Արյան ծով ԱՄՆ-ում՝ հրաձգություն, թե ահաբեկչական արարք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i84457-Արյան_ծով_ԱՄՆ_ում_հրաձգություն_թե_ահաբեկչական_արարք
ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքները վերահսկող «Զրպարտության դեմ միություն»-ը հայտարարել է, որ Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի «Սթոնման Դուգլաս» դպրոցի սպանդի հեղինակը սպիտակամորթներին գերազանց համարող ռասիստական խմբի անդամ է եղել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 16, 2018 17:56 Asia/Tehran
  • Արյան ծով ԱՄՆ-ում՝ հրաձգություն, թե ահաբեկչական արարք

ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքները վերահսկող «Զրպարտության դեմ միություն»-ը հայտարարել է, որ Ֆլորիդա նահանգի Փարքլանդ քաղաքի «Սթոնման Դուգլաս» դպրոցի սպանդի հեղինակը սպիտակամորթներին գերազանց համարող ռասիստական խմբի անդամ է եղել:

Համաձայն այս խմբի հայտարարության, «Ֆլորդիայի հանրապետություն» ծայրահեղական խմբի առաջնորդ Ջորդան Ջերեբը հայտարարել է, որ «Սթոնման Դուգլաս» միջնակարգ դպրոցի դեպքի հեղինակ 19-ամյա Նիկոլաս Քրուզն այդ խմբի անդամ է եղել:

Քրուզի երեք նախկին դասընկերները նույնպես հաստատել են «Ֆլորիդայի հանրապետություն» խմբին նրա անդամակցությունը: «Ֆլորիդայի հանրապետություն»-ը դասվում է ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան խմբերի շարքը, որոնք նպատակ ունեն ԱՄՆ-ի ինքնությունը ձևավորել համաձայն եվրոպական ցեղի ու մշակույթի յուրահատկությունների:

Նկատի առնելով «Զրպարտության դեմ միության» հայտարարությունն ու նաև Նիկոլաս Քրուզի նախկին դասընկերների խոսքերը «Սթոնման Դուգլաս» դպրոցում պատահածը չի կարելի ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի հասարակության մեջ տեղի ունեցող վայրագ դեպքերից մեկը համարել: Դա ահաբեկչական բնույթի արարք է, որն իրականացվել է այդ երկրի ներքին ահաբեկիչների կողմից:

Սրանից առաջ էլ ԱՄՆ-ում ռասիստական հոսանքները սարսափելի ոճրագործություններ են իրականացրել: Սկսած 1995 թվականի Օկլահամա սիթիի ֆեդերալ շենքում պայթյունից մինչև 2015 թվականին Չառլսթոնում սևամորթների եկեղեցում իրականացված հրաձգությունը, բոլոր դեպքերում ահաբեկչական խմբերը ակտիվ են եղել ԱՄՆ-ի ներքին: Վերջին 2-3 տարիների ընթացքում ԱՄՆ-ում երկբևեռ միջավայրն ու միջցեղային հակամարտությունները սրվելով, այդ երկրում քաղաքական ու հասարակական նպատակաուղղված բռնարարքների առավել լուրջ նշաններ են երևան եկել:

Անցած տարի Շառլոթսվիլ քաղաքում տեղի ունեցած դեպքի ընթացքում, ռասիզմի դեմ պայքարող մի կին սպանվեց ցեղապաշտ զայրացած  երիտասարդի կողմից: Այսօր թվում է, որ «Սթոնման Դուգլաս» դպրոցի արյունալի սպանդին ռասիստների մասնակցության մասին վկայող բավարար փաստեր գոյություն ունեն, հատկապես որ ինչպես նշվում է , սպանդի հեղինակ Նիկոլաս Քրուզն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից է եղել: Իհարկե միշտ էլ պատասխանատու շրջանակների ու ԶԼՄ-ների կողմից փորձ է կատարվել իրականից ավելի քիչ ներկայացնել ԱՄՆ-ում աջակողմյան ահաբեկչական ու բռնարարքների դիմող հոսանքների դերակատարությունը: Մինչդեռ իսլամին հարող կամ ծագումով Ասիայի արևմտյան տարածաշրջանից համարվող որևէ անձի կողմից նման քայլ անմիջապես որպես ահաբեկչական արարք է ներկայացվում ու դատապարտվում: Իսկ եթե մի քրիստոնյա սպիտակամորթ սպանի մարդկանց, նրա արարքը ոչ թե ահաբեկչական արարք, այլ բացարձակ խուլիգանություն է ներկայացվում, նույնիսկ եթե հանցագործը ցեղապաշտ ծայրահեղական խմբերի անդամ լինի: Այդուհանդերձ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախկին նախարար Ժանեթ Նափոլիթանոն ասում է. «ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար երքին ահաբեկչության վտանգը գերազանցում է արտաքին ահաբեկչությանը կամ Ալ-Ղաիդայի ահաբեկչությանը»: