ-ի կողմերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 12:59 Asia/Tehran

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ ՀԳՀԾ-ի հարցով խորհրդակցում է ամերիկացի օրենսդիրների հետ և հնարավոր է ինչ-որ փոփոխություններ մտցնել ԱՄՆ-ի ներքին օրենքներում: Որո՞նք են ՀԳՀԾ-ի հարցով Թիլերսոնի նշած փոփոխությունները կամ ինչպես ինքն է ասում բարեփոխումները և նրա այս արտահայտությունն ի՞նչ հաղորդագրություն է պարունակում ՀԳՀԾ-ի կողմերի համար:

Թրամփը առաջիկա օրերին դժվար որոշում պիտի ընդունի ՀԳՀԾ-ի կապակցությամբ և  հայտարարի այդ համաձայնությանն ԱՄՆ-ի հավատարմությունը շարունակվելու կամ դադարեցվելու մասին:

Թիլերսոնը շաբաթ օրն «Ասոշիեյթեդ պրես»-ին տված հարցազրույցում ասաց. «Նախագահը կամ կբարեփոխի այս համաձայնությունը, կամ կհրաժարվի դրանից: Մենք զբաղված ենք դրա բարեփոխման շուրջ տված խոստուման իրականացման գործընթացով»:

«Եթե Թրամփը նկատի, որ Կոնգրեսը ՀԳՀԾ-ում բարեփոխումների ուղղությամբ ջանք է գործադրում, հավանաբար հունվարի 24-ին կստորագրի Իրանի դեմ շրջափակումների առկախումը»,-հայտարարել է Թիլերսոնը:

Սպիտակ տան հովանավորությունը ձեռք բերելու համար ամերիկացի օրենսդիրների քննարկած այլընտրանքներից մեկն այն կետի կրճատումն է, որը Թրամփին պարտադրում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին զեկույց ներկայացնել Կոնգրեսին: ԱՄՆ-ի ներքին օրենքների համաձայն՝  կառավարությունը յուրաքանչյուր 90 օրը մեկ պիտի հաստատի ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: ԱՄՆ նախագահը 2017 թվականի հոկտեմբերին ներկայացրած իր հերթական զեկույցում չհաստատեց ՀԳՀծ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը և Կոնգրեսին առիթ տվեց 60-օրյա ժամկետում հայտարարել ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր եզրափակիչ որոշումը: Սակայն Կոնգրեսն այս ժամանակամիջոցում չկարողացավ դրա համար պատասխան գտնել:

Այս պահին Կոնգրեսում ՀԳՀԾ-ի շուրջ մթնոլորտն այնքան էլ Թրամփի օգտին չէ: Անցած ուրբաթ օրն ԱԽ-ում Իրանի դեմ ճգնաժամ հարուցելու սցենարով Թրամփն այն պատկերացումն ուներ, որ կարող է ԱԽ-ում Իրանին դատապարտելու համար  միաձայնություն ստեղծել ու այս նիստի արդյունքն իր համար հաղթաթուղթ էր համարում: Սակայն ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը կողմ չքվեարկեցին Իրանին դատապարտելու օգտին, այլև ԱՄՆ-ի ամենամոտիկ դաշնակիցները համարվող Բրիտանիան ու Ֆրանսիան էլ հեռու քաշվեցին  այս քաղաքական խաղից: ԱԽ-ի մյուս անդամներն էլ այնքան դրական չվերաբերվեցին ԱՄՆ-ին:

Համալսարանի դասախոս և միջազգայնագետ Սեյեդ Ալի Բիգդելին «Նամե Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է. «Թրամփի գլխավոր նպատակն էր ԱԽ-ում Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով նախագիծ վավերացնել ու դա հիմք ընդունելով, հող նախապատրաստել ՀԳՀԾ-ն ոտնահարելու համար»:

ԱՄՆ-ի այս նախագծի ձախողումը ծանր հարված էր: Այնպես որ ԱՄՆ պետքարտուղարն իր հարցազրույցում ասում է. «Մենք ցավում ենք այն կապակցությամբ, որ ԵՄ-ն Իրանում բարեփոխություն ցանկացող ձայները պաշտպանելու ուղղությամբ կտրուկ քայլեր չընդունեց»:

Հիմա Թրամփը մինչև հունվարի 13-ը պիտի որոշի ՀԳՀԾ-ի ճակատագիրն ու դրա մասին որոշում ընդունելն այնքան էլ հեշտ գործ չէ: Եթե Թրամփը փորձի միակողմանի քայլ ձեռնարկել, կխաթարի եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններն ու միևնույն ժամանակ  ճեղքվածք կառաջանա մի կոշմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Չինաստանի ու Ռուսաստանի միջև:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն այս կապակցությամբ ասել է. «Իրանի հետ միջուկային համաձայնության կետերին հավատարիմ չմնալու, կամ դրա կետերում փոփոխություն մտցնելու կապակցությամբ Սպիտակ տան արևմուտյան գործընկերները պիտի զգուշացնեն ԱՄՆ-ին»:

Այդուհանդերձ Թրամփն իր նախագահության մեկամյա շրջանում ապացուցել է, որ ընդհանրապես ուշացումով է ընկալում ազդանշանները: ՀԳՀԾ-ի հարցով ազդանշաններն ընկալելու հարցում հապաղումը կարող է չափազանց մեծածախս լինել Թրամփի աղմկահարույց կառավարության համար: