Մամուլի տեսություն 18-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86879-Մամուլի_տեսություն_18_03_2018
Հարուստ ուշիմությամբ և հաճախ շրթներին դաջված ժպիտով, պաղարյուն ու վճռակամ որոշել է իր պատմության մեջ արձանագրել տալ իր անունը: Մինչ այսօր հաջողել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2018 07:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-03-2018

Հարուստ ուշիմությամբ և հաճախ շրթներին դաջված ժպիտով, պաղարյուն ու վճռակամ որոշել է իր պատմության մեջ արձանագրել տալ իր անունը: Մինչ այսօր հաջողել է:

Իրան

«Երկաթե մարդու» թռիչքը մինչև 2024 թվականը մնալու համար

 

Հարուստ ուշիմությամբ և հաճախ շրթներին դաջված ժպիտով, պաղարյուն ու վճռակամ որոշել է իր պատմության մեջ արձանագրել տալ իր անունը: Մինչ այսօր հաջողել է: 18 տարվա իշխանությունն այնպես են ամրացրել նրա ցանկությունների ու երազանքների պալատի հիմքերը, որ դժվար կարելի է պատկերացնել, թե դրանք կարող են սասանել: Փորձագետներն ասում են, որ աշխարհի ամենահզոր մարդն է և աշխարհի արևելքից մինչև արևմուտք և հյուսիսից հարավ կարելի է նկատել նրա ոտնահետքը: Բայց դա ժողովրդավարության հատկությունն է, որ քաղաքականության աշխարհի երկաթե մարդու հանձնում է ժողովրդի դատողությանը: Այսօր Ռուսաստանի ժողովուրդը քվեատուփերի մոտ որոշելու է մի մարդու ճակատագիրը, որ 18 տարի է ինչ զբաղեցնելով երկրի ամենաբարձր պաշտոնները՝ 14 տարի նախագահ և 4 տարի վարչապետ, որոշում է կայացրել նրանց քաղաքական ու հասարակական կյանքի մասին: Իհարկե բացառությամբ Ուկրաինայում բնակվող ռուսներին, որոնք Մոսկվայի դիվանագիտական ներկայացուցչություններին հասանելիություն չլինելու կապակցությամբ այդ երկրի իշխանությունների պատրվակով չեն թույլատրվել մասնակցել նախագահական ընտրություններին: Ռուսաստանում ինչպե՞ս են ընթանում նախագահական ընտրությունները: Սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն քվեարկողների 69 տոկոսը վերընտրելու են Պուտինին: Նրա ամենամոտիկ մրցակիցը Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Պավել Գրուդինինը  շահել է ձայների միայն 10 տոկոսը: Սակայն եթե այսօր կայացող նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, ընտրությունները երկրորդ փուլ կանցնեն: Դա Ռուսաստանում հազվադեպ է պատահում և թվում է, որ ընտրությունների արդյունքը պարզվելու է հենց առաջին փուլում: Ռուսաստանի ընդդիմությունը հավատացած է, որ Պուտինի իշխանության երկար տարիների պատճառով Ռուսաստանի  քաղաքականության, առևտրի ու ԶԼՄ-ների աշխարհը հայտնվել է թույլ դիրքերում, որպեսզի այդպիսով Պուտինը կարողանա հասնել իր նպատակին՝ պահպանել Երկաթե մարդի իր հմայքը: Այդուհանդերձ, եթե նույնիսկ այս ընտրությունների արդյունքները կանխատեսելի էլ լինեն աշխարհում ո՞վ կարող է հրաժարվել պահ առ պահ դրա արդյունքներին հետևելու գրավչությունից: Պուտինը չափազանց սիրված է: Իշխանության տարիներին նա կարողացել է պահպանել ժողովրդային համակրանքի տոկոսը: 2012 թվականին՝ նրա նախագահության շրջանը սկսվելու համեմատությամբ նրա վայելած համակրանքը 10 տոկոս աճ է արձանագրել: 2017 թվականին նրա վայելած ժողովրդային համակրանքը հասել է 80 տոկոսի: Ժողովրդային համակրանքի նման տոկոսը կարող է երազային թվալ արևմուտքցի շատ ղեկավարների համար, իսկ Դոնալդ Թրամփի համակրանքը դրա կեսին էլ չի հասնում: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի կառավարությունը մեծ համակրանք չի վայելում և չնայած Պուտինի վայելած համակրանքի դրական աճին, կառավարության համակրանքի տոկոսը բացասական հակում է ունեցել:

 

Ջավան

Եվրոպան մահվան պար է պարում ՀԳՀԾ-ի հետ

 

Ըստ երևույթին եվրոպացիները ՀԳՀԾ-ն փրկելու համար պատրաստ են գնալ ցանկացած քայլի, նույնիսկ դրա ոտնահարմանը: «Ռոյտերզ»-ի բացահայտած գաղտնի մի փաստաթուղթ վկայում է այն մասին, որ չնայած ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտության մասին բացահայտ դիրքորոշումներին, ԵՄ-ն դրա համար, որ ԱՄՆ-ին համոզի ՀԳՀԾ-ից չհրաժարվելու հարցում մտադիր է Իրանի դեմ նոր շրջափակումներ գործադրել, որոնց պատճառն իհարկե հրթիռային աշխատանքներն ու Սիրիայում Իրանի դերակատարությունն է: Էրաղչին դա «հաշվարկային մեծ սխալ» է բնութագրել:

Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան ՀԳՀԾ-ում փոփոխություն մտցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի աճող ճնշումների ներքո Թրամփի վարչակազմին առաջարկել են, որ եթե ԱՄՆ-ն չհրաժարվի միջուկային համաձայնությունից, իրենք Իրանի դեմ նոր շրջափակումներ կգործադրեն: Այս գաղտնի փաստաթղթի համաձայն եվրոպական գերպետությունները մտադիր են ներկայացնել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին և կամ Սիրիայում Իրանի միջամտությանը մասնակից առանցքային անհատների ու կառույցների ցուցակ ներկայացնել, որը արգելում է նման անձանց մուտքը Եվրոպա, սառեցնում է նրանց ակտիվներն ու նաև այլ կառույցներին արգելում է նրանց հետ գործարք կնքել: Գաղտնի փաստաթղթում նշված է, որ այդ շրջափակումները չեն ոտնահարելու ՀԳՀԾ-ն, քանի որ միջուկային հարցերին չեն վերաբերում և չեն վերականգնում չեղարկված շրջափակումները: Եվրոպացիները դեռ չեն արձագանքել գաղտնի առաջարկի բացահայտմանը: ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ եթե որոշ եվրոպացիներ Թրամփին գոհունակություն պատճառելու համար Իրանի դեմ ոչ-միջուկային շրջափակումներ հաստատելու նման քայլերի դիմելու մտադրություն ունենան հաշվարկային մեծ սխալ թույլ տված կլինեն ու դրա արդյունքը կտեսնեն ՀԳՀԾ-ի ու դրա գոյությունը շարունակվելու պարագային:

 

 

Ալիք

Թեհրանյան ճեպընթաց. կմիանա՞ արդյոք Իրանը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը պետք է դառնար Հայաստանի քաղաքական մեկուսացմանն ուղղված Բաքվի ու Անկարայի քաղաքականության հաղթանակը։ Սակայն նախագծի տնտեսական նպատակահարմարությունը դեռ մշակման փուլում մեծ կասկածներ առաջացրեց, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրապնդվեցին։ Գրում է «Sputnik»-ը:

Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի ու Թուրքիայի առաջնորդները 2017 թվականի հոկտեմբերի 30-ին հանդիսավորությամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթուղին, որի կառուցման համար ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսվել։ Դեռ 2017 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ այդ երկաթգծով ընդամենը երկու շարժակազմ է անցել։

Մարտի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասաց լրագրողներին, որ Իրանն ուզում է միանալ ԲԹԿ-ին։ Այս մասին նշվում է նաև օրեր առաջ ստորագրված Բաքվի հռչակագրում, որը ստորագրել են Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Փաստաթղթում նշվում է Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում չորս երկրների համագործակցության և տարանցիկ ներուժի ընդլայնման հնարավորության մասին` Ռեշտ Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդար Աբաս և Ջաբահար նավահանգիստները միացնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ։

Իրանին պե՞տք է արդյոք միանալ այդ ճանապարհին, եթե Թուրքիայի հետ կապող երկաթգիծ արդեն ունի։ Արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին հեթին պետք է հիմնվել հենց իրանական իշխանությունների հայտարարությունների վրա, թեև կասկած չկա, որ Թեհրանը ձգտում է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը։

«Հասկանալի է, որ Իրանն իր հնարավորության սահմաններում հյուսիս դուրս գալու տարբեր ճանապարհներ է դիտարկում, բայց չեմ կարծում, որ երկաթուղին կարող է տնտեսապես արդարացնել իրեն։ Իրանցիներն էլ են դա լավ հասկանում», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` պետք է հասկանալ, որ նույնիսկ Ադրբեջանի տարածքով դեպի Իրան գնացող երկաթուղին անցնում է գրեթե ափով, Կասպից ծովի անմիջական հարևանությամբ։

Բացի այդ, բուն Իրանում Ռեշտ-Աստարա հատվածում, որն ապագայում Իրանը պետք է միացնի ԲԹԿ-ի հետ, ոչ մի մետր երկաթգիծ կառուցված չէ։