Մամուլի տեսություն 11-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86417-Մամուլի_տեսություն_11_03_2018
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց.«Այսօրվա երիտասարդ թշնամուն հետ մղելու համար առավել պատրաստվածություն ունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 06:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-03-2018

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց.«Այսօրվա երիտասարդ թշնամուն հետ մղելու համար առավել պատրաստվածություն ունի»:

Ջավան

Այսօրվա երիտասարդ թշնամուն հետ մղելու համար առավել պատրաստվածություն ունի

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեկ առավոտյան «Լույսի ճամբորդներ» քարավանների մասնակից աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը համարել է իսլամական հեղափոխության ու Իրանի պատմության ամենալուսավոր ու փայլուն էջը, հավաստիացնելով. «Միջազգային ուժերն իսլամական հեղափոխության տապալման նպատակով ութամյա պատերազմը պարտադրեցին Իրանի ժողովրդին, սակայն երիտասարդների անձնուրացության, հավատարմության, հավատքի, նախաձեռնողականության, քաջության ու իմաստնության շնորհիվ, պատերազմն ավարտվեց ի շահ ժողովրդի ու իսլամական հեղափոխության՝ դառնալով ավելի արմատավոր ու ուժեղ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկրի ու ժողովրդի այսօրվա փառքը, հզորությունը, անվտանգությունը, անկախությունը, ազատությունն ու առողջությունը պարտական համարելով Սրբազան պաշտպանության ութ տարիներին, ընդգծեց. «Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը մի պաշար է, որը պետք է տարբեր ոլորտներում ժողովրդի ու մասնավորապես երիտասարդների պատրաստվածությանն ու ազգային զարգացմանը ծառայեցնել՝ հակառակ թշնամու կամքին, ով ցանկանում է մոռացության մատնել այդ տարիները»:

Նա «Լույսի ճամբորդներ» քարավաններն այդ փառավոր շրջանի հիշողությունը վառ պահելու համար ժողովրդային հսկա պայքար համարելով և անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարբեր ծավալներին ու դրա չբացահայտված կողմերին, հավելեց. «Դրանցից մեկը պարտադրյալ պատերազմը սկսվելու պատճառն է, որը պիտի որոնել իսլամական հեղափոխության մեծության ու հմայքի և այն օրերի գերպետությունների ապրած սարսափի մեջ որոնել»:

Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակը Իսլամի անվան շնորհիվ սթափեցրեց Արևմուտքի ու Արևելքի իմպերիալիստական հակումները, Իրանի առաջնորդն ավելացրել է.«Հենց առաջին տարիներին տարածաշրջանում մուսուլման ժողովուրդների միջև իսլամական հեղափոխության մշակույթի տարածման շնորհիվ, իմպերիալիստական ուժերը խիստ հուսահատվեցին՝ փորձելով տապալել հեղափոխությունը և հենց այդ նպատակով Սադդամին՝  ով նենգամիտ դեմք էր, խրախուսեցին հարձակվել Իրանի վրա»:

Անդրադառնալով Սադդամի ռեժիմին ԱՄՆ-ի, Արևմուտքի, ինչպես նաև Խորհրդային միության ցուցաբերած ֆինանսական, ռազմական ու տեղեկատվական աջակցությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Պատերազմի կեսերին Ֆրանսիան իր ամենաարդիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, իսկ Գերմանիան քիմիական նյութեր տրամադրեցին Սադդամ Հոսեյնի ռեժիմին և այսօր՝ պատերազմն ավարտվելուց 30 տարի անց, դեռևս շատ մարդիկ են տառապում այդ նյութերի թողած հետևանքներից: Մեծ թվով մարդիկ զոհվեցին թունավոր զենքերի պատճառով»:

 

Քեյհան

Բրիտանին 14 միլիարդ դոլարանոց մի պայմանագրով սկսեց կթել սաուդացիներին

 

Ալե Սաուդի գանձարանը ակտիվացրել է զենքի միջնորդներին ու վաճառողներին: Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ առևտրական լինելով ամեն ինչին ֆինանսական շահերի դիտանկյունից է նայում 110 միլիարդ դոլար արժող պատմության մեջ ամենակարևոր պայմանագիրը կնքեց ԱՄՆ-ի ու Արաբիայի միջև: Պայմանագիր, որը ինքը՝ Թրամփը, դա Արաբիային կթել բնութագրեց: Այսօր կարծես հերթը հասել է ծեր աղվեսին՝ Բրիտանիային, որ անմասն չմնա այդ նավթային գանձարանից: Այդ պատճառով էլ սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն անցած չորեքշաբթի օրը Լոնդոն հրավիրվեց և արքայական դիմավորման արժանացավ: Դիմավորում, որի նպատակն էր սաուդացի երիտասարդ գահաժառանգին համոզել Բրիտանիայից զենք գնելու հարցում: Արաբիայի գահաժառանգն ուրբաթ երեկոյան Լոնդոն կատարած այցի շրջանակներում 10 միլիարդ ֆունտ (շուրջ 14 միլիարդ դոլար) արժող «Թայֆուն» տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու պայմանագիր ստորագրեց: Այս պայմանագրով Բրիտանիան Արաբիային է հանձնելու այդ տեսակի 48 ռազմական ինքնաթիռներ: Կողմերը երկու տարի էր ինչ բանակցում էին այդ պայմանագրի շուրջ: Այս պայմանագիրը ստորագրվեց այն պայմաններում, երբ վերջին ամիսներին Արաբիային զենք վաճառելու պատճառով Բրիտանիան խիստ բողոքի է արժանացել:

Իրավապաշտպան կառույցները խիստ դիրքորոշում են ընդունել այս պայմանագրի դեմ: Միջազգային համաներում կազմակերպությունը հակազդելով Արաբիայի ու Բրիտանիայի սպառազինական վերջին պայմանագրին հայտարարեց, որ բրիտանական ռազմական ինքնաթիռների վաճառքը մի ռեժիմի, որի գլխավորած ռազմական կոալիցիան Եմենում թիրախ է դարձնում տները, հիվանդանոցներն ու դպրոցները, նմանում է Եմենի հումանիտար աղետի վրա բենզին լցնելուն: Զենքի վաճառքի արգելման կոալիցիան նույնպես դատապարտել է այս պայմանագիրը և ընդգծել է որ Թերեզա Մեյի կառավարությունը դրանով անտեսել է մինչև Եմենում պատերազմի դադարեցումն Արաբիային զենքի վաճառքն առկախելու համար պահանջներին ու կոչերը: Իսկ Երեխաների փրկության կազմակերպության նախագահն ասել է. «Ռիադն անձեռնմխելիության աճող զգացողությամբ թիրախ է դարձնում եմենցի երեխաներին»:

 

Ալիք

Առնվազն 10 տարվա կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում. Թուրքագետ

 

Առաջիկա առնվազն 10 տարիների կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում: Այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Տարածաշրջանում՝ Սիրիայում լարված վիճակ է, հետևաբար միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այդտեղ: Այս պայմաններում սպասել, որ մեծ տերությունները որևէ շահագրգռվածություն կցուցաբերեն Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, իրատեսական չէ: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծելուց հետո գուցե զբաղվեն Հայաստան–Թուրքիա հարաբերություններով, բայց տարածաշրջանի խնդիրներն էլ հեշտլուծելի չեն»,- նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման հարցում կողմերի շահագրգռվածությանը, Հակոբ Չաքրյանը նշեց, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները հաստատման համար 1991–ից նախապայմաններ է ներկայացնում:

Նրա խոսքով՝ այս 27 տարիների ընթացքում Թուրքիայում առնվազն 7-8 կառավարություն փոխվել է, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը չի փոխվել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:

Անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականությանը, թուրքագետն ասաց, որ դա ավելի է մեծացնում է թուրք-ամերիկյան լարվածությունը, բայց Ռուսաստանի համար այն ձեռնտու քաղաքականություն է:

Փոխարենը, թուրք–ամերիկյան լարվածության մեծացումը, ըստ նրա, օգնում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը Սիրիայում: Այդ պատճառով է, որ ՌԴ Թուրքիայի գործողություններին ըմբռնումով է մոտենում:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը թուրքական զորքերի Մանբիջ մտնելու հավանականությունը շատ ցածր է գնահատում, քանի որ ամերիկացիները բավականին կոշտ զգուշացրել են. «Չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի հանդգնություն ունենա: ԱՄՆ–ը այդ դեպքում, եթե ոչ ուղիղ հակահարվածով, ապա առնվազն կարող է նաև Թուրքիային միջազգային այնպիսի կացության մեջ դնել, որ թուրքերը կդժվարանան ուշքի գալ»:

«Առանձնապես տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի փոխվի, դա կփոխվի այն ժամանակ, երբ դե ֆակտո մասնատված Սիրիան դառնա դե յուրե մասնատված, և եթե ստեղծվի քրդական միացյալ պետություն: Սա, իհարկե, կփոխի ռազմաքաղաքական իրավիճակը, բայց քիչ հավանական է: Իսկ թուրք-ամերիկյան լարվածությունը, կարծում եմ՝ ժամանակավոր է, նրանք երբեմնի դաշնակիցներ են, շատ նեղն ընկան, իրար հետ լեզու կգտնեն»,- ասաց Հակոբ Չաքրյանը: