Գերմանիան ԱՄՆ-ին զգուշացրել է առևտրական պատերազմի հետևանքների կապակցությամբ
Գերմանիան ԱՄՆ-ին զգուշացրել է եվրոպական ապրանքների համար այդ երկրի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով առևտրական պատերազմի հետևանքների կապակցությամբ: Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Զայբերտն ասել է, որ մաքսատուրքերի վերաբերյալ Թրամփի որոշումը սխալ է և առևտրական պատերազմի է հանգեցնելու: Բեռլինի տեսանկյունից, դա վնասելու է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի առևտրականներին, բանվորներին ու սպառողներին:
Գերմանիայի կառավարության զգուշացումը կատարվել է Վաշինգտոնի վերջին քայլերից հետո: Իր տնտեսական քաղաքականության շրջանակում, Թրամփը 25 և 10 տոկոսով բարձրացրել է պողպատի և ալյումինի ներկրման մաքսային սակագները:
Հակադարձելով իր որոշմանը ներքին ու արտասահմանյան քննադատություններին, Թրամփն ասել է.«Մենք առևտրական բոլոր համաձայնություններում պարտվող կողմ ենք: Մեր բարեկամներն ու թշնամիները տարիներ շարունակ չարաշահել են մեր երկրին: Մեր պողպատի ու ալյումինի արդյունաբերությունները մեռած է: Հասել է փոփոխության ժամանակը»: Եվրամիությունն ԱՄՆ-ին փոխադարձ խիստ քայլերով է սպառնացել: Այնուամենայնիվ, Թրամփը ոչ միայն չնահանջեց իր դիրքից, այլև Եվրոպային սպառնաց, որ փոխադարձ քայլի դիմելու դեպքում, մաքսային բարձր տուրքեր է սահմանելու Եվրոպայից մեքենաների ներկրումների համար: Այդպիսով կարելի է ասել, որ ԵՄ-ԱՄՆ առևտրական առճակատումը զգայուն ու աննախադեպ փուլ է թևակոխել և առևտրական պատերազմի հավանականությունը մեծացել է: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտ Զիպրիեսի ասածով, Թրամփն իր քաղաքականություններով մեկուսացնելու է երկիրը և նույնիսկ կարճատևում հաջողություններ ունենալու դեպքում, երկարատևում դա հետևանքներ է ունենալու և՛ ԱՄՆ-ի և ՛ մյուս երկրների համար: Գերմանիայի պետայրերի, այդ թվում՝ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի համոզմամբ, տարբեր հարցերում ԱՄՆ դիրքորոշման փոփոխման պատճառը միայն նախագահը չէ: «Դա հիմնական փոփոխություն է, որը չի փոխվելու նաև առաջիկա ընտրություններից հետո».ասել է Գաբրիելը: Գերմանացիների համոզմամբ, այսուհետ պետք է ամերիկացիների հետ այլ կերպ վերաբերվել : Դա պետք է լինի Թրամփի հատուկ դիրքորոշմանը համապատասխան: Աշխարհի հզոր երկրների, մասնավորապես Չինաստանի , արդյունաբերական երկրների, Գերմանիայի նման երկրների և Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությամբ, առևտրի ազատությանը դեմ քաղաքականության որդեգրումը ոչ միայն բացասաբար է ազդելու համաշխարհային տնտեսության վրա, այլև հետևանքներ է ունենալու նման քաղաքականություն որդեգրող երկրների տնտեսության զարգացման համար: Տնտեսագետ Լուիս Կոբոդոյի ասածով, այդ քաղաքականությունը չի կարող փոխարինել երկրների առևտրական ու տնտեսական արտաքին հավասարակշռության բացակայությունը և խիստ վտանգավոր է համաշխարհային տնտեսության զարգացման համար: Այդ կողմնորոշումն ի վերջո հանգեցնելու է ԱՄՆ-ի և մեծ տնտեսությունների միջև առևտրական պատերազմի: