Իրանի զինված ուժերը զգուշացնում են սիոնիստ թշնամուն. Մի շարունակեք ոճրագործությունները Լիբանանում
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը զգուշացրել է սիոնիստ թշնամուն. Լիբանանում ոճրագործությունների շարունակությունը հանդուրժելի չէ Իրանի զինված ուժերի կողմից:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ բրիգադի գեներալ Շեքարչին երկուշաբթի օրը ուղերձ է հղել Լիբանանում սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին։ Ուղերձի տեքստը հետևյալն է.
Ագրեսոր և մանկասպան սիոնիստական ռեժիմը, չարաշահելով հրադադարի հնարավորությունը և բացահայտ խախտելով Լիբանանի տարածքը, սպանել է ավելի քան 3000 անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների, մինչդեռ արևմտյան երկրների ղեկավարները որդեգրել են մարդկության դեմ այդ հանցագործությունների նկատմամբ լռության կամ աջակցության ռազմավարությունը։
Սիոնիստական դաժան ռեժիմի առաջնորդներին և նրա կողմնակիցներին զգուշացվում է, որ Լիբանանի դեմ բարբարոսական հանցագործությունների շարունակությունը չի հանդուրժվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից։