ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը որևէ երկում, ապահովում է Վաշինգտոնի շահերը
RAND կազմակերպության ուսումնասիրությունները պարզել են, որ այլ երկրներին ԱՄՆ ռազմական օգնություններն ուղղակի առնչություն ունեն տվյալ երկրներում պետական ճնշումների ու քաղաքացիական պատերազմների հավանականության մեծացման հետ: ԱՄՆ բանակի ստորաբաժանումներից համարվող կազմակերպությունը հայտարարել է , որ տարբեր երկրներում ԱՄՆ-ի ռազմական գործունեությունը պատերազմական բնույթ է կրում: Այդ մասին են վկայում Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի նման երկրներում ԱՄՆ ռազմական ներկայությունը:
Ամերիկացիները տարբեր պատճառաբանություններով են առաջին անգամ մուտք գործում որևէ երկիր: Սակայն երբ այդ պատրվակը վերանում է , ամերիկացիները շարունակում են մնալ տվյալ երկրում , այնպիսի տպավորություն ստեղծելով, որ մի նահանգ են կցել իրենց երկրին: «Ծայրահեղական իսլամիստների դեմ պայքար»՝ սա Աֆղանստանում Իրաքում և Սիրիայում ամերիկացիների ռազմական ներկայության հայտարարված պատճառն էր: Չնայած Աֆղանստանում ԱՄՆ-ի երկարատև ռազմական ներկայությանը և աշխարհազորային խմբերի ու ահաբեկիչների գլխավոր հենակետերի մասին ստույգ տեղեկություններ ունենալուն, ապստամբ ուժերը շարունակում են իրենց հսկողության տակ պահել Աֆղանստանի մեծ մասը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի գրասենյակի վարիչ Լարնս Վիլկերսոնն ասել էր .«Վաշինգտոնը փորձում է նվազագույնը հիսուն տարով Աֆղանստանում ռազմական ներկայություն ունենալ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերով, ԱՄՆ-ը ցանկանում է տարիներ շարունակ, ուղղակի կամ անուղղակիորեն, և՛ ռազմական և՛ քաղաքական առումներով իր տիրակալության տակ պահել Աֆղանստանը: ԱՄՆ սպառազինությունների վաճառքը ևս կատարվում է այդ երկրի արտաքին քաղաքականության և տարբեր տարածքների համար Սպիտակ տան նկատի առած քաղաքականություններին համապատասխան: Ռազմական ներկայությունը համարվում է տարբեր պետություններին ցուցաբերվող Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական աջակցությունների չգրված օրենքը: Արաբիային և Պարսից ծոցի որոշ երկրներին սպառազինության վաճառքը վկայում է այդ մասին:
Շատ երկրներ ունեն մի նմանօրինակ հատկություն ՝ հասարակության մեծամասնությունը գտնվում է փոքրամասնության իշխանության ներքո և չկա ժողովրդակենտրոն ու համապարփակ կառավարություն, որը ներքին ընդվզումների հավանական ճնշման համար ձգտում է Վաշինգտոնի հետ համագործակցությանը:
Ռուսաստանի ռազմական հարցերի փորձագետ Իգոր Կարոտչինկոն ասել է .«ԱՄՆ-ը ցանկանում է Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո , իր ռազմական ներկայությունը շարունակել ռազմական հատուկ ուժերի տեղակայման տեսքով: Ուժեր, որոնց թվաքանակը կարող է հասնել մի քանի հազարի և այդպիսով փորձել ազդել Սիրիայի քաղաքական ապագա զարգացումների վրա և անհրաժեշտության դեպքում, մեծացնել իր վերահսկողության տակ գործող սիրիացի ընդդիմադիր խմբերի գործունեությունը»:
ԱՄՆ սպառազինական օգնություններն ու ռազմական ներկայությունն իրականացվում են այդ երկրի տիրակալության մեծացման ու քաղաքական -տնտեսական շահերի ապահովմանն ուղղված իշխող վարչակազմի խոշոր քաղաքականության հիմամբ: Այդ շահերն ապահովվում են տարբեր պատճառաբանությունների օգնությամբ , ինչպիսիք են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը, նաև քաղաքացիական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանությունը: