Մամուլի տեսություն 01-03-2018
ԻԻՀ նախագահը 12-րդ կառավարության շրջանում նահանգային երրորդ ուղևորության շրջագծում երեկ Հոռմոզգան սահմանային նահանգ կատարած այցի ժամանակ տարածաշրջանին երկրներին կոչ արեց տնտեսության, էներգետիկայի ու տուրիզմի բնագավառում տարածաշրջանային միություն ստեղծել և տարածաշրջանային երկխոսության սկիզբ դնել:
Իրան
Ռոհանին տարածաշրջանային միություն ստեղծելու կոչ արեց
ԻԻՀ նախագահը 12-րդ կառավարության շրջանում նահանգային երրորդ ուղևորության շրջագծում երեկ Հոռմոզգան սահմանային նահանգ կատարած այցի ժամանակ տարածաշրջանին երկրներին կոչ արեց տնտեսության, էներգետիկայի ու տուրիզմի բնագավառում տարածաշրջանային միություն ստեղծել և տարածաշրջանային երկխոսության սկիզբ դնել: Հոջ. Հասան Ռոհանին տարածաշրջանային այդ կողմնորոշմանը զուգահեռ խոսքն ուղղելով վերտարածաշրջանային ուժերին, ընդգծեց. «Մեր պաշտպանական հզորության շուրջ չենք բանակցելու»: Նա Պարսից ծոցում Իրանի հարևաններին կոչ արեց թույլ չտալ, որ ուրիշները նրանց խաբեն ու նրանց թիկունքում կարգախոսներ վանկարկեն:
Նա անդրադառնալով նահանգի զարգացման ու շենացման համար կառավարության նախագծերին տեղեկացրեց 15 կարևոր նախագծերի բացումը կատարվելու և 15 նախագծերի գործադրման մեկնարկը տրվելու մասին:
Ռոհանին ժողովրդի հետ հանդիպման ժամանակ կատարած արտահայտություններում մատնանշելով այն կետը, որ իսլամական Իրանը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման է ձգտում, ընդգծեց. «Տարածաշրջանի բոլոր երկրներն Իրանի խաղաղատենչության ու հզորության լույսի ներքո կարող են տնտեսության, էներգետիկայի ու տուրիզմի բնագավառում մեծ միության ձևավորման մասին խորհել:
Նա ընդգծելով, որ Իրանը լավ հարևան է եղել ու լինելու է Պարսից ծոցի երկրների համար և չարամիտները մտահոգ են իրենց շահերի, նավթը էժան գնելու և զենքերը թանկ վաճառելու կապակցությամբ, հավելեց. «Իրանը տարածաշրջանում ու աշխարհում անվտանգություն ստեղծող տարր է և մենք տարածաշրջանի անվտանգության համար օտարներին կարիք չենք զգում, սակայն հանուն տարածաշրջանի անվտանգության պատրաստ ենք բանակցել հարևանների ու բարեկամների հետ»:
ԻԻՀ նախագահն իր ելույթի ընթացքում ընդգծելով այն կետը, որ Իրանն իր պաշտպանական հզորության շուրջ որևէ մեկի հետ չի բանակցելու, ի լուր աշխարհի հայտարարեց. «Մեր երիտասարդների, արվեստագետների, արհեստավորների, գիտնականների, զինվորների ու զորավարների ձեռքով կհայթայթենք այն ամենն ինչ կարիք ունենք մեր հայրենիքը պաշտպանելու համար և դրա համար որևէ ժամանակ թույլտվություն չենք խնդրելու ձեզանից»:
Նա մատնանշելով այն կետը, որ Ղուրանը մեզ չարամիտների սադրանքներին դիմակայելու հրաման է տալիս, ասաց. «Հրթիռ, ինքնաթիռ, տանկ, մարդատար, ուղղաթիռ և մեզ անհրաժեշտ որևէ այլ բան արտադրելու համար որևէ մեկին թույլտվություն չեն խնդրել ու չենք խնդրելու»:
Քեյհան
Եմենը դիմագրավում է աշխարհում հումանիտար ամենածանր աղետը՝ 22 միլիոն մարդ սոված է
Եմենի ճգնաժամը համարում են աշխարհում վերջին 50 տարիների ամենամեծ ճգնաժամը, քանի որ Եմենի ժողովրդի դեմ սաուդական կոալիցիայի ոճրագործությունների ծավալը շատ մեծ է: ԻՍՆԱ-ն հղում կատարելով «Դեյլի Մեյլ»-ին հաղորդեց, ՄԱԿ-ի փրկարարական գործողությունների բաժնի տնօրեն Ջոն Գինգը Եմենի հարցի քննարկմանը նվիրված ԱԽ-ի նիստում, ասաց. «Երեք տարի շարունակվող ճգնաժամից հետո Մենում իրավիճակն աղետալի է...Նոյեմբեր ամսին բախումները սրվել են և շուրջ 100 հազար մարդ իր բնակության վայրից տարհանվել է»: «22 միլիոն 200 հազար մարդ սննդային օժանդակության կարիք ունի, որոնցից 8 միլիոն 400 հազար հոգին սաստիկ սովի վտանգ են դիմագրավում: 2017 թվականից ի վեր ավելի քան մեկ միլիոն եմենցի տառապում է խոլերայով, իսկ 1982 թվականից ի վեր առաջին անգամ դիֆթերիան վերադարձել է Եմեն»:
Միևնույն ժամանակ Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդը, որի առաքելությունն ավարտին է մոտենում, հայտարարել է, որ ավելի քան երկու միլիոն եմենցիներ հումանիտար շտապ օժանդակության կարիք ունեն: Նա առանց ակնարկ կատարելու գրեթե երեք տարի շարունակվող սաուդացիների չդադարող հարձակումներին, ասաց. «Եմենում բախումների սրումը պատճառ է դարձել, որ այդ երկրի տնտեսական ճգնաժամը սրվի»:
Սաուդական ոտնձգող կոալիցիան Եմենի հրաժարված կառավարությանը հովանավորելու պատրվակով 2015 թվականին սկսեց Եմենի դեմ հարձակումները: Այդ պատերազմի հետևանքով զոհվել է հազարավոր մարդ և արաբական աշխարհի ամենաչքավոր երկրներից մեկը մատնվել է խոր ճգնաժամի:
Ալիք
Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եւրոպայի հայկական ֆեդերացիան» «Արցախի խնդրի իրավական կողմը թեմայով» միջոցառում էր կազմակերպել Բրյուսելի Եվրոխորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաեւ ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազերի ուսանողներն իբր վատ վիճակում են դրել հայկական պատվիրակությանը: Սակայն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
«araratnews.am»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամներից ՀՅԴ Բյուրոի անդամ, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մանրամասնեց՝ ինչ է եղել. «Ադրբեջանցի ուսանողները Խոջալուի դեպքերի մասին հարց տվեցին, երբ Արցախի փոխարտգործնախարարը խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Ազերի ուսանողների հարցին հայկական պատվիրակության անդամ Արցախի փոխարտգործնախարարն արժանի պատասխանեց: Նրանց մյուս հարցը վերաբերում էր Ռուսաստանի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելուն: Այդ հարցին էլ ռուս մասնակիցներից մեկը պատասխանեց: Հարցերից մեկն էլ վերաբերում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւին, որին էլ ես պատասխանեցի»:
Այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցի ուսանողները խայտառակել են հայկական պատվիրակությանը, Կիրո Մանոյեանը հերքեց, դրանք իրական չեն:
«168 ժամ»
երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակում անհնար է. Փիթեր Շուլց
«Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, դա Եվրամիության կողմից մի ուղերձ է, որ «այո, մենք ցանկանում ենք ձեզ՝ որպես հարևան, ավելի մոտիկ՝ որպես ընկերներ, որպես գործակիցներ, բայց դու երբեք չես ունենա հնարավորություն միանալու Եվրամիությանը՝ որպես անդամ»: Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գյոթինգենի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցը՝ անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին:
Ըստ նրա՝ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է, որովհետև Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի:
«ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել և համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որևէ խնդիր չէր առաջացել հետագայում»,- ասել է նա:
Նաև հավելել է. «Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում ևս հնարավոր չեն բանակցություններ՝ առանց Ռուսաստանի»,-գրում է թերթը: