Բաքուն բողոքել է Կանադայի երկու պատգամավորների`Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան Կանադայի երկու ներկայացուցիչների այցի, բողոքի նոտա ներկայացնելով, նրանց դրել են անցանկալի անձանց ցանկում:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հեքմաթ Հաջիևը հինգշաբթի հայտարարել է, որ Թոնի Քելմանն ու Ռեյչել Հարդերը այցելել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և ինչի դեմ Բաքուն բողոքել է:
Բաքվի կառավարությունը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան օտարերկրացիների անօրինական ճանապարհորդությունը խախտում է երկրի օրենքները:
Հայկական ու ադրբեջանական ուժերի միջև հակամարտության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության և նրա հարակից տարածքները վերահսկվում են հայկական ուժերի կողմից:
1994 թ. մայիսին կողմերի միջեւ հաստատվել է հրադադարի ռեժիմ, իսկ Մինսկի խմբի միջնորդներ `Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միասնական նախագահության ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար, ապարդյուն են անցել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դառնում է ամենաերկարտև սահմանային հակամարտություններից մեկը:
Ադրբեջանը և Հայաստանը երկար ժամանակ պայքարում են այդ հողերի ճակատագրի վրա: Հակամարտության հետևանքով թուլացել են երկու կողմերի տնտեսական, սոցիալական և քաղաքական ուժերը:
Այս վեճում կողմերից յուրաքանչյուրը շատ զգայուն է և Կանադայի դեմ բողոքելու Ադրբեջանի կառավարության քայլը դրա ապացույցն է:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան Կանադայի ներկայացուցչների այցը նշանակում է Հայաստանի տարածքային պահանջների ճանաչում, որին խիստ հակառակվում էր Ադրբեջանի կառավարությունը:
Չնայած հակամարտող կողմերի պահանջների լեգիտիմությանը, պատմական փորձը ցույց է տվել, որ վերտարածաշրջանային ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային ճգնաժամերում ավելի է բարդացնում իրավիճակը և հաճախ, կողմերի շահերի ոչնչացմանը նպաստում է արտաքին ուժերի շահերի ապահովմանը:
Այսպիսով, Կանադայի ու ցանկացած այլ վերտարածաշրջանային երկրի միջամտությունը կարող է խանգարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջման ու համաձայնության հնարավորությանը:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի հետազոտող Պոլ Բ. Ստարսը այդ ճգնաժամի բարդության մասին գրում է.« Չնայած ճգնաժամը կարգավորելու ուղղթյամբ տարած ջանքերին, արտասահմանյան երկրները դարձել են ճգնաժամի մի մասը: Ռուսաստանը խոստացել է աջակցել Հայաստանին և ՆԱՏՕ-ն հովանավորում է Ադրբեջանին»:
Մյուս կողմից, սպառազինություն արտահանող երկրները շահում են հակամարտության երկարաձգումից, և այդ երկրները, որոնք հաճախ կազմում են մեծ տերությունները, կշարունակեն իրենց շահն ապահովելու նպատակով հրահրել ճգնաժամը , այլ ոչ թե լուծել այն:
Հետևաբար, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանըպետք է փոխադարձ շահերի հիման վրա, ինչը ոչ այլ ինչ է, քան խաղաղությունն ու կայունությունը, մտածեն արտաքին դերակատարների միջամտությունը կասեցնել և փորձել կարգավորել հակամարտությունը: