Մամուլի տեսություն 18-02-2018
Իրանից Եվրոպա արտահանումը 85 տոկոս աճ է արձանագրել;
Իրան
Իրանից Եվրոպա արտահանումը 85 տոկոս աճ է արձանագրել
2017 թվականին Իրանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը 53 տոկոս աճ է արձանագրել, ինչը առավելապես Իրանից դեպի Եվրոպա արտահանումների ծավալի հավելման պատճառով է: Եվրոհանձնաժողովի վիճակագրության կենտրոն՝ «Յուրոսթաթ»-ը հրապարակել է առևտրական հարաբերությունների մասին զեկույցը, որը վկայում է ԵՄ-ն աշխարհի հետ 336 միլիարդ եվրո առևտրաշրջանառություն է ունեցել, որի 21 միլիարդ դոլարը բաժին է հասնում Իրանի հետ առևտրաշրջանառությանը: Եվրոպայի հետ Իրանի առևտրական հարաբերությունների ընդլայնման ընթացքը սկիզբ առավ ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո և վերջին երկու տարիների ընթացքում աճող ընթացք է ունեցել:
Մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն Իրանից ԵՄ արտահանումն, որ իրականացվում է 28 երկրների ուղղությամբ իրանական 1389 թվականից 2010 թվականից անկում ապրեց և 2013 թվականին հասավ իր նվազագույն չափին, այսինքն տարեկան 900 միլիոն դոլարի:
Դեպի Եմ արտահանումներում չորս տարի շարունակ աճը բացասական լինելուց հետո 2014 թվականին Իրանից դեպի ԵՄ արտահանումը 63 տոկոս աճ արձանագրելով բարձրացավ 5,1 միլիարդ դոլարի: Դրան զուգահեռ ԵՄ-ից Իրանի ներկրումներն էլ, որ 2011 թվականին 8,9 միլիարդ դոլար էր հաջորդ տարիների ընթացքում մինչև 2014 թվականն անկումային ընթացք ունեցավ և երեք տարի բացասական աճ արձանագրելուց հետո 2014 թվականին 10 տոկոս հավելում արձանագրելով հատեց 9,6 միլիարդ դոլարի սահմանագիծը: Հաջորդ տարիների ընթացքում էլ միջուկային համաձայնության շնորհիվ Իրանի ու ԵՄ-ի միջև առևտրական հարաբերությունները սկսեցին հավելում կտրել, որ աճող ընթացքը դեռ շարունակվում է:
ԵՄ-ի լրատվական կայքը ներկայացնելով Իրանի հետ առևտրաշրջանառության վերջին պատկերը գրում է. «2016 թվականին Իրանից ԵՄ-ի ներկրումները 344,8 տոկոս, իսկ ԵՄ-ից դեպի Իրան արտահանումները 27,8 տոկոս աճ արձանագրեցին»: Իրանական արտադրանքների ԵՄ ներկրվելու աճը շարունակվեց նաև 2017 թվականին և 85 տոկոս հավելում արձանագրեց:
Այսպիսով 2017 թվականին Իրանից ԵՄ-ի ներկրումները գերազանցել են ԵՄ-ից Իրան կատարված արտահանումներին: 2017 թվականին Իրանից ԵՄ-ի ներկրումները նախորդ տարվա համեմատությամբ 85 տոկոս աճ արձանագրելով հատեցին 10,2 միլիարդ եվրոյի սահմանագիծը: Նույն ժամանակամիջոցում ԵՄ-ից դեպի Իրան արտահանումն էլ 31 տոկոս աճ է արձանագրելով հասավ 10,8 միլիարդ եվրոյի: 2017 թվականին երկու կողմերի առևտրական հաշվեկշիռը հօգուտ ԵՄ-ի պլյուս 600 միլիոն եվրո է եղել:
Ջոմհուրի Էսլամի
Եմենի պատերազմի ոճրագործություններում ԱԽ-ի մեղքի բաժինը
ՄԱԿ-ի փորձագիտական կոմիտեն ԱԽ-ին ներկայացրած զեկույցում պարզաբանել Եմենում հումանիտար աղետի ծավալները տեղեկացրել է այդ երկրի «լիարժեք փլուզման» մասին և ընդգծել է, որ սաուդյան կոալիցիայի եռամյա պատերազմը պատճառ է դարձել, որ Եմեն անունով երկիր այլևս գոյություն չունենա:
Այս զեկույցի համաձայն այն ինչ այսօր գոյություն ունի միմյանցից անջատ պատառիկներ են, որոնցից յուրաքանչյուրում իշխում է առանձին մեկ խումբ և միայն տիրապետություն ունի Եմենի տարածքի մեկ բաժնի վրա: Փորձագիտական կոմիտեն ընդգծելով Սաուդյան կոալիցիայի պատերազմական ոճրագործությունների հետևանքով ենթակուռացվածքների լիարժեք ոչնչացման վրա ազդարարել է այդ երկրում հումանիտար աննախընթաց ճգնաժամի մասին և շեշտադրել է Եմենի պատերազմին վերջ տալու համար շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կարևոր կետը, որին պիտի ուշադրություն դարձնել այն է, որ սաուդյան կոալիցիայի կազմակերպված ոճրագործություններ իրականացվել են չարաշահման ենթարկելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը և իրականության մեջ ԱԽ-ն առաջինը հրհրեց Եմենի պատերազմն ու այդ երկիրը մատնեց նման աղետալի վիճակի: Մյուս կետն այն է, որ ՄԱԿ-ը մինչև այս փուլն էլ լավապես տեղյակ է եղել Եմենում աղետի ծավալների մասին, սակայն Եմենում պատերազմին վերջ տալու համար լուրջ ու ազդեցիկ քայլ չի ձեռնարկել: Առավել դրան որոշ դեպքերում Արաբիայի ֆինանսական շռայլություններն ու կաշառքները կանխել են Եմենի աղետի մասին ՄԱԿ-ի զեկույցների հրապարակումը և կամ Եմենին անտեսման ենթարկելով ու քողարկելով սաուդյան կոալիցիայի պատերազմական ոճրագործությունները գործնականում խթան են հանդիսացել Եմենում ճգնաժամի սրմանն ու պատերազմը շարունակվելուն:
Ալիք
Այլեւս անօգուտ է ժխտել Ցեղասպանության փաստը. Տիգրան Բալայանի արձագանքը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
Հայոց ցեղասպանությունը գիտականորեն հաստատված պատմական փաստ է ու Թուրքիայի ԱԳՆ-ում դրա մասին լավ գիտեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին։
«Կարծում եմ գիտակցում են նաեւ, որ այլեւս անօգուտ է ժխտել այդ փաստը։ Հիշեցնեմ նաեւ, որ Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 2004 թվականին։ Միգուցե իր այս հայտարարությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն փորձում է ժխտել նաեւ այս փաստը»,-նշեց Բալայանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ:
Նախագծի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Յոել Ֆորդեվինդը: Բանաձեւի համաձայն՝ Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը պարտավոր է ամեն տարի Երեւանում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը մասնակցել՝ Հայոց ցեղասպանության հարցում Նիդերլանդների դիրքորոշումը ամրապնդելու համար:
Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հոլանդացի քաղաքական գործիչներին կոչ են անում խուսափել պատմության քաղաքականացումից։
Արմենպրես
ՀՀ Նախագահը Մյունխենում ադրբեջանցիներին հիշեցրեց, թե որքան կարճ է այդ ժողովրդի պատմությունը և որքան երկար Երևանինը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը բավականին երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, ՀՀ Նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով։
«Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երևանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշելու ենք Երևանի հիմնադրման 2800 ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը ևս ցանկանում է ապրել ազատ, և նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:
Նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երևանն ունի 2800 տարվա պատմություն: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ձևավորել իրենց ինքնությունը, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»,-ընդգծեց ՀՀ Նախագահը: