Մամուլի տեսություն 20-02-2018
Նկատի առնելով պատմական իրողությունները գուցե առաջին հայացքից այնպես թվա, որ այս արտահայտությունները պատկանում են իրանցի մի պատմաբանի կամ պատմությունը պրպտող լրագրողի, ով հիմք ընդունելով անցած դարերին պատկանող պատմական ճշմարտություններն անդրադարձել է ռուս-իրանական պատերազմի հետևանքներին և Գյուլեստանի ու Թյուրքմենչայի պայմանագրերի արդյունքում Կովկասում Իրանում պատմական հողերի ձեռքից գնալուն:
Թասնիմ
Բաքուն և «Ադրբեջանի պատմական հողեր»-ի հավակնությունը
«Պիտի երիտասարդ սերունդն ու աշխարհն էլ սա իմանա: Ես ուրախ եմ, որ այսօր մշտապես մեզ պատկանող հողերի պատմության մասին գիտական արժեքավոր ստեղծագործություններ են հորինվում, ֆիլմեր են նկարահանվում ու ցուցահանդեսներ են կազմակերպվում: Առաջիկա տարիների ընթացքում մենք այդ կապակցությամբ ակտիվ պիտի լինենք ու աշխարհի տարբեր վայրերում ճանաչողական ցուցահանդեսներ կազմակերպենք: Քանի որ Երևանը մեր պատմական հայրենիքն է ու մենք ադրբեջանցիներս պիտի վերադառնանք այդ պատմական հողերը: Սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է ու մենք պիտի հետզհետե մոտենանք այդ նպատակին»:
Նկատի առնելով պատմական իրողությունները գուցե առաջին հայացքից այնպես թվա, որ այս արտահայտությունները պատկանում են իրանցի մի պատմաբանի կամ պատմությունը պրպտող լրագրողի, ով հիմք ընդունելով անցած դարերին պատկանող պատմական ճշմարտություններն անդրադարձել է ռուս-իրանական պատերազմի հետևանքներին և Գյուլեստանի ու Թյուրքմենչայի պայմանագրերի արդյունքում Կովկասում Իրանում պատմական հողերի ձեռքից գնալուն: Սակայն նման հայտարարությամբ Բաքվում գումարված «Ենի Ազրբեջան» կուսակցության համագումարի ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Առաջին հայացքից Ադրբեջանի պաշտոնատարներին այնպես էր թվում, որ նման հայտարարությունները Բաքվի իշխանավորների կողմից անգամներ կրկնված լինելու պատճառով արդեն բոլորի ականջները սովորած պիտի լինեն Բաքվի իշխանավորների նման փառամոլական հավակնություններին և արտասահմանում դա որևէ արձագանք չի գտնելու:
Սակայն այս անգամ Երևանը հակազդեց Իլհամ Ալիևի հայտարարությանը և ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն ասաց. «Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում»: Շարմազանովը նաև անդրադառնալով իրենց թրքական արմատները շեշտադրող Բաքվի իշխանությունների հայտարարություններին, ասաց. «Եթե Ալիևն իր պատմական հողերն է ցանկանում թող գնա Կենտրոնական Ասիա»:
Երևան քաղաքի ու Հայաստանի տարածքների մասին Իլհամ Ալիևի հավակնությունների հանդեպ հայաստանցի պաշտոնատարների քննադատություններին միացավ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան և Մոսկվայում պատասխանելով լրագրողների հարցերին պարտավորվեց անդրադառնալ Իլհամ Ալիևի հայտարարությանը և մեկ նախադասությամբ ասաց. «Մենք լավատեղյակ ենք Հայաստանի հետ Ադրբեջանի լարված հարաբերությունների մասին: Նման տեսակետները չեն նպաստում լարվածության մեղմացմանը»:
Մարիա Զախարովայի այդ մեկ նուրբ ակնարկը բավարար էր, որպեսզի Բաքուն պարտավորվի պաշտոնական բացատրություն ներկայացնել Ալիևի արտահայտությունների մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն իր պաշտոնական բացատրության կամ Բաքվի իշխանության ղեկավարի հայտարարության համար դիվանագիտության չքմեղանքում, ասաց. «Նախագահ Ալիևը «Ենի Ազրբեջան» կուսակցության 5-րդ համագումարում խոսել է ոչ թե Ադրբեջանի պատմական հողերը վերադարձնելու այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերը վերադառնալու մասին: Ադրբեջանի նախագահի ելույթը թարգմանվել է տարբեր լեզուներով այդ թվում ռուսերենով և հրապարակվել է ԶԼՄ-ների միջոցով: Այն որ պատմության տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում 1980-ական թվականների վերջերին ադրբեջանցիները զանգվածային կերպով հեռացվել են Հայաստանից ու Հայաստանի տարածքում գտնվող Ադրբեջանի ժողովրդի նյութեղեն ու մշակութային ժառանգությունը կողոպուտի է ենթարկվել ապացուցված է փաստերով: Ընդհանուր առմամբ Ադրբդեջանի ժողովրդի խաղաղ կերպով իր պատմական հողեր վերադառնալն ինչո՞ւ պիտի որոշներին անհանգստություն պատճառի»:
Հավանաբար «պատմական հողերի» մասին Ադրբեջանի նախագահի չեփված արտահայտությունների կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարության դիվանագիտական չքմեղանքը կամ պաշտոնական բացատրությունը պատճառ կդառնա, որ որոշ ժամանակ Բաքվի նման հավակնությունները քաղաքական ու դիվանագիտական շրջանակների կողմից մոռացության տրվեն: Սակայն իրականությունն այն է, որ Բաքվի իդեոլոգներն, այդ թվում Ադրբեջանի նախագահության աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մահդիովը և այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը համոզված են, որ եթե նման ապաշխարանքը ճշմարիտ լինի, դրա արդյունքը մահն է լինելու: Այդ պատճառով էլ չի կարելի ակնկալել, որ Բաքվի իշխանավորների հայտարարություններից, դասագրքերից կամ մամուլում ու ինտերնետային կայքերում հրապարակվող հոդվածներից միանշանակ կչքանան «պատմական հողերի» մասին հավակնություններն ու աղավաղված տեղեկությունները և կփոխարինվեն իրականությամբ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունները պատմությունը խեղաթյուրելու և փառամոլական հավակնություններ կատարելու հարցում գերազանցել են բոլոր մյուս 15 հանրապետություններին: Այդ հանրապետության երեխաները ծննդյան պահից կամ առնվազն դպրոց հաճախելուց հետո պարտավոր են սերտել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կամ այդ ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի «գիտաշխատողների» կողմից խեղաթյուրված նյութերը: Պարզամտություն կլինի եթե ենթադրենք, որ «պատմական հողերի» մասին Բաքվի իշխանությունների հավակնությունները միայն ուղղված են մնալու Հայաստանի կողմը:
News.am
Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներն այս շաբաթ կանցկացվեն. Յոել Ֆորդեւինդ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծերի քննարկումներն այս շաբաթ կանցկացվեն: Այս մասին NEWS.am-ին ասել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, փաստաթղթերի հեղինակ Յոել Ֆորդեւինդը:
Ըստ նրա՝ ներկայացված են երկու փաստաթղթեր, եւ երկուսն էլ կներկայացվեն քվեարկությանը: «Բանաձեւի նախագծերից մեկը կոչ է անում պետական նախարարին ներկա գտնվել Երեւանում տեղի ունեցող հիշատակի միջոցառումներին, իսկ մյուսը կոչ է անում խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երկուսն էլ խորհրդարանում մեծ աջակցություն ունեն», - ասել է պատգամավորը
Ավելի վաղ՝ փետրվարի 19-ին, թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծերի հետ կապված, որոնք ընդգրկված են Նիդերլանդների խորհրդարանի օրակարգում, Անկարայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ:
Armenpress.am
Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում. Հակոբ Բագրատունի
Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին, ով Հայաստան ժամանող Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է: Նրա խոսքով, անկախ այն իրողությունից, որ երկու երկրների պետական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ակտիվ աշխատանք է կատարվում տնտեսական, զբոսաշրջության, գիտական, կրթական ոլորտներում, խորհրդարանական մակարդակներում, միևնույն է, Լիբանանի նախագահի այցը նոր շունչ է հաղորդելու հարաբերություններին:
«Լիբանանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապը միշտ ամուր հիմքերի վրա է եղել, և այս այցելությունով այդ կապն էլ ավելի պետք է ամրապնդվի: Լիբանանի նախագահի Հայաստան այցով նոր հորիզոններ կբացվեն երկու երկրների հարաբերություններում»,-ասաց Հակոբ Բագրատունին:
Նա նկատեց, որ Լիբանանի նախագահը շատ երկրներ ճամփորդելու տրամադրություն չի ցուցաբերում, մանավանդ, որ այս օրերին Լիբանանը խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու փուլում է, մյուս կողմից՝ իսրայելական սպառնալիքների տակ է: Ահա այս շրջանում Լիբանանի նախագահի` Հայաստան այցելությունն ինքնին վկայում է բավական խորը հարգանքի մասին:
Հակոբ Բագրատունին ընդգծեց, որ երկու երկրների սերտ հարաբերություններում կարևոր դեր ունի հայ համայնքը: Լիբանանի հայությունը դարերի ընթացքում Լիբանանում ապաստանած տարբեր շրջանների հայերի շարունակությունն է: Շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածներն էին, որոնք ապաստան գտան Լիբանանում: Լիբանանի հայ համայնքը երկրի հիմնական 7 համայնքներից մեկն է՝ իր իրավունքներով ու պարտավորություններով: Հակոբ Բագրատունին նկատեց, որ անցած տասնամյակներում հայ համայնքն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել երկրի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Այսօր խորհրդարանում ներկայացված է 6 հայ պատգամավոր, կառավարությունում կա երկու հայ նախարար, հայեր կան տարբեր պետական հաստատություններում:
Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: