Մամուլի տեսություն 23-02-2018
Իրանը լեզվական, ազգային ու կրոնական բազմազանությամբ տարիներ ապահով տուն է եղել իր բնակիչների համար և երկար տարիների ընթացքում խաղաղ համակեցությունը ձևավորել է իրանցիների մշակութային կյանքի գլխավոր տարրերից մեկը:
ԻՌՆԱ
Սահմանադրությունը և կրոնական ազատությունների ու իրավունքների երաշխավորումը
Իրանը լեզվական, ազգային ու կրոնական բազմազանությամբ տարիներ ապահով տուն է եղել իր բնակիչների համար և երկար տարիների ընթացքում խաղաղ համակեցությունը ձևավորել է իրանցիների մշակութային կյանքի գլխավոր տարրերից մեկը: Այս միջոցին ԻԻՀ սահմանադրությունը համարվել է այս համակեցության գոյատևման և կրոնական ազատությունների ու իրավունքների երաշխիքը:
ԻԻՀ սահմանադրությունը կարելի է հեղափոխության տարիներին ժողովրդի քաղաքական, քաղաքացիական ու մշակութային պահանջների արտացոլումը և Իրանի ազգային արմատավոր ու հանրային մշակույթի արգասիքը համարել: Մշակույթ, որտեղ կրոնների ու ազգությունների խաղաղ համակեցությունը քանի հազար տարվա ընթացքում արմատավորվել է:
Ազգային ու մշակութային նման յուրահատկությամբ հանդերձ ներքին ու արտաքին թշնամիները մի առ ժամանակ մեկ պառակտման և ազգային ու կրոնական տարաձայնությունները սրելու միջոցով փորձել են հարվածել ժողովրդի միատարրությանը: Այդ թվում են Թեհրանի «Փասդարան» քաղաքամասում վերջին օրերի իրադարձությունները, որի ընթացքում նահատակվեցին Իրանի իրավապահ ուժերի երեք անդամներ: Դա ի տես այն բանի, որ Գոնաբադի դերվիշների առաջնորդը դատապարտելով այս ոճրագործությունը պահանջել է օրենքի ու արդարության սահմաններում պատ-ել դրա հեղինակներին:
Միևնույն ժամանակ ԻԻՀ ՆԳ նախարարը չորեքշաբթի օրը կառավարության նիստին առընթեր լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելով, որ վերջին անկարգությունների հեղինակների հանդեպ օրինական մոտեցում է ցուցաբերվելու, ասաց. «Երկրի դերվիշներին խոհեմ, տրամաբանող ու հավասարակշռված հոսանք ենք համարում և «Փասդարան» փողոցում պատահած դեպքերը նրանց հաշվին չենք գրանցում»:
Նման դիրքորոշումներից բացի, որոնք վերջին օրերին դատապարտելով նման բրտարարքները կոչ են արել հեռու մնալ կրոնական տարաձայնությունների շեշտադրումից, Իրանը երկիր է, որի սահմանադրությունը պաշտպանում է կրոնական փոքրամասնություններին և այդ պատճառով իրանցի քաղաքացիների կրոնական ազատություններն առանձնացվում են երկրի անվտանգությունն ու օրենքները խախտող հրահրումներից:
Այս կապակցությամբ ԻԻՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. «ԻԻՀ կառավարությունն ու մուսուլմանները պարտավոր են բարությամբ և համաձայն իսլամական արդարության վերաբերվել ոչ-մուսուլմանների հանդեպ և հարգել նրանց մարդկային իրավունքները: Այս հոդվածը գործում է նրանց պարագային, ովքեր իսլամի ու ԻԻՀ-ի դեմ որևէ սադրանք կամ քայլ չեն ձեռնարկում»:
Բացի այդ 22-րդ հոդվածն ընդգծում է. «Հավատաքննությունն արգելված է և որևէ մեկին չի կարելի իր հավատքի պատճառով բռնության կամ պատասխանատվության ենթարկել»:
Նման հոդվածների գոյությունը կարելի է ԻԻՀ-ի օրենքներում ու իրավական նորմերում կրոնական ազատությունների գոյության հիմքը համարել: Մյուս հոդվածներում էլ ուղղակի կամ անուղղակի կերպով երաշխավորվել են իրանցի քաղաքացիների հավատքի և կրոնական արարողությունների ազատությունները:
ԻԻՀ սահմանադրության 13-րդ հոդվածը պաշտոնապես ընդունել է Իրանում կրոնական փոքրամասնությունների գոյությունը, իսկ 64-րդ հոդվածը կրոնական փոքրամասնություններին լիազորել է ընտել ու իսլամական խորհրդարան ուղարկել իրենց պատգամավորներին և սահմանել է կրոնական փոքրամասնությունների պատգամավորների թիվը: Ի դեպ, 67-րդ հոդվածի համաձայն իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները երդվում են իրենց սուրբ գրքով:
Սահմանադրության մյուս հոդվածներն էլ ընդհանրության մեջ և հեռու մնալով կրոնական կամ ազգային սահմանագծումներից պաշտոնապես ճանաչել են քաղաքացիների իրավունքները: «Ժողովրդի իրավունքը» խորագրի ներքո սահամանադրության 3-րդ գլխի տակ ամփոփված 19-ից 42-րդ հոդվածներում ընդգծվելով բոլոր քաղաքացիների հավասարությունը ներկայացված են կրթության, սոցիալական ապահովության, բնակարանի ապահովման, աշխատանքի ընտրության և արդարադատության բնագավառներում բոլորի հավասար իրավունքներն անկախ նրանց սեռից, լեզվից և կամ ազգային ու կրոնական պատկանելիությունից:
Այս միջոցին 26-րդ հոդվածն ընդգծում է. «Կուսակցությունները և քաղաքական կամ արհեստակցական հավաքականություններն ու միությունները, նաև իսլամական ու կրոնական փոքրամասնությունների միություններն ազատ են իրենց գործունեության մեջ, պայմանով որ չխախտեն անկախության ու ազատության սկզբունքները, ազգային միասանականությունը, իսլամական օրենքներն ու ԻԻՀ-ի հիմնարար սկզբունքները: Որևէ անձի չի կարելի պարտադրել անդամակցել դրանց կամ դրանից հրաժարեցնել»:
Այս հիման վրա վերջին իրադարձությունների ընթացքում, թեև «Փասդարան» քաղաքամասում հանրահավաքին ներկա են եղել կրոնական մի ուղղության հարող խմբի հետևորդները, այդուհանդերձ անվտանգության պատասխանատուների գլխավոր նպատակը եղել է անապահովության կանխումն ու քաղաքացիների անդորրի պահպանումը և դա ի տես այն բանի, որ օտար ԶԼՄ-ներից շատերը փորձել են մեր երկրում կրոնական ազատությունների բացակայության կապակցությամբ քարոզչություն իրականացել:
ԻԻՀ ընդհանուր քաղաքականությունների շրջագծում և համաձայն սահմանադրության կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգված ու երաշխավորված են և 11-րդ կառավարության ընթացքում էլ դա նկատի է առնել Քաղաքացիական իրավունքների հռչակագրում:
Լրագիր
Բաքվի նոր սադրանքը սումգայիթյան ողբերգության տարելիցին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, անդրադառնալով 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած դեպքերին, որտեղ էթնիկ պատկանելության համար բռնության են ենթարկվել քաղաքի հայազգի բնակիչները, այդ թվում մի քանի տասնյակ հայեր սպանվել, հայտարարել է, թե սումգայիթյան դեպքերը եղել են կազմակերպված սադրանք: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ դա եղել է Խորհրդային Հայաստանի եւ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների սադրանքը, որով փորձ է արվել ցույց տալ, որ ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող ապրել միասին:
Սումգայիթի ողբերգությունից 30 տարի անց Ադրբեջանը գտել է բավական «հետաքրքիր» բացատրություն՝ «Խորհրդային Հայաստանի եւ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների սադրանք»: Առաջին հայացքից դա թվում է պատասխանատվությունն Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վրայից հեռացնելու, «դեմք» կամ «նկարագիր փրկելու» համար մտածված բացատրություն:
Խորքային առումով սակայն ադրբեջանցիների այդ բացատրության մեջ նշմարվում է որոշակիորեն ավելի խորը հաշվարկ: Ադրբեջանը պատասխանատվության «սլաքն» ուղղում է դեպի «չարիքի կայսրություն», դեպի ԽՍՀՄ, այդպիսով փորձելով Սումգայիթի հայ զոհերի կողքին Ադրբեջանն էլ ներկայացնել զոհի դերում՝ «չարիքի կայսրության» սադրանքով դահճի վերածված «զոհի»:
Անշուշտ, այդ բացատրությունը պարզապես ծիծաղելի է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Որովհետեւ, ադրբեջանական վայրագության՝ կազմակերպված վայրագության դեպքերը մի քանիսն են, Սումգայիթից հետո եղել է Բաքուն՝ 1990 թվականին: Եղել են խաղաղ հայ բնակչության հանդեպ այլ վայրագության դեպքեր, ի վերջո եղել է ապրիլի քառօրյան: Մեղմ ասած զավեշտալի է այդ ամենը վերագրել «խորհրդային սադրանքի», եթե անգամ Սումգայիթի դեպքում «սադրանքը» տեղ է ունեցել:
Արմենպրես
Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի հայտարարությունում նշված է․
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։