Մամուլի տեսություն 09-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86265-Մամուլի_տեսություն_09_03_2018
Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Ֆուայի ու Քաֆարիայի բնակչության հետ դառն իրադարձություն է, որի դիմաց լռում է միջազգային հանրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2018 07:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-03-2018

Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Ֆուայի ու Քաֆարիայի բնակչության հետ դառն իրադարձություն է, որի դիմաց լռում է միջազգային հանրությունը:

ԻՌՆԱ

Միջազգային հանրությունը լռում է Ֆուայում ու Քաֆարիայում ահաբեկիչների ոճրագործությունների դիմաց

 

Այն ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Ֆուայի ու Քաֆարիայի բնակչության հետ դառն իրադարձություն է, որի դիմաց լռում է միջազգային հանրությունը:

Սիրիայի հյուսիսում գտնվող Ֆուայի ու Քաֆարիայի բնակիչներն արդեն երեք տարի է ինչ դիմագրավում են Թահրիր-ալ-Շամ ահաբեկչական խմբի կողմից պարտադրված տառապանքը, սովն ու շրջափակումը, մինչդեռ նրանց պարագային միջազգային շրջանակների լռությունը վկայում է բռնահարված ժողովուրդների հանդեպ աշխարհի գերպետությունների քաղաքականացված հայացքների մասին:

Նրանից հետո, երբ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգն ու քաղաքը բռնազավթվեցին թաքֆիրական ահաբեկիչների կողմից, Իդլիբից դեպի հյուսիս 10 կմ հեռավորության վրա գտնվող Ֆուա ու Քաֆարիա շիաբնակ երկու քաղաքավանները 2015 թվականի մարտի 28-ից հայտնվեցին ահաբեկիչների պաշարման մեջ և այդ օրվանից ի վեր ամեն օր ահաբեկչական հարձակումների թիրախում են գտնվում:

Ֆուայի ու Քաֆարիայի բնակելի տարածքների դեմ հրթիռային ու հրասանդային հարձակում իրականացնելու թաքֆիրական ահաբեկիչների ամոթալի ու անմարդկային քայլն արտացոլում է Թահրիր-ալ-Շամ ահաբեկչական խմբի հակամարդկային էությունը, ինչը լավապես վկայում է միջազգային հանրության հակասական կողմնորոշումների և մարդու իրավունքները պաշտպանելու կապակցությամբ նրանց հավակնությունները սուտ լինելու մասին:

Թահրիր-ալ-Շամ ահաբեկչական խումբը միայն վերջին 24 ժամերի ընթացքում ավելի քան 100 հրթիռներով ու հրասանդային արկերով թիրախ է դարձրել Ֆուայի ու Քաֆարիայի բնակիչներին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել է առնվազն 50 մարդ:

Թվում է, որ մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերի կապակցությամբ միջազգային հանրության դառը լռությունը պատճառ է դարձել, որ ահաբեկչական խմբերը Ֆուայի ու Քաֆարիայի խաղաղ քաղաքացիների, մասնավորապես երեխաների դեմ ոճրագործություններ իրականացնելով, վախ ու սարսափ պատճառեն և շարունակեն Սիրիայի հզոր սակայն բռնահարված ժողովրդի դեմ ուղղված իրենց քայլերը:

Ֆուայի ու Քաֆարիայի բնակչության վիճակն այնքան ծանր է, որ միջազգային հանրությունը պարտավոր է այդ երկու քաղաքավանների բնակիչներին փրկելու համար շտապ քայլեր ձեռնարկի, այլապես նրանց սով ու դաժան կոտորած է սպասվում:

Ահաբեկիչների պաշտպան մեծապետական երկրները երբ նկատում են, որ աշխարհի որևէ կետում նրանց շահերը վտանգվել են անմիջապես գործն ԱԽ ուղարկելով ու բանաձև վավերացնելով հասնում են իրենց նպատակներին:

Դրա վերջին օրինակը Արևելյան Ղութայում հաստատված ահաբեկիչներին ցուցաբերված հովանավորությունն է, երբ նրանց կրած պարտությունից հետո միջազգային հանրությունը վտանգ զգաց և պաշտպանելու համար այդ ահաբեկիչներին, որոնք ամեն օր հրթիռներով ու հրասադնի արկերով հարվածում են Դամասկոսի խաղաղ բնակչությանը Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու կապակցությամբ բանաձև ընդունեց:

 

Ֆարս

Թրամփի «Մաքսատուրքերի պատերազմը» արժանացել է նրա կուսակիցների բողոքին

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական ամենաբարձրաստիճան պաշտոնատարն ու նույն կուսակցության մի քանի սենատորներ հակառակեցին ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահն անտեսելով այդ երկիր ներկրվող պողպատի  ու ալյումինի մաքսատուրքերի բարձրացման հետևանքների կապակցությամբ միջազգային ազդարարություններն այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել, Կոնգրեսում Դոնալդ Թրամփի ավագ կուսակիցներն իրենց հակառակությունը հայտնեցին այդ քայլի հետ:

Չնայած ԱՄՆ ներկրվող պողպատի  ու ալյումինի մաքսատուրքերի բարձրացման հետևանքների կապակցությամբ միջազգային կառույցների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի ազդարարություններին և աշխարհում առևտրական պատերազմ ծագելու հավանականության մասին ընդգծումներին, ԱՄՆ նախագահն ուրբաթ վաղ առավոտյան մի հրամանագիր ստորագրեց, որի համաձայն 14 անց ԱՄՆ ներկրվող պողպատի մաքսատուրքը 25 տոկոսի, իսկ ալյումինի մաքսատուրքը 10 տոկոսի կբարձրացվի: Այս պահին պողպատի ներկրման մաքսատուրքը զրո, իսկ ալյումինի մաքսատուրքը 3 տոկոս է:

Դոնալդ Թրամփի այդ քայլը թե այդ երկրում և թե արտասահմանում լայն արձագանք է ունեցել:

Թեև դեմոկրատականների հակառակությունը կանխատեսելի էր, սակայն ուշագրավ կետը ԱՄՆ-ի Կոնգրեսի ավագ հանրապետականների անմիջապես հայտարարված հակառակությունն է:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը համարվելով Կոնգրեսում հանրապետականների ամենաբարձրաստիճան անդամը հաղորդագրություն հրապարակելով դեմ գնաց Թրամփի այդ քայլին:

ԱՄՆ նախագահի այդ քայլի հետ հակառակել է նաև հանրապետական ավագ սենատոր Ջոն ՄաքՔեյնը:

 

Ժամանակ

Սերժ Սարգսյանի թողած թափուր տեղը

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 14-15-ին Բաքվում սպասվում է Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Առայժմ հայտնի է միայն հանդիպման հավանականության մասին, թե ինչ օրակարգով են հանդիպելու նախարարները՝ դեռեւս հստակ մանրամասներ չկան: Սակայն հանդիպման փաստն ինքնին բավականին հետաքրքիր է:

Հայաստանը դուրս է մնում այդ ամենից միանգամայն հասկանալի պատճառներով, եւ այստեղ նաեւ հստակ է, որ մեծ հաշվով Երեւանի մասնակցությունն այդօրինակ ֆորմատներին արգելափակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ, որոնք առաջադրում են բոլորիս հայտնի պայմանները ղարաբաղյան խնդրում: Հայաստանի համար դրանք բացարձակապես ընդունելի չեն, եւ իհարկե անընդունելի է, որպեսզի Երեւանն այդ գնով փորձի, այսպես ասած, ճեղքել թուրք-ադրբեջանական բլոկադան, որն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-դիվանագիտական բնույթ:

Այս տեսանկյունից, սակայն, նմանօրինակ ֆորմատները, որ ձեւավորվում են առանց Հայաստանի՝ երկարաժամկետ, թե կարճաժամկետ, Հայաստանից ուշադիր եւ մանրամասն դիտարկման պետք է արժանանան, սակայն ամենեւին ոչ խուճապի եւ իրարանցման, ապոկալիպտիկ եզրահանգումների: Սովորաբար, իհարկե, Հայաստանում լինում են այդօրինակ արձագանքներ, որոնք ամեն այդպիսի առիթով աղմկում են Հայաստանի դատապարտվածության եւ մեկուսացվածության մասին: Իրականում, սակայն, խնդիրը այլ տեղ է՝ Հայաստանը մեկուսացված եւ դատապարտված է, այլ հարց է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի ջանքեր գործադրել իր, այսպես ասած, ֆորմատները նախաձեռնելու, զարգացնելու համար:

Այդ իմաստով, օրինակ, հետաքրքիր է, թե արդյոք Երեւանը փորձո՞ւմ է կազմակերպել այդպիսի հանդիպումներ եռակողմ ֆորմատով՝ Իրան-Հայաստան-Վրաստան, կամ թեկուզ քառակողմ՝ եթե հնարավոր լինի հանդիպման բերել վրացական եւ ռուսական կողմերին: Բոլոր դեպքերում խնդիրը անշուշտ ջանքերն են, աշխատանքը:

Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին: Դա միանգամայն ռացիոնալ, իսկ գուցե նույնիսկ ուշացած քայլ էր: Միեւնույն ժամանակ հստակ է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, իր բոլոր ռիսկերով հանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքական բացառիկ նախաձեռնությունն էր, որը, սակայն, կարծես թե այդ իմաստով մնաց եզակի օրինակ: Եվ այժմ, երբ հայտարարվել է այդ նախաձեռնության ավարտի մասին, այն էլ խոշոր հաշվով ոչ լիարժեք արդյունավետությամբ ավարտի մասին, անհրաժեշտ է հասկանալ, թե հայկական արտաքին քաղաքականությունը ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական նշանակության էլ ինչ նախաձեռնություններ ունի իր ամբարում:

Համենայնդեպս, այդ իմաստով կա թափուր տեղ, եւ լավ կլինի, ու գուցե ոչ միայն լավ, այլեւ անհրաժեշտ կլինի, որ այդ թափուր տեղը լրացնի հենց Հայաստանը, ոչ թե որեւէ այլ սուբյեկտ»: