Իրանը Ղազախստան է արտահանել 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության միջազգային հարաբերությունների և մասնագիտացված կազմակերպությունների գրասենյակի ղեկավարը հայտարարել է Ղազախստան 128 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Հասան Մոմենին ասել է. «Իրանական նախորդ տարվա ռաջաին 10 ամիսների ընթացքում Իրանից Ղազախստան արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 214 միլիոն դոլար, որից 128 միլիոն դոլարը կապված է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ»։
Նա հավելել է. «Նույն ժամանակահատվածում Ղազախստանից ներմուծվել է 47 միլիոն դոլարի ապրանք, որից 33 միլիոն դոլարը՝ գյուղատնտեսական արտադրանք»։
Մոմենին ասել է. «Իրանից Ղազախստան արտահանման մոտ 40 տոկոսը կազմել է այգեգործական արտադրանքը, ինչպես՝ արմավը և պիստակը»։