Մամուլի տեսություն 27-02-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85427-Մամուլի_տեսություն_27_02_2018
Չնայած ՀԳՀԾ-ն անփոփոխելի լինելու մասին Իրանի կատարած ընդգծումներին, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը մի հոդվածում հավակնեց, որ եվրոպական երկրներն իրենց համաձայնությունն են տվել ՀԳՀԾ-ում որոշ փոփոխություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 06:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-02-2018

Չնայած ՀԳՀԾ-ն անփոփոխելի լինելու մասին Իրանի կատարած ընդգծումներին, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը մի հոդվածում հավակնեց, որ եվրոպական երկրներն իրենց համաձայնությունն են տվել ՀԳՀԾ-ում որոշ փոփոխություններին:

Ղոդս

Եվրոպան խորհում է ՀԳՀԾ-ին դավաճանելու մասին

 

Չնայած ՀԳՀԾ-ն անփոփոխելի լինելու մասին Իրանի կատարած ընդգծումներին, ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը մի հոդվածում հավակնեց, որ եվրոպական երկրներն իրենց համաձայնությունն են տվել ՀԳՀԾ-ում որոշ փոփոխություններին: Մինչ ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահից սկսած մինչև ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցչի հայտարարությունները շարունակվում են, «Նյու Յորք Թայմզ»-ը հրապարակել է հետևյալ խորագիրը կրող մի հաղորդում. «Իրանի հետ համաձայնության վերամշակո՞ւմ: Եվրոպացիներն այլ լուծում են առաջարկում՝ նոր մի գլխի ստեղծում»: Հաղորդման մեջ կարդում ենք. «Իրանի միջուկային համաձայնությունը պատռելու նախագահ Թրամփի սպառնալիքը պատճառ դարձավ, որ եվրոպական մայրաքաղաքներն անմիջապես ի մի հավաքվեն պահպանելու համար այս համաձայնագիրը, իհարկե ոչ թե դա կրկին խմբագրելով, այլև Իրանի բալիստիկ հրթիռի ծրագրի դադարեցման և միջուկային վառելիք արտադրելու այդ երկրի սահմանափակությունը մշտական դարձնելու շուրջ համաձայնությամբ»: ԱՄՆ պետքարտուղարությունն փորձում է ձեռք բերել ՀԳՀԾ-ին նոր կարծր կետեր ավելացնելու կապակցությամբ եվրոպական կողմի հովանավորությունը, որը որպես կատարված աշխատանք ներկայացվելու է Իրանին: Իրանցիները մինչ այսօր մերժելով ԱՄՆ-ի վարչակազմի քայլերը դա 2015 թվականի միջուկային համաձայնության թղթածրարը կրկին բացելու  համար կուլիսներում իրականացվող ջանք են բնութագրել: Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունը, որ ընթանում է ԱՄՆ-ի պետքարտուղարության մեջ ոչ-այնքան կարևոր պաշտոն զբաղեցնող Բրայան Հուքի գլխավորությամբ լի է վտանգներով, որոնցից գրեթե ամենաքիչ կարևորությունը ներկայացնողը կարող է լինել այն, որ գուցե Թրամփը մերժի եվրոպացի կողմից ներկայացվող առաջարկները: Նա այդ համաձայնությունը «Ամենաաղետալի համաձայնություն» է կոչել և Բրիտանիայից, Ֆրանսիայից ու Գերմանիայից պահանջե է մինչև մայիսի 12-ը դա սրբագրել: «Նյու Յորք Թայմզ»-ին ներկայացված ԱՄՆ-ի կարգադրությունները հստակեցնում են, որ եվրոպացիները կողմ են երեք հիմնական սրբագրումների: Ա) Իրանի հրթիռային փորձարկումները սահմանափակելու շուրջ կրկին բանակցելու կապակցությամբ պարտավորության ստանձնում, Բ) վստահություն այն մասին, որ քննիչները կարող են անսահմանափակ ու առանց նախապայմանի հասանելիություն ունենալ Իրանի ռազմական բազաներին, Գ) միջուկային վառելիքի արտադրումը վերսկսելուց հրաժարվելու վերջնաժամկետի համար համաձայնեցված թվականների վերանայումն ու երկարաձգումը:

 

Քեյհան

Բրիտանիան ինչպե՞ս է կթում Ալե Սաուդին

 

Սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը չնայած արևմուտքցի ղեկավարների գրպանը լցվող դոլարներին շարունակ քննադատվել է այդ երկրների ԶԼՄ-ների կողմից, ինչը խիստ զայրացրել է սաուդացի երիտասարդ գահաժառանգին ու հանգեցրել է նրա դիվանագետների խիստ բողոքին: Այս կապակցությամբ լրատվական որոշ աղբյուրներ գրել են, որ հատկապես Եմենի գործով Ռիադի արտաքին քաղաքականության ծայրահեղական ու խիստ կողմնորոշումներին ուղղված արևմտյան ու այդ թվում բրիտանական մամուլի քննադատություններից հետո, ինչը պատճառ դարձավ հետաձգվի Բեն Սալմանի Լոնդոն կատարելիք այցը, Բեն Սալմանը խիստ դիրքորոշում է ընդունել Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի և Լոնդոնում Արաբիայի դեսպան Մոհամմեդ Նավաֆ Բեն Աբդոլազիզի դեմ և նրանց պախարակել է: Լոնդոնում Արաբիայի դեսպանատան կցորդներից Աբդոլազիզ Բեն Ալի Ալ-Մաղուշիի ընդգծմամբ սաուդացի հիշյալ երկու պաշտոնատարներին պախարակելուց հետո Բեն Սալմանը նրանց ասել է. «Դիվանագիտության արվեստից միայն այն էք սովորել, որ խոշոր գումարներ ու թանկարժեք նվերներ հանձնեք բրիտանացի պաշտոնատարներին...Նրանք լավ են գիտակցել, որ դիվանագիտական հմտությունները փոխանցելու փոխարեն կարող են ամեն անգամ ավելի թանկարժեք նվերներ ու խոշոր գումարներ պահանջել ձեզանից»:

Մոհամմեդ Բեն Սալմանը Ալ-Ջոբայրին ու Բեն Նավաֆին սպառնացել է, որ եթե շարունակվեն Արաբիայի դեմ ուղղված բրիտանական մամուլի ու նրանց ակադեմիական կենտրոնների հարձակումները պաշտոնից կհեռացնի Արաբիայի ԱԳ նախարարին ու Լոնդոնում Արաբիայի դեսպանին և Բրիտանիայի թագուհու դեմ կտրուկ դիրքորոշում կընդունի:

 

Ալիք

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է. ԵԽ-ն Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել

 

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդամենը Ադրբեջանի հետ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում ոչ «ցեղասպանություն», ոչ էլ հայեր, կամ Հայաստան նշում չկա։

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի իրադարձությունների» հետ կապված հայտարարություն է ընդունել:

Ավելի վաղ, Մարնեուլում ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական հերթական զավեշտի՝ «Խոջալուի իրադարձությունների զոհերի» հիշատակը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Մարգվելաշվիլին նշել է, որ հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

«Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

 

News.am

Իրայելը քրիստոնյա աշխարհի հետ կամուրջներն այրում է. «Haaretz»-ի վերլուծաբան

 

Որոշումներ կայացնողները մշտապես անտեսում են քաղաքական, կրոնական եւ դիվանագիտական խնդիրների զգայունությունը ` փորձելով լուծել Երուսաղեմի քրիստոնեական համայնքին վերաբերող խնդիրները: Այս մասին գրում է «Haaretz» թերթի վերլուծաբան Նիր Հասոնը:

Եկեղեցու մուտքի մոտ հանդիպել են երեք համայնքների ղեկավարներ՝ ուղղափառ հույն պատրիարքը, հայ պատրիարքը եւ Սուրբ Հողի կաթոլիկ պահապանը: Նրանք մաքրել են մուտքը զբոսաշրջիկներից եւ փակել են ծանր դռները», - գրում է հեղինակը:

Հեղինակը քրիստոնյա առաջնորդների՝ Սուրբ Հարություն տաճարը փակելու որոշումը, որը կապված է նրանցից քաղաքային հարկ գանձելու քաղաքային իշխանությունների որոշման հետ, պատմական իրադարձություն է անվանում:

Նրա խոսքով՝ եկեղեցիների ղեկավարների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք տարբեր կողմերից ճնշումների, մասնավորապես՝ Իսրայելի, պաղեստինցի հավատացյալների, եկեղեցական կառույցների, ուխտագնացների եւ երաշխավոր երկրների (Հորդանան, Հունաստան, Հայաստան եւ Վատիկան) հետեւանքով անտանելի վիճակում են գտնվում:

Նիր Հասոնը կարծում է, որ եկեղեցու ղեկավարները ավելի շատ մտահոգված են ոչ թե քաղաքապետ Նիր Բարկատի որոշումից՝ եկեղեցիներից քաղաքային հարկի գանձման մասին, այլ Կնեսեթի անդամ Ռախել Ազարիայի կողմից ներկայացված օրինագծից, որը թույլ է տալիս հողերի սեփականազրկություն, որոնք պատկանել են եկեղեցիներին եւ վաճառվել են անշարժ գույքի մասնավոր ընկերություններին:

Հեղինակը հարց է ուղղում՝ ինչ կասեր Իսրայելը, եթե այլ երկրում սինագոգների ունեցվածքի վերաբերյալ նման քայլի դիմեին:  Եթե օրենքն ընդունվի, ով կցանկանա եկեղեցիների հետ բիզնես անել, իմանալով, որ այն հողը, որը նա գնում է, վաղը կարող է սեփակազարկվել:

«Յուրաքանչյուր ոք, ով գործ ունի այս օրենքի հետ, ներառյալ այն ստեղծողները, շատ լավ գիտեն, որ իր ներկայիս ձեւով այն Կնեսեթում անցնելու հնարավորություն չունի: Այն այնքան սահմանադրական սկզբունքներ է խախտում, որ հեշտությամբ կարող է անվավեր համարվել Գերագույն դատարանում: Օրենքը կոչված  է կառուցապատողների եւ բորսայի խաղացողների համար սպառնալիք դառնալ, ուստի նրանք գործարքները կկնքեն կառավարության հետ: Միեւնույն ժամանակ, հարցն այն է, արդյոք Իսրայելն այսպես է ցանկանում շփվել քրիստոնեական աշխարհի հետ », - գրում է հեղինակը: